1

ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

2 օգոստոսի 2003 - 20:11 AMT  08:02 GMT
Անդրկովկասի զինվորական օկրուգի ռազմական խորհրդի զեկույցում նշվում է, որ Տիտովը թույլ է տվել զինվորական կարգապահության կոպիտ խախտումներ եւ «չի կատարել ծառայողական պարտականությունները»:

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ «ՀԻԱՑԱԾ» Է ՆԱԽԿԻՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՄԲ

2 օգոստոսի 2003 - 19:34 AMT  08:02 GMT
Այդ որոշումը հստակ վկայում է այն մասին, որ Հայաստանը հավատարիմ է Եվրոպայի Խորհրդի առջեւ իր ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ ձգտում է լիարժեքորեն ինտեգրվել ազգերի եվրոպական ընտանիքին, հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՐԾԱԹԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ

2 օգոստոսի 2003 - 19:15 AMT  08:02 GMT
Ստամբուլ-Երեւան չվերթով ժամանած երեւանցի Անուշ Կիրակոսյանը Երեւանի օդանավակայանի մաքսատան հսկողության բաժնի տեսուչի աջակցությամբ փորձել է մաքսակետով անցկացնել շուրջ 27 կգ քաշով 7 մլն 700 հազար դրամ արժողությամբ արծաթյա սպասք` հայտարարագրելով իբրեւ ոչ թանկարժեք մետաղից պատրաստված իրեր:

ԳՅՈՒՄՐԻՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

2 օգոստոսի 2003 - 18:51 AMT  08:02 GMT
Հուշահամալիրի բացումը կկայանա երկրաշարժի 20-ամյակի նախօրեին:

ԲԱՔՈՒՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՋԱՆՔԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

2 օգոստոսի 2003 - 18:50 AMT  08:02 GMT
«Միջազգային հանրությունը չպետք է ելնի ստատուս-քվոյի սկզբունքից, քանի որ ունի հակամարտության կարգավորման առավել արդյունավետ մեխանիզմներ», - ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՅԵԼՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

2 օգոստոսի 2003 - 18:49 AMT  08:02 GMT
Այդ են վկայում ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

«ԲՈՍՏՈՆ ԳԼՈԲԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2 օգոստոսի 2003 - 18:48 AMT  08:02 GMT
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, թերթի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Ամերիկայի հայկական լոբբիի ջանքերի շնորհիվ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ՄՆԱԼ ԱՀԱԲԵԿՉՈւԹՅԱՆ ԱՂԲՅՈւՐ

1 օգոստոսի 2003 - 05:00 AMT  08:02 GMT
ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Բորիս Միլնիկովի այցը Բաքու հերթական առիթը դարձավ Հայաստանին վարկաբեկելու համար: Համագործակցության շրջանակներում ստեղծված հատուկ ծառայության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովը կրկին անգամ փորձեց պնդել այն, որ «Երեւանից ահաբեկչության վտանգ է սպառնում»: Մինչդեռ ռուս գեներալի այցը կապված էր հենց Ադրբեջանում ահաբեկչության աղբյուրները չեզոքացնելու հետ: Այդ երկրի հատուկ ծառայությունները մինչ օրս պատրաստակամություն չեն ցուցաբերել պայքարելու այդ չարիքի դեմ: Միլնիկովը հաստատեց, որ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ նկատվում են «որոշ անհարմարություններ» եւ «անըմբռնողականություն»
1
---