12

ԲԱՔՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶՈՐՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

29 ապրիլի 2004 - 23:40 AMT  09:51 GMT
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, «զորավարժությունների կազմակերպիչը ՆԱՏՕ-ն է, եւ մենք պատրաստ ենք ապահովել բոլոր հրավիրվածների, ներառյալ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, մասնակցությունը»:

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ

29 ապրիլի 2004 - 23:19 AMT  09:51 GMT
Ապրիլի 27-ին Ֆրանսիայի Արնուվիլ լե Գոնես քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը:

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

29 ապրիլի 2004 - 23:02 AMT  09:51 GMT
Թուրքիայի անդամակցության դեպքում Եվրամիությունը սահմանակից կդառնա Սիրիային, Իրաքին, Իրանին, Ադրբեջանին եւ Վրաստանին, այսինքն ճգնաժամային տարածաշրջաններին, գրում է "Leipziger Volkszeitung"-ը:

ՄՈՏԱԿԱ 10 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ «ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ» ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-ԻՆ, ԳՏՆՈՒՄ է ԺԱԿ ՇԻՐԱԿԸ

29 ապրիլի 2004 - 22:42 AMT  09:51 GMT
Ֆրանսիայի նախագահի կարծիքով, Թուրքիայում «դեռեւս չեն ստեղծվել Եվրամիությանը անդամակցելու համար անհրաժեշտ պայմաններ»:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

29 ապրիլի 2004 - 22:19 AMT  09:51 GMT
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա մայիսի 21-ին Երեւանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀՈՂ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

29 ապրիլի 2004 - 21:42 AMT  09:51 GMT
Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որոնց քաղաքացիները չեն կարող կալվածք գնել Թուրքիայում:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՍԻԲԻՐԱԽՏՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔ

29 ապրիլի 2004 - 21:24 AMT  09:51 GMT
Շիրակի մարզի Այգաբաց գյուղի բնակիչ Հարություն Խաչատրյանը վարակվել է խոշոր եղջերավոր անասունից:

ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

29 ապրիլի 2004 - 20:56 AMT  09:51 GMT
Հայ-թուրքական սահմանի բացումը հիմնական հարցը կհանդիսանա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների այս ամառ կայանալիք ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում եռակողմ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Զաման» թերթը:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

29 ապրիլի 2004 - 20:19 AMT  09:51 GMT
Ապրիլի 30-ին նախատեսվում է Բրայան Ֆոլլի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

ԵԽԽՎ-Ն ԺԱՄԿԵՏ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

29 ապրիլի 2004 - 19:48 AMT  09:51 GMT
Եվրոպացի խորհրդարանականները կասկածում են Հայաստանի ընդդիմության պահանջների իրավասությանը` գործող իշխանությանը վստահության հանրաքվե անցկացնելու հարցում:
12
---