Ջավախք՝ դանդաղ գործողության ռումբ

Ջավախք՝ դանդաղ գործողության ռումբ

Եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա Ջավախքի տարածքում կտեղակայվի ռազմական բազա, որը, անտարակույս, կհամալրվի թուրքական զորքերով

Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի շրջանում իրավիճակը երբեք հանգիստ չի եղել, բայց վերջին ժամանակները ՆԱՏՕ մտնելու Վրաստանի մտադրության և Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության հետ կապված սկսել է առաջացնել հայ բնակչության անհանգստությունը: Ռուսաստանի ջավախահայությունն ուղիղ հայտարարում է այն մասին, որ եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ, Վրաստանի կազմի մեջ մտած Ջավախքն անկախություն կպահանջի:

PanARMENIAN.Net - Ջավախքցիների մտահոգությունը կարելի է հասկանալ՝ եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա Ջավախքի տարածքում կտեղակայվի ռազմական բազա, որը, անտարակույս, կհամալրվի թուրքական զորքերով: Դա միայն մի բան է նշանակում՝ հայ բնակչությունը զանգվածային կարգով ստիպված կլինի գաղթել իր պատմական հայրենիքից կամ առանձնանալ Վրաստանից, այսինքն սկսել ևս մեկ տեղային պատերազմ, որովհետև իր տարածքի զգալի մասը կորցրած Վրաստանը մինչև վերջ կկառչի Ջավախքից: Տվյալ դեպքում Թբիլիսիին օգնություն կգա Բաքվից և Անկարայից, իսկ ջավախահայերի համար դժվար կլինի հուսալ Ռուսաստանի օգնությանը: Հայաստանն այս դեպքում նույնպես վատ դաշնակից է չլուծված ղարաբաղյան հակամարտության պատճառով: Երևանն ուղղակի ի վիճակի չէ այս փուլում զինված կամ այլ բնույթի օգնություն ցուցաբերել Ջավախիքն: Ավելին, եթե իրադարձությունները զարգանան նման սցենարով, Հայաստանը հաստատ կզրկվի արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից, և կմնա միայն մեկ ցամաքային ճանապարհ Իրանի տարածքով: Այնպես որ, Երևանը չի կարող խրվել ևս մեկ հակամարտության մեջ անվտանգության նկատառումներով, թեև իրենք՝ ջավախքցիները, մեղադրում են Հայաստանի իշխանություններին իրենց դժբախտությունների հանդեպ անտարբերության մեջ: Սակայն այդ ամենը չի նշանակում, որ տարածաշրջանի բնակչությանը չի կարելի օգնել: Օգնել պետք է ցանկացած դեպքում: Պաշտոնական Թբիլիսիի քաղաքականությունն այս հարցում անցանկալի է:

Ներկա նախագահը շարունակում է Զվիադա Գամսախուրդիայի ավանդույթը, որը հռչակել էր «Վրաստանը՝ վրացիների համար»:

Լիովին հավանական է նաև Վրաստանի սահմանադրության փոփոխությունը, որում Թուրքիայի նման բոլոր անխտիր կգրանցեն որպես վրացիներ: Եվ...չկա ագզ, չկա խնդիր:

Միաժամանակ, Թբիլիսին, որն արդեն վարժվել է իր բոլոր դժբախտությունների մեղավորը համարել Կրեմլին, ուղղակի մեղադրել է Ռուսաստանին հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանում իրավիճակի շուրջ «չարաշահումների» մեջ: Թբիլիսիի կարծիքով, «այդ վայրում անկախ պետության ֆինանսավորման վտանգ չկա, իսկ նման հայտարարությունների ետևում կանգնած են Ռուսաստանի որոշակի ուժեր»: Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Նինո Կալանդաձեի խոսքով, Ռուսաստանի ջավախահայերն անցած շաբաթ ռուսական ԶԼՄ-ների միջոցով հայտարարություն են տարածել, որ Վրաստանի տարածքում կարող է հայտնվել ևս մեկ Ջավախք պետություն, եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ: «Ակնհայտ է, որ այդ սադրիչ հայտարարության ետևում կանգնած են Ռուսաստանի որոշակի ուժեր»,- ասել է փոխնախարարը: Նա նշել է, որ «Վրաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և բոլոր հարցերը լուծվում են միջպետական մակարդակով բարյացակամ մթնոլորտում: Մենք լավ հարաբերություններ ունենք ոչ միայն Հայաստանի, այլ նա Վրաստանում բնակվող էթնիկ հայերի հետ, և այդ առումով իրական խնդիր չենք տեսնում»,- հայտարարել է Կալանդաձեն:

Կեղծում է փոխնախարարը, իրականում ամեն ինչ հակառակն է՝ չկա ոչ ինքնակառավարում, ոչ ազատություններ, ոչ աշխատանք: Կա միայն տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի փոփոխություն ոչ միայն վրացիների, այլ նաև թուրքերի կողմից: Այսպես, Ախալքալակում արդեն մի քանի տարի գործում է թուրքական համալսարան, շատ թուրքական ընկերություններ ներդրումներ են կատարում տարածաշրջանի տնտեսության մեջ: Ճիշտ է, դա տեղի է ունենում նաև Աջարիայում և ողջ Վրաստանում:Վրաստանն աստիճանաբար վերածվում է թուրքական գավառի, ինչը կարծես բոլորովին չի հուզում Միխայիլ Սահակաշվիլիին: Բայց դա այլ պետության ներքին գործն է, որին Հայաստանը չի խառնվում: Իսկ եթե խառնվում է, ապա միայն այն պատճառով, որ ոտնահարվում են բնիկ հայ բնակչության իրավունքները: Վրաստանը վաղուց հարևան երկրների նկատմամբ անկանխատեսելի քաղաքականություն վարելու մեծ «համբավ» ունի...

«Ջավախք» հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ Արտակ Գաբրիելյանի խոսքով, Ջավախքում չի դրվում վրացական իշխանությունների հետ հակամարտության միջոցով խնդիրների լուծման հարցը: Նրա խոսքով, դա բացատրվում է Հայաստանի աշխարհաքաղաքական դրությամբ և խնդիրներով, որոնք կանգնած են երկրի առաջ: «Հայերը միշտ աջակցել են վրացական ղեկավարությանը, վերջին օրինակը 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ Վրաստանի հայ համայնքի պահվածքն էր: Նրանք չօգտվեցին Վրաստանի ծանր դրությունից և չսկսեցին պահանջել իրենց դրության բարելավում: Ջավախքը պետք է Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների կամուրջ դառնա, իսկ այժմ այն ընդամենը գործոն է»,- ասել է Գաբրիելյանը:

Միաժամանակ, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ, դեմոկրատ-կոնգրեսական Բրեդ Շերմանը հանդես է եկել Ջավախքի հայ համայնքին ֆինանսական օգնություն հատկացնելու օգտին: Շերմանը նշել է, որ վրացական կառավարությունն աջակցում է Ջավախքին օգնելու գաղափարին և հավելել, որ այդ ջանքերը կնպաստեն Կովկասում ԱՄՆ ռազմավարական նպատակներին հասնելուն:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---