Իգոր Գանժա. Գովազդում հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելը գանգի տրեպանցիա չէ26 հոկտեմբերի 2010 Գովազդի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս և Միջազգային գովազդային ասոցիացիայի ռուսական բաժանմունքի փոխնախագահ Իգոր Գանժան գովազդը համարում է ոչ թե արվեստ, այլ տեխնոլոգիա: Merсedes-Benz-ի, Bosh-ի, Sun Microsystems-ի, IBS-ի, Philip Morris-ի, Optima-ի, Electrolux-ի համար գովազդային արշավների հեղինակ է: Գովազդի մասնագետները մեջբերումներ են կատարում նրա չհրատարակտված «ԿրեաԿտիվ» գրքից, բայց, այնուամենայնիվ, Գանժան հայտարարում է, որ չի հասել խելագարության այնպիսի աստիճանի, որպեսզի իրեն համարի գովազդային գուրու: «Պոպոք» Գովազի առաջին միջազգային փառատոնի շրջանակներում Իգոր Գանժան հոկտեմբերի 30-ին Երևանում կանցկացնի վարպետության դասեր: Շավարշ Քոչարյան. “Ոչ թե Բաքուն, այլ Ղարաբաղի ժողովուրդն է որոշում, թե ինչպես ապրի 6 հոկտեմբերի 2010 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության ժամանման կապակցությամբ, Ադրբեջանում կրկին սկսեցին կոչեր հնչել խնդիրը ուժային ճանապարհով լուծելու համար:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը արգելակում է գործընթացը և ցանկանում է պահպանել “ստատուս քվոն”, ոչ մի կերպ չի տեղավորվում բանակցային գործընթացի ձևաչափում: PanARMENIAN.Net հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ` Շավարշ Քոչարյանը: Լեշեկ Բալցերովիչ. Հայաստանի տնտեսությունը պետք է խուսափի «մեծ բումերից»16 սեպտեմբերի 2010 «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել 1989-1991թթ. Լեհաստանի փոխվարչապետ, Լեհաստանի ազգային բանկի նախկին նախագահ, լեհական տնտեսական բարեփոխումների գաղափարախոս, պրոֆեսոր Լեշեկ Բալցերովիչը: PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում Լեշեկ Բալցերովիչը պատմել է Հայաստանում ճգնաժամի հետևանքները հաղթահարելու մեթոդների, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունները խորացնելու հնարավորության մասին: Մանուչհեր Մոթթակի. Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում 2 սեպտեմբերի 2010 Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ: ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևերի ընդունմանը հաջորդեցին նոր պատժամիջոցները Իրանի դեմ: Հայաստանի համար, որը բարիդրացիական հարաբերություններ ունի Իրանի հետ և մի շարք կարևոր ռազմավարական նախագծեր է իրականացնում այդ երկրի հետ, հատկապես կարևորվում է երկխոսության հաստատումը Թեհրանի ու Արևմուտքի միջև և խնդրի խաղաղ կարգավորումը: Հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանային հարցերում Թեհրանի դիրքորոշման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման ասպարեզում իրանական կողմի ակտիվացման մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչհեր Մոթթակին: Վլադիմիր Գրիգորյան. «ՏՏ զարգացման կենտրոնի» բացումն Արցախի տեխնոլոգիաների ոլորտում իրավիճակի փոփոխման լուրջ հայտ է16 հուլիսի 2010 2010 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղում Արցախի Հանրապետության կառավարության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաև Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» բացումը: Կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Արցախում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Կլաուդիա Կարդինալե. Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ13 հուլիսի 2010 Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում: Առաքել Միրզոյան. Դեռ 5 տարեկանում ես 20 կգ ծանրաձող բարձրացրեցի ու իմ ողջ կյանքը նվիրեցի ծանրամարտին18 մայիսի 2010 Հայ մարզիկ Առաքել Միրզոյանը 20 տարեկանում արդեն հասցրել էր դառնալ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության 69 կգ քաշային կարգում` արծաթե մեդալակիր: 2010 թ. նա փոխեց իր քաշային կարգը և այժմ հանդես է գալիս 77 կգ ք/կ-ում: Այս տարի նա ջանադրաբար մարզվում է և պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որն անցնելու է Անթալիայում (Թուրքիա): Իր սպասումների, մարզական ծրագրերի և նախապատրաստական աշխատանքների մասին է պատմում Առաքել Միրզոյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում: | Ռուբեն Խաչատրյան. «Էլեկտրոնային առևտրի հայկական շուկան մեծ ներուժ ունի» Նիկոլայ Ղազարյան. Գավաթի եզրափակչից առաջ խաբեցի տղաներին, թե լավ երազ եմ տեսել Վահագն Հայրապետյան, Դանիիլ Կրամեր. Ջազը, դրա սահմաններն ու հորինված աշխարհը |