1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ 13 ԹԵԿՆԱԾՈՒ

3 դեկտեմբերի 2002 - 22:53 AMT  21:29 GMT
Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ է ներկայացվել` Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Վլադիմիր Դարբինյանին նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

3 դեկտեմբերի 2002 - 22:52 AMT  21:29 GMT
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐԸ ԴԻՄԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ` ԽՆԴՐԵԼՈՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

3 դեկտեմբերի 2002 - 22:51 AMT  21:29 GMT
Ադրբեջանի «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն դիմել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին եւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերին` կոչ անելով պաշտպանել թերթը երկրի իշխանությունների հալածանքներից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

3 դեկտեմբերի 2002 - 22:50 AMT  21:29 GMT
Հայաստանի էներգետիկայի նախարարությունը` Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ համատեղ մշակում է ռուսական կողմից Հայաստանին մատակարարվող միջուկային վառելիքի դիմաց վճարման սխեմա եւ շարունակում է աշխատանքը մատակարարման շուրջ պայմանագրի ձեւակերպման ուղղությամբ, այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Հայաստանի ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի նիստում:

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

3 դեկտեմբերի 2002 - 19:53 AMT  21:29 GMT
Տվյալ տարածքը վարձակալվել է «Ձեռնարկություններին աջակցում» հիմնադրամի օժանդակությամբ:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՓԱՍՏԵՐԸ

3 դեկտեմբերի 2002 - 19:36 AMT  21:29 GMT
Նոյեմբերի վերջին Իրանի Սուրբ Ստեփանոս հայկական վանքի ծառայողները եւ իրանցի սահմանապահները նկատել են, որ Ջուղայի գերեզմանոցում խաչքարեր են քանդված, իսկ հուշահամալիրի տարածքում կանգնած են վագոններ, որոնց շուրջն ինչ որ աշխատանքներ են ընթանում:

ԱՄՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ԵՐԿՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ

3 դեկտեմբերի 2002 - 19:34 AMT  21:29 GMT
Բարեփոխման պետք է ենթարկվեն 16 հիմնական կետեր` սկսած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտից եւ վերջացրած արտասահմանյան ներդրումների վերաբերյալ օրենքով:

ՄՈՍԿՎԱՅԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼ Է ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ` «ԼՈՒԿՕՅԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆԸ ՄԵՂՍԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

3 դեկտեմբերի 2002 - 18:31 AMT  21:29 GMT
Բղդոյանից հանված են նաեւ մեղադրանքներն այլ քրեական գործերի կապակցությամբ, որոնք ներկայացվել էին այն բանից հետո, երբ գործարարն ինքնակամ ժամանել էր Մոսկվա` դատախազությանը ցուցմունքներ տալու համար:

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՏՈՐԱԳՐԵԼԻՍ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՎԵԼ

3 դեկտեմբերի 2002 - 18:29 AMT  21:29 GMT
Վրաստանի բնապահպանության նախարար Նինո Չխոբաձեն խոստովանել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի օպերատոր «Բրիթիշ փեթրոլեում-Ադրբեջան» ընկերության ներկայացուցիչները ճնշում են գործադրել վրացական կողմի վրա` նավթամուղի վրացական հատվածի կառուցումն սկսելու համար անհրաժեշտ էկոլոգիական փաստաթղթի մշակման ընթացքում:

«ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

2 դեկտեմբերի 2002 - 04:00 AMT  21:29 GMT
Արդեն տասներորդ տարին է ադրբեջանական կալանավայրում է գտնվում թալիշյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդ, չճանաչված Թալիշ-Մուղանական հանրապետության առաջին նախագահ Ալիքրամ Ղումմատովը: Ադրբեջանի կողմից զավթած թալիշական հանրապետության հիմնադիրը ձերբակալվել է կեղծ գործով եւ դատապարտվել է ցմահ բանտարկության: Նա շարունակում է պայքարել իր ժողովրդի ինքնահաստատման իրավունքի համար: Չնայած առողջության վատթարացմանը եւ շարունակվող խոշտանգումներին, Ղումմատովը չի պատրաստվում հրաժարվել իր համոզմունքներից:
1
---