Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Յանուկովիչին հայտարարել է ընտրված նախագահ

15 փետրվարի 2010 - 11:03 AMT  21:58 GMT
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները

Տիգրան Սարգսյանի այցն Իսրայել հետաձգվել է

15 փետրվարի 2010 - 10:42 AMT  21:58 GMT
Փետրվարի 14-ին պաշտոնական Երեւանը տեղեկացրել է իսրայելցիներին, որ Սարգսյանը «բարձր ջերմության» պատճառով չի կարողանա ժամանել Սուրբ երկիր

Հայաստանը եւս մեկ քայլ է կատարում դեպի քաղաքակիրթ աշխարհ

13 փետրվարի 2010 - 17:59 AMT  21:58 GMT
ԱՊՀ Արեւմտյան Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի երկրների շրջանում Հայաստանի տնտեսությունն ամենազգալի կորուստներն է կրել համաշխարհային ճգնաժամից: Այդ մասին են վկայում «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի հետազոտությունները: Ըստ կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի, ճգնաժամն անդրադարձավ բոլոր երկրների վրա եւ ոչ մի կառավարություն դրան պատրաստ չէր: Իսկ պատճառը գլոբալ անհամաչափությունն էր ֆինանսական եւ իրական հատվածների միջեւ, ինչպես նաեւ անհամաչափությունը ֆինանսական հատվածի ներսում, միջազգային առեւտրում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամենալուրջ անհամաչափությունը տնտեսության ձեւախեղվածությունն էր, մասնավորապես, այն, որ շինարարությունն չափազանց մեծ տեսակարար կշիռ ուներ տնտեսության ոլորտում:

Հայաստանի նախագահը Chatham House-ում ասաց այն, ինչ պետք է ասեր

12 փետրվարի 2010 - 18:01 AMT  21:58 GMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մի փուլ է սկսվել, որից հետո գործընթացի ցանկացած ձգձգում կամ էլ դրա լիակատար ձախողումն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում առանց բացառության բոլոր շահագրգռված խաղացողների համար հղի կլինի արտակարգ հետեւանքներով: Այդ տեսակետից Chatham House-ում Հայաստանի նախագահի խոսքը կարելի է խորհրդանշական համարել, որովհետեւ հենց փետրվարի 10-ին Թուրքիայի համար նահանջի բոլոր ճանապարհները այս կամ այն կերպ փակվեցին:

Հայաստանը հաղորդակից կդառնա համաշխարհային մշակույթին եւ կներկայացնի աշխարհին իր մշակույթը

11 փետրվարի 2010 - 18:10 AMT  21:58 GMT
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան The No Smoking Orchestra խմբի հետ միասին մարտի 5-ին հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Եվ եթե այդ նորությունը անակնկալ դարձավ Հայաստանի հասարակության համար, ապա «Deep Purple» լեգենդար ռոք խմբի համերգի մասին, որը տեղի կունենա մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնի էր դեռ անցած տարվա վերջում: Սակայն համերգի կազմակերպիչները` Vibrographus ընկերությունը եւ «ՀայՌուսգազարդը» հիշեցնում են, որ համերգի տոմսերը կթանկանան փետրվարի 9-ից, ինչը սակայն չի խանգարի հայ հանդիսատեսին հաղորդակից դառնալ համաշխարհային մշակույթին:

Գերմանիայի «Freie Universitat Berlin» համալսարանի հայագիտության բաժնի գոյատեւման հարցը ոչ մի կերպ չի հաջողվում լուծել

8 փետրվարի 2010 - 18:20 AMT  21:58 GMT
Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ սահմաններից դուրս գործում է 75 հայագիտական կենտրոն: Սակայն ոչ բոլոր հայագիտական կենտրոններն են աչքի ընկնում ակտիվ գործունեությամբ: Պատճառը ֆինանսական միջոցների պակասն է, իսկ հայագիտության հիմնական ֆինանսական աղբյուրներն են համահայկական հիմնադրամներն ու կազմակերպությունները: Սակայն նույնիսկ կենտրոնների ոչ այնքան ակտիվ գործունեությունը զգալի արդյունքներ է տալիս հայագիտության զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Տեղեկատվական ոլորտի ընկերությունները ամփոփում են անցած տարին

8 փետրվարի 2010 - 18:17 AMT  21:58 GMT
Թեեւ 2009 թվականը ճգնաժամային էր Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերի համար, Հայաստանում անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին ստացիոնար հեռախոսակապի եւ բջջային կապի ծառայությունների տրամադրումից ստացված հասույթը (առանց ԱԱՀ-ի, ընթացիկ գներով) կազմել է 164 422 մլն դրամ: Ընդ որում, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.3 անգամ աճել է շահույթը ինտերնետ ծառայությունների մատուցման բնագավառում եւ կազմել 10 404.2 մլն դրամ:

Հայաստանն այժմ իշխանափոխության համար ներքին ռեսուրսներ չունի

30 հունվարի 2010 - 14:06 AMT  21:58 GMT
Ներքաղաքական կյանքը մտավ իր բնականոն հունի մեջ, եւ անցած շաբաթը Հայաստանում նշանավորվեց հարեւան երկրների մի շարք բարձրաստիճան հյուրերի այցերով: Երեւան ժամանեցին Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթակին, Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Շաբաթը նվիրված էր նաեւ Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ քաղաքական ուժերի եւ փորձագետների մեկնաբանություններին:
---