Հայաստանը և ՄԱԳԱՏԷ-ն ընդհանուր նպատակ ունեն՝ ապահովել գործող ԱԷԿ-ի անվտանգությունըՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի Հայաստան կատարած այցի շրջանակներում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման տեխնիկական աջակցությանն առնչվող հարցեր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: 21 ապրիլի 2012 PanARMENIAN.Net - Ողջունելով հյուրին` նախագահն ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և երկիրը մեծապես կարևորում է Ատոմայինէներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը` այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղկացուցիչ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն և Հայաստանը ունեն միասնական նպատակ` դա գործող կայանի անվտանգության միջոցառումների շարունակական ամրապնդումն է և նոր կայանի կառուցման շուրջ սերտ համագործակցությունը: Հայաստանի կառավարությունը ապրիլի 19-ի նիստում հավանություն է տվել «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը: Այդ առնչությամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ էներգաբլոկի շահագործման արտոնագրի ժամկետը սպառվում է 2016թ. դեպտեմբերի 1-ին, իսկ հաշվի առնելով նոր էներգաբլոկի կառուցման ձգձգումը, անհրաժեշտ է գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել 4 տարով: Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ հարցը մշտապես շրջանառվում է մամուլում, իսկ «կառավարության գործառույթներն այս ոլորտում թափանցիկ են»: Ըստ նրա, կառավարությունը պաշտոնապես դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ աջակցություն խնդրելով գործող բլոկի շահագործման ժամկետի երկարացման ու նորի կառուցման գործում: Վարչապետը հավելել է, որ օրերս Հայաստանում էր ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը, այցի շրջանակներում քննարկվել են վերոնշյալ հարցերը և Հայաստանը համապատասխան աջակցություն կստանա այդ միջազգային կառույցից, «և պետք չէ հակադրել այս երկու հարցերը»: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ապրիլի 18-ին ընդունեց Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության հարցերը: Մասնավորապես, քննարկվեցին Հայկական ԱԷԿ-ի 2 էներգաբլոկի անվտանգության բարձրացման աշխատանքների համակարգման շարունակականության, անվտանգության մակարդակի բարձրացման և ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված հարցերը, ինչպես նաև հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքներին տեխնիկական աջակցության տրամադրման խնդիրները, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տարբեր փուլերում աշխատանքների իրականացման, այդ թվում` համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, լիցենզավորման համար պատրաստված փաստաթղթերի գրախոսման, կադրերի վերապատրաստման հարցերը: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն այցելեց նաև Հայկական ատոմային էլեկտրակայան և շրջայց կատարեց ԱԷԿ-ի գործող էներգաբլոկում: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը ներկայացվեցին հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրով ներդրված միջոցառումները և կատարվելիք աշխատանքները: Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականին դարձել է ՄԱԳԱՏԷ-ի լիիրավ անդամ և մինչ օրս ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման տարբեր բնագավառներում և ամբողջությամբ կատարում է միջազգային կոնվենցիաներով իր ստանձնած պարտավորությունները: Հայկական ԱԷԿ-ում նոր էներգաբլոկի շինարարության նախապատրաստման գործընթացը սկսվել է դեռևս նախորդ տարի, իսկ բուն շինարարությունը ծրագրվում է սկսել 2013թ կեսերին: Այդ մասին դեկտեմբերի 22-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Անդրադառնալով նոր էներգաբլոկի շինարարության նախագծին և կառուցման ժամկետներին՝ նախարարն ասել է, որ ճապոնական Ֆուկուսիմայում ողբերգական իրադարձություններով պայմանավորված բոլոր միջուկային նախագծերն աշխարհում հետաձգվել են մեկ տարով: «Հուսով ենք, որ 2016-2018թթ. մենք կկարողանանք կանգնեցնել գործող բլոկը: Բազմիցս է ասվել, որ նրա աշխատանքը չի դադարեցվի, քանի դեռ չի կառուցվել նորը»,-ասել է Ա. Մովսիսյանը: Նա նշել է, որ ԵՄ-ն օգնում է Հայաստանին նոր ատոմային էներգաբլոկի շինարարության գործընթացում: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը |