Ուշադրության կենտրոնում
Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները

Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները

14:58 AMT  10:58 GMT
ՌԴ Դաշնության ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ չի կարելի անտեսել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունները» և հանձնարարել է գրավոր հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան այդ կապակցությամբ։ «Կցանկանայինք ՀՀ ԱԺ նախագահին հարցնել՝ այդ ո՞ւմ անունից է նա նման սյուժեներ հնչեցնում։ Հաստատ ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը կապված է դարավոր բարեկամությամբ։ Մենք չենք կարող անուշադրության մատնել նման ռուսատյաց ելույթները․․․ Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարան, որի անունից ելույթ էր ունենում նա, պարզելու՝ կիսում են արդյուք այնտեղ այդ հավաքում արտահայտված գնահատականները»,– ասել է Մատվիենկոն, գրում է ՏԱՍՍ–ը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում, որին Հայաստանն առաջին անգամ է մասնակցում, հայտարարել է, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Նա նաև հայտարարել է, որ մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից: Ըստ նրա, Հայաստանի դեմ Ռուսաստանի և Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, և որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է: Մատվիենկոն հույս է հայտնել, որ ՀՀ խորհրդարանը նույնպես գնահատական կտա և կհարցնի, թե «ով է նրան իրավունք տվել Հայաստանի անունից նման հայտարարություններ անել»։ «Մենք անուշադրության չենք մատնի նման հակառուսական ելույթները։ Ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ փոխարեն, որը հատեց արդեն բոլոր կարմիր գծերը»,–ասել է նա։ Իր հերթին ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի գծով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ «սխալ կլիներ անտեսել ՀՀ ԱԺ նախագահի ելույթը և միանգամայն անընդունելի արտահայտությունները՝ անցնելով բոլոր ընդունելի և անընդունելի սահմանները»։ «Նրա հայտարարությունը Ռուսաստանի հարձակման, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին մենք դիտարկում ենք որպես «համերաշխություն Կիևի նացիստական ռեժիմի հետ»։ «Ստացվում է, որ Սիմոնյանն արդեն մեր ինքնիշխանությունն է կասկածի տակ դնում՝ անտեսելով ՌԴ–ին միանալու նոր սուբյեկտների հանրաքվեով հաստատված կամքը»,–ասել է Կարասինը։
Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ
Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում
Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա
ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին
ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից
---