Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից

Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից

Բաքվում չեն կարողանում հասկանալ. Մոսկվան չի ստիպի Հայաստանին Ադրբեջանին տալ հողերը, որոնք պատկանում են հենց Ռուսաստանին Գյուլիստանի հաշտության պայմանագրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան և Ադրբեջան, ձևական առիթ ունենալով ՌԴ և Անդրկովկասի երկու հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, իրականում կոչված է հիշեցնել բոլորին, ով մոռացել է. Ռուսաստանն ինքնակամ չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից:

PanARMENIAN.Net - Այդ այցելությունը մեծ նշանակություն ունի վերջին ժամանակները, երբ Իրանի միջուկային ծրագրի և Իսրայելի հաճախակի դարձած սպառնալիքների հետ կապված Հարավային Կովկասի երկրները կարող են ներքաշված լինել անիմաստ պատերազմի մեջ, որի վերջը խիստ անորոշ է: Եվ Լավրովի նպատակն է ուղղակի նախազգուշացնել Հայաստանին, հատկապես Ադրբեջանին, որպեսզի չխառնվեն գործերին, որոնք իրենց չեն վերաբերվում: Երևանում կայացած մամլո ասուլիսում ՌԴ և ՀՀ ԱԳՆ ղեկավարները հաստատել են տեսակետների նույնությունն իրանական խնդրի վերաբերյալ, որը, ըստ էության, գոյություն չունի:

Հայաստանը բազմիցս արտահայտվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, Երևանը հանդես է գալիս Իրանին վերաբերվող հարցերի կարգավորման, բանակցությունների ճանապարհով իրանական միջուկային ծրագրի կարգավորման, Իրանի և միջազգային հանրության ներկայացուցիչների համատեղ ջանքերի կողմից: «Իրանը Հայաստանի հարևան երկիրն է և մենք շահագրգռված ենք, որպեսզի Իրանին վերաբերվող հարցերի լուծումը կայանա երկխոսության և բանակցությունների ճանապարհով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ»,- ասել է Նալբանդյանը:

Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե իրագործվի վատագույն սցենարը՝ ռազմական միջամտությունը, ապա դա կազդի Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի վրա: Նրա կարծիքով, Իրանի դեմ կարող են օգտագործվել միայն խնդրի խաղաղ լուծման օրինական միջոցները և ոչ մի ռազմական միջամտության մասին չպետք է խոսք գնա:

Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հարցին, ապա այստեղ Լավրովը հստակ հասկացնել է տվել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարգավորման հարցում միակ և անփոփոխ բանակցողն է: Այնուամենայնիվ, Բաքվում, չգիտես ինչու, սպասում են Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի այցին գաղտնի հույսով, որ Լավրովը կստիպի Երևանին համաձայնագիր ստորագրել և տալ ազատագրված տարածքները: Աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է. «Մենք շատ բան ենք ակնկալում Ռուսաստանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Աշխարհում չկա մեկ այլ երկիր, որն այս հակամարտության լուծման մեջ ավելի մեծ ազդեցություն ունենար: Մենք կատարում ենք այդ հայտարարությունը, հաշվի առնելով մոտեցումը և տարածաշրջանային հարցերի, և ղարաբաղյան հարցի նկատմամբ և Հայաստանի վրա առկա ճնշումը: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա աշխարհում նմանը չունի: Նա կարող է այդ պետությունն ուղորդել իր համար ցանկալի ուղղությամբ, կարող է ուղորդել կառուցողականության ցանկացած հարցում»: Այո, ճիշտ է, Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, բայց ոչ ավելին: Եվ արդեն պահանջել Երևանից այն ձևով, ինչ ցանկանում են լսել Բաքվում, ղարաբաղյան հարցում Մոսկվան չի կարող: Ամենից առաջ, դա պետք չէ հենց Մոսկվային: Վերջ ի վերջո համանախագահ երկրները երեքն են և հենց նրանք կարող են առաջարկել կարգավորման ինչ-որ տարբերակներ: Բայց ոչ մի դեպքում չեն կարող պահանջել: Հետաքրքիր է, եթե ԱՄՆ-ը պահանջի Ադրբեջանից խզել Իսրայելի հետ 1,6 մլրդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիրը, Բաքուն կգնա՞ նման քայլի: Միակ բանը, ինչին ընդունակ է Բաքուն, Գաբալինյան ՌԼԿ համար վարձակալության վճարը հանկարծակի բարձրացնելն է: Ճիշտ է, այդ մասին հետո դադարեցին գրել… Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը, Ադրբեջանում Սերգեյ Լավրովի այցի ժամանակ Սերգեյ Լավրովը կքննարկի երկկողմանի առևտրատնտեսական, միջտարածաշրջանային համագործակցության հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Կասպիայի կարգավիճակը:

Վերադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշենք, որ Բաքվում ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ մի բան. Երևանը և Մոսկվան չեն կարող հակամարտել պատմական, բարեկամական, կրոնական կապերից ելնելով: Առավել ևս Մոսկվան չի ստիպի Հայաստանին Ադրբեջանին տալ հողերը, որոնք պատկանում են հենց Ռուսաստանին Գյուլիստանի հաշտության պայմանագրով, որը ոչ ոք չեղյալ չի հայտարարել:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---