1

ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻԱՑՈՒՄԻՑ

21 մայիսի 2004 - 23:34 AMT  11:03 GMT
Մտահոգությունը կայանում է նրանում, որ Ղարս-Ախալքալակ երկաթուղու շինարարության դեպքում Հայաստանը կհայտնվի փակուղում, մինչդեռ Թուրքիան շրջանցելով Հայաստանը` կապ կհաստատի Ադրբեջանի հետ:

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ 70 ՄԼՆ ԴՈԼԱՐ

21 մայիսի 2004 - 22:49 AMT  11:03 GMT
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների աջակցության հարցերով համակարգող Կառլոս Պասկուալի խոսքերով` այդ գումարից 20 մլն դոլարը կուղղվի հումանիտար օգնությանը, 9 միլիոնը` ժողովրդավարության զարգացմանը երկրում:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊՆԽ ՆԻՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

21 մայիսի 2004 - 22:11 AMT  11:03 GMT
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդն ընդունել է մի շարք կարեւոր որոշումներ, որոնք առնչվում են ԱՊՀ երկրների ռազմական ուժերի օպերատիվ պատրաստվածության հաջորդ տարվա համատեղ միջոցառումների պլանավորմանը:

ԹՈՒՐՔԻԱՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ԿԿԱՌՈՒՑԻ

21 մայիսի 2004 - 20:13 AMT  11:03 GMT
Թուրքիան կանցկացնի նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության 11-րդ բրիգադի Կոջորի գումարտակի զինծառայողների պատրաստությունը, ինչպես նաեւ կստեղծի հատուկ պատրաստության զինվորական դպրոց:

ՆԱՏՕ-Ի ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԱԾ Է «ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», ԿԱՐԾՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

21 մայիսի 2004 - 19:56 AMT  11:03 GMT
Աբդուլա Գյուլն ընդգծել է, որ Ստամբուլի գագաթնաժողովի կազմակերպիչը թուրքական կողմը չի, այլ` ՆԱՏՕ-ն է:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

21 մայիսի 2004 - 19:11 AMT  11:03 GMT
Հայաստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին բացառապես որպես լիարժեք մասնակից, այսինքն` ստորաբաժանումների կազմում, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՌԱԶՄԱՏՐԱՆՊՈՐՏԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԻԼ-76 ԻՆՔՆԱԹԻՌ

21 մայիսի 2004 - 19:09 AMT  11:03 GMT
Նախօրեին Երեւան են ժամանել ռազմա-տրանսպորտային երկու ԻԼ-76 ինքնաթիռներ, որոնք Հայաստանը ձեռք է բերել Ռուսաստանից «այն մեթոդիկայով, որը կիրառվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում», տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԱՎԵԼԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԹՎԱԿԱԶՄԸ

21 մայիսի 2004 - 18:22 AMT  11:03 GMT
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը նշել է, որ Ռուսաստանը «շատ ուշադիր է» մոտենում ռազմակայանը ժամանակակից տեխնիկայով եւ սպառազինությամբ ապահովելու հարցերին:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

21 մայիսի 2004 - 18:04 AMT  11:03 GMT
Նախարարները կքննարկեն ռազմական բնագավառում ԱՊՀ երկրների ինտեգրմանն առնչվող ավելի քան 20 հարց, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զարգացման, կապի միացյալ համակարգի ստեղծման, միջուկային զենքի չտարածման շուրջ դիրքորոշումների համակարգման հարցերը:

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

20 մայիսի 2004 - 05:00 AMT  11:03 GMT
Այսօր Սուխումիում վերսկսվելու են վրացա-աբխազական բանակցությունները: Հիմնական թեման կլինի Թբիլիսիում պատրաստված հակամարտության կարգավորմանը եւ Աբխազիայի կարգավիճակին վերաբերող առաջարկները: Բացառված չէ, որ բանակցություններում հաջողության հասնելու դեպքում, աբխազական մոդելը կառաջարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտության կողմերին:
1
---