Հայաստան և աշխարհ.

Թուրքական կուսակցություններին պետք չեն հայազգի թեկնածուներ

Ոչ մի կուսակցություն չի խիզախել գնալ նման քայլի ազգայնամոլների և Թուրքիայի քաղաքացի դարձած ադրբեջանցիների ձայները կորցնելու վախից

12 ապրիլի 2011
Թուրքիայում սկսվում է լուրջ նախընտրական պայքար: Նրանցից, թե ով է զբաղեցնելու երկրորդ տեղը, որովհետև առաջինն ակնհայտորեն կլինի Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) վարչապետ Էրդողանի գլխավորությամբ, կախված է, թե որքանով է հեռացել քեմալիզմից: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CNP) Քեմալ Քիլիջաօրղլուի ղեկավարությամբ ունի բոլոր շանսերը խորհրդարանում երկրորդը լինելու համար:
Սպորտ.

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 41 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը

Հայաստանի ըմբիշների, մարզիկների և երկրպագուների համար գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը տեղի կունենա Ստամբուլում սեպտեմբերին

9 ապրիլի 2011
Ողջ մարզական աշխարհը մարտի 28-ից ապրիլի 3-ը հետևում էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որն այս անգամ տեղի է ունեցել գերմանական Դորտմունդ քաղաքում: Ազատ ոճի և հունահռոմեական ոճի առաջնությունում մասնակցում էին 686 ըմբիշներ 43 երկրներից: Հայաստանի հավաքականը ներկայացնում էին մարզիկներ բոլոր 7 քաշային կարգերում:
Տնտեսություն.

Հայկական բանկերն ավելի շատ կսկսեն հետաքրքրվել գյուղատնտեսությամբ

ՀՀ գյուղնախարարության վրա այս տարի հսկայական պատասխանատվություն է դրված, բայց ահա կօգնե՞ն արդյոք երեք փոխնախարարների հրաժարականները, ժամանակը ցույց կտա

9 ապրիլի 2011
Հայկական բանկերն ավելի շատ կսկսեն հետաքրքրվել գյուղատնտեսությամբ
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը մի քանի տարիների ընթացքում «մոռացության էր մատնված»: Եվ միայն այն բանից հետո, երբ անբարենպաստ հանգամանքներից ելնելով 2010-ին այստեղ արձանագրվեց առավել մեծ անկում, երկրի իշխանությունները լրջորեն ձեռնամուխ եղան առկա խնդիրների լուծմանը: Պետք է նշել, որ նույնիսկ Հայաստանի առևտրային բանկերը չէին վառվում գյուղատնտեսությունը վարկավորելու ցանկությամբ՝ նրա բարձր ռիսկայնության պատճառով:
Մշակույթ.

Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

Երևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են

7 ապրիլի 2011
Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել
Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից:
Հասարակություն.

Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելը շատ գրավիչ է իրանցի գնորնդների համար

Հայաստանի անշարժ գույքի շուկայում հիմանական ակտիվություն ստեղծողները արտասահամանում բնակվող մեր հայրենակիցներն են, որոնց մեծ մասը այլ երկրների քաղաքացիներն են

7 ապրիլի 2011
Ազատ ու անկաշկանդ միջավայրը, Իրանին սահմանակից լինելը, ինչպես նաև Իրանի համար կանխատեսելի գործընկերոջ և հարևանի իմիջը նպաստում են, որպեսզի Հայաստանը հետաքրքիր ու մրցունակ լինի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար: Հաճախակի այցելությունները սրնթաց կարող է վերաճել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ցանկության:
Քաղաքականություն.

Րաֆֆի Հովհաննիսյան՝ հայկական քաղաքականության Դոն Քիշոտը

Րաֆֆի Հովհաննիսյանն իր հանկարծակի հացադուլով զարմացրեց ոչ միայն հասարակությանը, այլ նաև իր կուսակցության անդամներին

2 ապրիլի 2011
Րաֆֆի Հովհաննիսյան՝ հայկական քաղաքականության Դոն Քիշոտը
Վերջին շաբաթների ամենաքննարկվող իրադարձություններից դարձավ ընդդիմադիր «Ժառանություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն Ազատության հրապարակում: Ակցիան բացասական ընդունվեց ինչպես իշխանությունների, այնպես էլ արմատական ընդդիմության կողմից, ընդ որում ընդդիմությունն իր վերաբերմունքի մեջ ավելի կտրուկ էր, քան իշխանությունները: Երկու շաբաթից ավել ողջ Հայաստանը քննարկում էր, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը սափրեց բեղերը, ինչու նա հացադուլ սկսեց և վերջ ի վերջո, ինչու այն ավարտեց:
ՏՏ ոլորտ.

Ինչո՞ւ են Հայաստանում էլեկտրոնային մարքեթինգն այդքան հաճախ շփոթում սպամի հետ

Էլեկտրոնային մարքեթինգի առաջին օրենքն է. «Մարդիկ պետք է անձամբ ստորագրեն»

18 մարտի 2011
Հայաստանում աճում է էլեկտրոնային մարքեթինգի ծառայություններ առաջարկող ընկերությունների թիվը: Էլեկտրոնային մարքեթինգը կոմերցիոն նյութերի էլ.փոստ առաքում է թիրախային լսարանին: Սակայն, ընդհանուր առմամբ այդ ոլորտը երկրում դեռ զարգացած չէ և հաճախ նման տիպի հաղորդագրությունները հասցեատերերի, կամ mail-սերվերների կողմից (ինչն ավելի վատ է) ընկալվում են որպես սպամ: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձել է պարզել, թե իրականում ինչ վիճակում է գտնվում էլեկտրոնային մարքեթինգը Հայաստանում և ինչ է հարկավոր անել այդ ոլորտի զարգացման համար:
 
---