1

Ներդրումները «Հրազդանցեմենտ» ձեռնարկության մեջ կկազմեն 5,2 միլիոն դոլար

8 հունիսի 2001 - 00:24 AMT  01:19 GMT
Բրիտանական « Mika Ltd.» ընկերությունը, որը գնել էր «Հրազդանցեմենտ» ձեռնարկությունը, պարտավորվել է գործարանի զարգացման մեջ ներդնել 5,2 միլիոն դոլար:

Հայաստանի պատմաբանները կհանդիպեն իրենց թուրք գործընկերներին

7 հունիսի 2001 - 23:56 AMT  01:19 GMT
Ստամբուլի համալսարանում այսօր նախատեսված է Հայաստանի եւ Թուրքիայի պատմաբանների հանդիպումը:

Քոչարյանը եւ Ռոբերտսոնը քննարկեցին տարածքային համագործակցության եւ անվտանգության հարցերը

7 հունիսի 2001 - 23:41 AMT  01:19 GMT
Չորեքշաբթի Բրյուսելում նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը քննարկեցին ռեգիոնալ համագործակցության եւ անվտանգության հարցերը:

Հայաստանը զարգացնելու է հարաբերությունները Եւրամիության հետ

7 հունիսի 2001 - 23:29 AMT  01:19 GMT
Հայաստանի եւ Եւրամիության ղեկավարները պայմանավորվել են հարաբերությունների զարգացման եւ ակտիվացման մասին:

160 ամերիկահայ մեկնեցին ուխտագնացության դեպի Արեւմտյան Հայաստան

7 հունիսի 2001 - 20:37 AMT  01:19 GMT
160 ամերիկահայերի մի խումբ ժամանել է Ստամբուլ, որտեղից կսկսվի Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված իրենց ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան:

ԱՄՆ պաշտպանության նախարարը եւ Թուրքիայի վարչապետը քննարկել են Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների հարցը

7 հունիսի 2001 - 19:04 AMT  01:19 GMT
Անկարա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոնալդ Ռամսֆելդը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հետ: Հանդիպման ժամանակ այլ խնդիրների հետ մեկտեղ քննարկվել է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հարցը:

Շարունակվում են Իրան-Հայաստան գազամուղի շինարարության նախապատրաստական աշխատանքները

7 հունիսի 2001 - 18:37 AMT  01:19 GMT
«ՀայՌուսգազարտ» ձեռնարկության բաժնետերերի ժողովին քննարկվել է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը մասնակցության հարցը:

Իրանի հայությունը քվեարկելու է Խաթամիի օգտին

7 հունիսի 2001 - 17:21 AMT  01:19 GMT
Իրանի հայ համայնքը տարածել է հայտարարություն, որով կոչ է անում հայրենակիցներին նախագահական ընտրություններին քվեարկել գործող նախագահ Մուհամմադ Խաթամիի օգտին:
1
---