ԲԱՔՈՒՆ ԵԱՀԿ ՄԽ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ

20 ապրիլի 2005 - 11:01 AMT  01:17 GMT
«Մենք չենք գործում համանախագահների խոսքով, նրանք ընդամենը միջնորդներ են եւ պետք է կատարեն իրենց աշխատանքը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ԱԿՏՈՒԱԼ Է

20 ապրիլի 2005 - 10:53 AMT  01:17 GMT
Այդ հանդիպումների նպատակը հոգեւոր գործիչների կողմից աջակցությունն է այդ երկրների քաղաքական ղեկավարներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման հարցում

ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՍՏՀԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

20 ապրիլի 2005 - 10:48 AMT  01:17 GMT
ՍՏՀ անդամ երկրների արտգործնախարարները կազմակերպության շրջանակներում
կքննարկեն քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման հեռանկարները
Ապրիլի 23-ին Աթենքում կկայանա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ)անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը: ՍՏՀ անդամ երկրների արտգործնախարարները կազմակերպության շրջանակներում կքննարկեն քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Հիշեցնենք, որ ՍՏՀԿ-ն ստեղծվել է 1944 թվականին, որում ընդգրկված են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան,Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանը: Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն մի շարք միջազգային կազմակերպություններ:

ԻՍՐԱՅԵԼԻ ԿՆԵՍԵՏԻ ԱՆԴԱՄԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԿՄԱՏՈՒՑԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

20 ապրիլի 2005 - 10:41 AMT  01:17 GMT
Յոսի Սարիդը Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչած Իսրայելի առաջին բարձրաստիճան պետական պաշտոնյան է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԵՐՄԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏՐԻ ՀԵՏ

20 ապրիլի 2005 - 10:32 AMT  01:17 GMT
Ա.Մարգարյանը հույս է հայտնել, որ Պերմի նահանգապետրի այցը Հայաստան եւս մեկ կարեւոր քայլ կդառնա միջտարածաշրջանային համագործակցության խթանման համար

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ

20 ապրիլի 2005 - 10:26 AMT  01:17 GMT
«Հայաստանի պատմությունը արժեքավոր է ցեղասպանությունների կանխարգելամ տեսակետից»,-հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը ցեղասպանության կանխարգելման հարցերով

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՄԻ ՔԱՅԼ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

20 ապրիլի 2005 - 10:19 AMT  01:17 GMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն մի շարք պետությունների կողմից հույս է ներշնչում, որ ցեղասպանությունը այնուամենայնիվ կստանա համընդհանուր ճանաչում

ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ՀԱՆԴԻՊԵԼ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ

20 ապրիլի 2005 - 10:11 AMT  01:17 GMT
Տվյալ պահին հստակ տեղեկատվություն չկա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Ֆրանկֆուրտում կայանալիք հանդիպման ժամկետների մասին

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆՈՐԸՆՏԻՐ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

20 ապրիլի 2005 - 10:03 AMT  01:17 GMT
«Համոզված եմ, որ Ձեր կառավարման ընթացքում արդեն ձեւավորված ջերմ, բարեկամական հարաբերությունները Հայաստանի եւ Վատիկանի միջեւ ավելի կամրապնդվեն»,-ասվում է շնորհավորկան ուղերձում

ՀՌՈՄԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՊԸ ՉԻ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

20 ապրիլի 2005 - 10:00 AMT  01:17 GMT
Նա հայտարարել է, որ Թուրքիային չի դիտում որպես եվրոպական երկիր
---