Եվրամիությունը փորձում է թռչել  գլխից բարձր

Եվրամիությունը փորձում է թռչել գլխից բարձր

Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ Բաքուն շատ է ցանկանում Ֆրանսիային փոխարինել Թուրքիայով, որը ԵՄ անդամ չէ և հազիվ թե դառնա

Իրանի, Սիրիայի, Բելառուսի, Հունաստանի և ընդհանրապես ֆինանսատնտեսական ճգնաժամի վերաբերյալ որոշումներից հետո Եվրամիությունը որոշեց զբաղվել նաև ղարաբաղյան խնդրով: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթը, որում առաջարկվում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով, առնվազն տարօրինակ է իրավական տեսանկյունից:

PanARMENIAN.Net - Եվրամիությունն առանձին միջազգային կառույց է, ոչ մի կերպ կապված չէ ԵԱՀԿ-ի հետ և այդ դեպքում պետք է փոխել ոչ միայն Ֆրանսիային, այլ նաև ԱՄՆ-ին և Ռուսաստանին, եթե ոչ համանախագահների ինստիտուտը: Նման փաստաթղթի ընդունման դեպքում առաջին հարցը, որ ծագում է՝ ո՞ւմ համար է դա շահավետ: Եվ ինչո՞ւ պետք է փոխել Ֆրանսիային: Եթե նայել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին եվրոպական աչքերով, այստեղ ակնհայտ է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու ձգտումը: Վրաստանում և մասամբ Ադրբեջանում դա արդեն հաջողվել է, մնացել է Հայաստանը: Իսկ ղարաբաղյան հակամարտությունն ամենահարմարն է, որտեղ կարելի է քաղաքական կապիտալ կուտակել և միաժամանակ ավելացնել իր ներկայությունը: Սակայն հենց Ֆրանսիան է ԵՄ «շարժիչներից» մեկը Գերմանիայի հետ միասին, և հազիվ թե Փարիզը համաձայնվի նվազեցնել իր դերը նույնիսկ հանուն «համաեվրոպական արժեքների» նավթի և գազի տեսքով:

Բայց ամենահետաքրքիրը դա չէ: Դե առաջարկել է խորհրդարանականը, նրան լսել են, բայց պարզվում է փետրվարին 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի պատվիրակությանը Անդրեյ Կովատչևի գլխավորությամբ: Նա հենց այն խորհրդարանականն է, ով դարձել է նման փաստաթղթի նախաձեռնողը: Մեկնաբանություններն ավելորդ են. լինելով Բաքվում, պատվիրակությունը «հիացել է Ադրբեջանի ունիկալ հնարավորություններով, որը կարող է գազով ողողել Եվրոպան»: Այցի հետևանքները՝ կատարելապես դժվարամարս փաստաթուղթ, որը ԵԽ-ն ուղղակի չի ընդունի: Այն դեռ պետք է քվեարկության դրվի ԵԽ լիագումար նիստի ընթացքում, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մեկ ամիս անց: Փորձագետները քիչ հավանական են համարում այդ դրույթի ընդունումը:

Փաստաթուղթը պարունակում է Եվրահանձնաժողովին հասցեագրված խորհուրդներ Հայաստանի հետ Ասոցիացիայի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ անցկացնելու համար: Ահա թե ինչ է ասել ինքը՝ Կովատչևը. «Քանի որ Հայաստանը և Ադրբեջանն ունեն 20 տարի ձգտվող հակամարտություն՝ Լեռնային Ղարաբաղի հարցը, որը դեռ չի լուծվել, մեզ համար արտաքին կապերի հանձնաժողովում գլխավոր խնդիրը հետևյալն էր՝ ինչպես վարվել այդ հակամարտության հետ Ասոցիացիայի մասին համաձայնագրի շրջանակներում, պետք է արդյոք հակամարտության լուծումը կապել համաձայնագրի հետ»: Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Մենք նաև լսում ենք տարբեր կողմերից դժգոհություն այն մասին, որ ՄԽ-ում գործընթացը չափազանց ձգձգվում է, և մենք փորձում ենք խթանել ԵՄ-ին հակամարտության լուծման մեջ ավելի ակտիվ ընդգրկվելու համար»,- նշել է Կովատչևը: Դգժգոհությունը, պետք է ենթադրել, նրան հայտնել են Բաքվում, և նա արել է այն, ինչ խոստացել է Ադրբեջանի նախագահին: Խորհրդարանականի գործողություններն այլ բացատրություն ուղղակի չունեն:

Նշենք, որ ԵՄ ներկայացուցիչները վաղուց խոսում են այն մասին, որ Եվրոպան ավելի ակտիվ է ընդգրկվելու ղարաբաղյան կարգավորման գործընթացի մեջ, այդ քայլն այդ ճանապարհին ուղիղ ապացույց է: Ճիշտ է, խորհրդարանականները չեն մտածել, թե քանի մարդ և որ երկրներից են մտնելու ԵԱՀԿ ՄԽ մեջ և ինչպես են նրանք որոշումներ ընդունելու: Ամենայն հավանականությամբ, հակամարտությունը վերջնականապես խճճվելու է, Եվրոպան չի ստանալու ադրբեջանական գազ և ամեն ինչ վերադառնալու է այնտեղ, որտեղից սկսվել է: Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ Բաքուն շատ է ցանկանում Ֆրանսիային փոխարինել Թուրքիայով, որը ԵՄ անդամ չէ և հազիվ թե լինի: Ուրիշ ոչ մի երկիր Ադրբեջանին ձեռնտու չէ, քանզի ԵՄ-ում բավական լավ գիտեն ղարաբաղյան հակամարտության ողջ պատմությունը, համենայն դեպս պետք է իմանան:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---