1

ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆԸ

12 հոկտեմբերի 2002 - 21:07 AMT  19:52 GMT
Կազմված է այցի հագեցված ծրագիր եւ նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի հետ, որը օգտակար կլինի ինձ համար, իսկ մի գուցե եւ նրա համար, հայտարարել է ՌԴ նախկին նախագահը:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՋԱՆՔԵՐԸ

12 հոկտեմբերի 2002 - 20:18 AMT  19:52 GMT
Այդ մասին Բաքվում հայտարարել է Եվրոպային եւ Եվրասիային ԱՄՆ օգնության համակարգող դեսպան Ուիլիամ Թեյլորը:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

12 հոկտեմբերի 2002 - 19:43 AMT  19:52 GMT
Հայաստանի բարձրաստիճան զինվորական ղեկավարության հետ կարծիքներ են փոխանակվել գալիք տարում Հայաստանում անցկացվելիք «Համատեղ լավագույն ջանք 2003» զորավարժության նախապատրաստման ու անցկացման հարցերը:

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԸ» ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

12 հոկտեմբերի 2002 - 19:42 AMT  19:52 GMT
Այսօր Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունենում «կովկասյան քառյակի» հանդիպումը` Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների խոսնակների եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի մասնակցությամբ:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԼՈՒԾԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

12 հոկտեմբերի 2002 - 19:41 AMT  19:52 GMT
Կասպշիկն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի բանակցությունների կարեւորությունը եւ ասել, որ նման դժվար եւ ցավոտ հարցերի լուծումը պահանջում է երկար ժամանակ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

12 հոկտեմբերի 2002 - 19:29 AMT  19:52 GMT
Արա Աբրահամյանի խոսքերով, նոր կազմակերպությունը կմիավորի հայկական սփյուռքի գործարար շրջանների ներկայացուցիչներին Հայաստանի համար բազմաթիվ կենսական հարցերի լուծման արագացման համար:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՐԱԲՆԵՐԻՆ

2 հոկտեմբերի 2002 - 05:00 AMT  19:52 GMT
Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության սկսման ցուցադրական հանդիսությունից հետո արաբական երկրների մի շարք ցանցային ԶԼՄ-ներում հայտնվեցին հրապարակումներ, որոնցում կասկածի տակ էր դրվում նախագծի բնապահպանական անվտանգությունը: Սաուդյան «Ալ Բավաբա» Ինտերնետ-պորտալը, ինչպես նաեւ մի շարք այլ արաբական էլեկտրոնային լրատվամիջոցներ հրապարակեցին տեղեկատվություն այն մասին, որ միջազգային 64 բնապահպանական կազմակերպություններ պահանջում են հրաժարվել նավթատարի շինարարությունից, քանի որ այն բավականին լուրջ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: Ադրբեջանից բավականին ինքնատիպ պատասխան ստացվեց. մի քանի օր անց Բաքվի հակերները զանգվածային գրոհ կազմակերպեցին արաբական սայթերի վրա: Տասնյակ համակարգիչներ ներմուծվեցին չափազանց վնասակար վիրուսներ:
1
---