1

ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ՓԱԽՈՒՍՏԻ ԴԻՄԱԾ ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ

28 մայիսի 2004 - 21:06 AMT  00:28 GMT
Ռոստոմ Դանիելյանին հայտնաբերել են Այգեշատ գյուղում իր ծանոթի տանը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԼՈՒՐԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐ

28 մայիսի 2004 - 20:24 AMT  00:28 GMT
Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից վարձակալվող Գաբալիի ռադիոլակացիոն կայանում չի աշխատում ոչ մի հայ սպա:

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԻՆ

28 մայիսի 2004 - 20:03 AMT  00:28 GMT
Ադրբեջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Անտոնիուս Դե Վրիսի խոսքերով` Եվրամիությունը մտադիր չի փոխարինել ղարաբաղյան կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

ԿՈՒԲԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ

28 մայիսի 2004 - 19:06 AMT  00:28 GMT
Մայիսի 28-ին եւ 29-ին Կրասնոդարում ելույթ կունենան հայկական մշակույթի համույթները:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԵՎ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ

28 մայիսի 2004 - 18:47 AMT  00:28 GMT
Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր` ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին եւ ամերիկահայ բարեգործ Քըրք Քըրքորյանին «Հայաստանի ազգային հերոսի» կոչմանն արժանանացնելու եւ Հայրենիքի շքանշանով պարգեւատրելու մասին:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՄԱՅԻՍԻ 28-Ը ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ Է, ՈՐՈՎ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ

28 մայիսի 2004 - 18:46 AMT  00:28 GMT
1918 թվականին հայկական պետության ստեղծումով, հայ ժողովուրդը` ի դեմս Հայաստանի առաջին Հանրապետության, դարավոր ընդմիջումից հետո վերադարձավ միջազգային քաղաքական թատերաբեմ, ասվում է ՀՀ նախագահի ուղերձում` Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ

28 մայիսի 2004 - 18:44 AMT  00:28 GMT
Առաջին Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին, սակայն գոյատեւել է ոչ երկար` ընդամենը երկու տարի, որից հետո Հայաստանում հաստատվել էր խորհրդային իշխանություն:

ԱԲԽԱԶԻԱՅԻ, ՕՍԵԹԻԱՅԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՆ ԱՆՏԵՂԻ ԵՆ

25 մայիսի 2004 - 05:00 AMT  00:28 GMT
Բաքվում հրապարակվող «Էխո» թերթը սադրիչ տեղեկություն է տարածել այն մասին, թե Ստեփանակերտում ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ: Համաձայն հաղորդագրության, նման ցույցերից մեկի ժամանակ ԼՂՀ-ի դրոշի հետ մեկտեղ ցուցարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի դրոշը: Այս զառանցանքային հայտարարությունը չի հաստատել եւ ոչ մի այլ աղբյուր: Ստեփանակերտի մեր գործընկերները հայտնում են, որ Ղարաբաղում ոչ մի ցույց չի եղել: Լիովին ակնհայտ է, որ մենք գործ ունենք հերթական կեղծիքի հետ:
1
---