Հայաստանի ուշադրության կենտրում պարենային անվտանգության մակարդակի բարձրացումն է

Չնայած նրան, որ Հայաստանում արտադրված արտադրանքը բարձր որակ ունի, այնուամենայնիվ, շատ արգելքներ կան դրա արտահանման համար

Հայաստանի պարենային անվտանգությունը դեռևս ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` հանդես գալով «ՀՀ գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ:

PanARMENIAN.Net - Այսօր պարենային անվտանգության ապահովման խնդրին առնչվում են անգամ զարգացած երկրները, ինչի պատճառով այդ հարցերը վերջին երեք տարիների ընթացքում ԵՄ ուշադրության կենտրոնում են: «Պարենային ինքնաապահովման մարտահրավերի առջև կանգնած են աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնք չեն կարող բավարարել բնակչության պարենային տարրական պահանջմունքները»,-ընդգծել է նա:Այս առնչությամբ ԱԱԽ քարտուղարը հավելել է, որ ԱՊՀ երկրները ևս հեռու չեն այս խնդրից, իսկ Հայաստանը «դեպի առաջ քայլ է արել` մշակելով պարենային անվտանգության ապահովման հայեցակարգ»: Միաժամանակ Արթուր Բաղդասարյանը հավաստիացրել է, որ երկրի իշխանությունները ավելի շատ ուշադրություն են դարձնելու այն խդիրների լուծմանը, որոնք կապված են երկրում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման հետ: Մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է զարգացնել տեղական արտադրանքը համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ, ինչը կհանգեցնի ոչ միայն արտահանման ծավալների մեծացմանը, այլ նաև կբարձրացնի Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը:

Բարձր արդյունավետության տեսակի կիրառումը թույլ կտա 2012թ Հայաստանի հացահատիկի ցանքատարածքներն ավելացնել 20 հազար հեկտարով: Մինչև 2014թ Հայաստանը կկարողանա այդ մակարդակը հասցնել 60-70 տոկոսի: 2011թ հատիկավոր կուլտուրաների արտադրությունը 35 տոկոսով գերազանցել է 2010թ ցուցանիշը, իսկ ցորենի ինքնաբավության մակարդակը կազմել է 38,7 տոկոս (2010-ի համեմատ աճը 5%):

Նման ցուցանիշների Հայաստանը կարողացել է հասնել այնպիսի ծրագրերի իրականացման արդյունքում, ինչպիսիք են «2010-2014թթ ցորենի սերմերի արտադրություն և սերմնարտադրության զարգացումը», «2011-ին սերմերի և գարու արտադրությունը», «2011-ին եգիպտացորենի արտադրության զարգացումը»:

Ամեն տարի Հայաստանն օգտագործում է 650-720 հազար տոննա հացահատիկ, որից արտադրական նպատակներով օգտագործվում է միայն 435-450 հազար տոննան: Սեփական արտադրությունը կազմում է 168-175 հազար տոննա, իսկ պակասուրդը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալները վերջին 5 տարիների ընթացքում ամեն տարի կազմել են 380-420 հազար տոննա:

Գյուղատնտեսության ոլորտը բացառիկ դեր է խաղում երկրի տնտեսության զարգացման գործում, և ՄԱԿ-ը աջակցում է դրա բարելավմանն ու զարգացմանը, կարծում է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան: «Ուրախ եմ, որ Հայաստանում պարենային անվտանգության խնդիրներին շատ ուշադրություն է դարձվում, կան կառույցներ և փորձագետներ, որոնց աշխատանքները ուղղված են դրանց լուծմանը: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ, և մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել»,-ընդգծել է նա:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ Հայստանում կա առանձին գյուղատնտեսական հողատարածքների միավորման խնդիր, ինչը կնպաստեր դրանց մրցունակության բարձրացմանը: «Չնայած որ Հայաստանում արտադրված ապրանքները բարձր որակի են, այնուամենայնիվ, արտահանման համար կան բազմաթիվ արգելքներ, ուստի անհրաժեշտ է մշակել գյուղատնտեսական քաղաքականություն, որն առայժմ բացակայում է»,-հավելել է նա:

Ինչպես հաղորդել է Դաֆինա Գերչևան, 2012թ ՄԱԿ-ը կշարունակի Հայաստանում իրականացնել բազմաթիվ ծրագրեր` ուղղված գյուղատնտեսական քաղաքականության մշակմանը, տեխնիկական աջակցման ցուցաբերմանը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Առաջին անգամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից 500 մլն դրամ է հատկացրել արդյունաբերության զարգացմանն աջակցելու համար
«Սև ռիելթորները» Հայաստանում բավականին կավելանան, եթե կառավարությունը չհրաժարվի ՀՀ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից
Ռիֆային Հայաստան է այցելում արդեն երկրորդ անգամ և մտադիր է հաջորդ ամառ այստեղ բերել իր ընտանիքը, քանի որ բարձր է գնահատում Հայաստանի հարստությունները և նրա ժողովրդի բարյացակամությունը
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական ապրանքների գներն ավելացել են 2,6 տոկոսով:
Partner news
 Ուշադրության կենտրոնում
Վարչապետն ու Էներգետիկայի նախարարն ընդգծում են. ՀՀ-ն չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից

Վարչապետն ու Էներգետիկայի նախարարն ընդգծում են. ՀՀ-ն չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է

 Բաժնի այլ նյութերը
Կհաղթահարի արդյոք Հայաստանը գնաճը` համաշխարհային սպառողական գների ակնկալվող բարձրացման համատեքստում Տնտեսական աճ ապահովելու հարցում Հայաստանի նվաճումների մասին շտապել է նշել ԱԶԲ գործադիր տնօրեն Մորին Սիտորուսը
Հայաստանը միջազգային հանրությանն առիթ չի տվել կասկածելու իր բանկային համակարգի «ազնվությանը» Տեխնիկական տեսանկյունից ֆինանսական գործարքներ կատարել Իրանի այն քաղաքացիների հետ, ովքեր ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում, անհնար է
Որտեղից Հայաստաը պետք է վտանգներ սպասի իր տնտեսությանը Հայաստանում առայժմ բացակայում են արտահանումը խթանող մեխանիզմները