Ալեքսանդր Ամարյան. Կրոնական կառույցները պետություն են պետության մեջ, և ոչ մի տարբերակով հնարավոր չէ նրանց հսկել28 հունվարի 2012 Հայաստանում պաշտոնապես գրանցված է 67 կրոնական կառույց, որոնց գրեթե կեսը աղանդավորական կամ նոր կրոնական կառույց է: Չգրանցված կառույցների թիվը երեք անգամ ավելի է: Թեմայի շուրջ ներկայացնում ենք զրույց “Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն” ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի հետ: Հանս Յոհան Շմիդտ. Առաջին բանը, որն ինձ ապշեցրեց Հայաստանում, Արարատն էր29 դեկտեմբերի 2011 Ամանորի նախաշեմին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը համաձայնվել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել Հայաստանի մասին տպավորություններով. "Առաջին բանը, որն ապշեցրեց ինձ, երբ ես ժամանեցի Հայաստան, Արարատ լեռն էր: Դա հիրավիր զարմանալի լեռ է, որը չնայած նրան, որ այդքան հեռու է, այնքան մոտ է թվում, որ նրա ներկայությունն ամենուրեք զգում ես": Վահագն Ծատուրյան. 2012-ին Երևանի հասարակական տրանսպորտում կներդրվի վճարման միասնական համակարգ28 դեկտեմբերի 2011 2011-ին Երևանի քաղաքապետարանին կից գործող կառույցը՝ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն իրականացրել է ավելի քան 10 նորարար նախագծեր՝ ուղղված Երևանի տրանսպորտի, քաղաքային տնտեսության և այլ ոլորտների բարելավմանը։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը ամփոփեց 2011-ի նախագծերը և պատմեց 2012-ի նախատեսվող ծրագրերի մասին։ Գևորգ Պետրոսյան. Հիփոթեք` երեկ, այսօր և վաղը14 դեկտեմբերի 2011 Հարցազրույց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Վարկավորման և ներդրումների վարչության պետ Գևորգ Պետրոսյանի հետ Վարդան Մինասյան. Պետք է կարողանաս գնահատել այն, ինչ ունես ու այդ ժամանակ կզգաս, որ երջանիկ ես13 դեկտեմբերի 2011 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net – ին տված հարցազրույցի երկրորդ մասում ներկայանում է մարզչի աշխատանքից դուրս: Մինասյանը պատմում է՝ ինչպես է ծանոթացել իր կնոջ հետ, ինչու չի սիրում «երազանք» բառը, առանց ինչի չի պատկերացնում իր կյանքն ու ինչ է խորհուրդ տալիս լրագրողներին: Ստեփան Սուխարենկո. Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի՝ մտնի Եվրամիություն, թե Եվրասիական միություն 7 դեկտեմբերի 2011 Հայաստանում վերջին ժամանակների ամենաարդի թեմաներից մեկը հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագծին՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու նպատակահարմարության մասին հարցն է, որը 2015-ին նախատեսում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:
PanARMENIAN.Net-ը հարցազրույցների շարք է սկսում ապագա Եվրասիական միության և ԱՊՀ այլ երկրների դեսպանների հետ՝ իմանալու համար նրանց կարծիքը միության հեռանկարների և դրան Հայաստանի միանալու նպատակահարմարության վերաբերյալ: Մեր գործակալությանը երկրորդ հարցազրույցը տվել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն: Ջեյմս Ապպատուրայ. Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը16 դեկտեմբերի 2010 Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին` երկիրը հաջող կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Նոյեմբերին Հայաստանը ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով Լիսաբոնում մասնակցեց ՆԱՏՕ գագաթնաժողովին, որի շրջանակներում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկկողմանի հարաբերությունների շուրջ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակի, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների, ղարաբաղյան հակամարտության շուրջ Ալյանսի մոտեցումների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: Կլաուդիա Կարդինալե. Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ13 հուլիսի 2010 Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում: | Ռուբեն Խաչատրյան. «Էլեկտրոնային առևտրի հայկական շուկան մեծ ներուժ ունի» Նիկոլայ Ղազարյան. Գավաթի եզրափակչից առաջ խաբեցի տղաներին, թե լավ երազ եմ տեսել Վահագն Հայրապետյան, Դանիիլ Կրամեր. Ջազը, դրա սահմաններն ու հորինված աշխարհը |