25.08.2002-ի համար տեղեկատվություն չկա:
Քաղաքականություն.

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ ՉԴԱՐՁԱՎ

Մահապատժի վերացումը եւ քրդական թերթերին հրատարակվելու իրավունք տալը չլուծեցին Թուրքիային Եվրամիության կազմում ընդգրկելուն խոչընդոտող բոլոր հիմնահարցերը:

8 օգոստոսի 2002
Անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությունների փաթեթը չվերացրեց Եվրոպական Միություն Անկարայի մուտք գործելու խոչընդոտները: Այդ կազմակերպության գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը, դեմ արտահայտվեց Եվրոպական ժողովրդների ընտանիքում Թուրքիայի անդամակցելու հարցի արագացմանը: Եվրամիության ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գյունտեր Ֆերհոլգենը նշեց, որ չնայած ընդունված փոփոխություններին, մինչ Եվրախորհրդին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը քննարկելը, անհրաժեշտ է հետեւել քրդերի իրավունքների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերի հետ կապված իրադարձությունների հետագա զարգացմանը:
 
---