12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՕԳՏԻՆ ԱՌԿԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

12 մարտի 2004 - 23:43 AMT  14:07 GMT
Ռոբերտ Քոչարյանը եւ Միխաիլ Սահակաշվիլին Երեւանում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

ՍՏԱՄԲՈՒԼԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԿԶԲԱՂՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՆԵՐՈՎ

12 մարտի 2004 - 22:42 AMT  14:07 GMT
Թուրք իրավապաշտպանները կոչ են արել քրեական գործ հարուցել թուրք ազգայնամոլների հանդեպ, որոնք անցյալ շաբաթ սպառնացել են Ստամբուլում հրատարակվող հայկական «Ագոս» շաբաթաթերթի աշխատակազմին:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ԹՈՐԴԱ ԷԲԲՈԹ-ՈՒՈԹԻ ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՄՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ

12 մարտի 2004 - 22:03 AMT  14:07 GMT
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ուղարկած նամակում Խմբի նախագահ Թեսսա Հոֆմանը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ իր հրապարակային ելույթներում դեսպանը բազմիցս անգամ բացառել է հայոց ցեղասպանության փաստը:

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՎԱՅՐԱԳ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

12 մարտի 2004 - 20:37 AMT  14:07 GMT
Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության կապակցությամբ Ղազախստանի ԱԳ նախարար Կասիմժոմարտ Տոկաեւը ուղերձ է հղել ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանին:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

12 մարտի 2004 - 18:56 AMT  14:07 GMT
Զինվորականներն այդ կատեգորիային են դասում «անջատականներին, մասոններին, ամերիկամետ եւ եվրոպամետ քաղաքացիներին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, արվեստի գործիչներին եւ Ինտերնետից օգտվող անձանց»:

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

12 մարտի 2004 - 18:21 AMT  14:07 GMT
Ռիչարդ Արմիթեյջը մարտի 23-ին Երեւան կժամանի տարածաշրջանային այցի շրջանակներում:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՅԹԵԼ Է ՆՈՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԹԻՌ

12 մարտի 2004 - 17:58 AMT  14:07 GMT
Թուրքիայի Էլմադաղ զինափորձարանում, որը գտնվում Է Անկարայի մերձակայքում, փորձարկումների ժամանակ երեկ պայթել Է նոր հրթիռ, որը տեղացի գիտնականներն ստեղծել Էին երկրի զինված ուժերի համար:

ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

12 մարտի 2004 - 17:30 AMT  14:07 GMT
Նման որոշում Է կայացվել վեհաժողովի ձմեռային նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի նախնական զեկույցի ներկայացումից հետո:

ԱՄՆ ՇՈՒՏՈՎ ԿՓՈԽԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ

12 մարտի 2004 - 17:09 AMT  14:07 GMT
Ջորջ Բուշը առաջարկություն է ուղարկել Սենատ` Ջոն Օրդուէյին Ղազախստանում ԱՄՆ դեսպան նշանակելու մասին:

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

12 մարտի 2004 - 17:04 AMT  14:07 GMT
Հինգ հայկական ընկերություններ կմասնակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների «CEBIT» միջազգային ցուցահանդեսում, որը կկայանա մարտի 17-24-ը Բեռլինում:
12
---