50  ՀՀ ԱԺ ընտրություններ 2012
Ընտրություններ 2012. ՀՀԿ-ի հաղթանակը, ՀԱԿ-ի կործանումն և անակնկալ «Օրինաց երկրից»

Ընտրություններ 2012. ՀՀԿ-ի հաղթանակը, ՀԱԿ-ի կործանումն և անակնկալ «Օրինաց երկրից»

Հարկ է ընդգծել, որ եթե 2007թ մեծամասնական ընտրահամակարգում հաղթանակ էր տարել 10 անկախ թեկնածու, ապա 2012-ին` միայն երկու

Նախօրեին Հայաստանում ավարտվել են Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրությունները: Կայացած ընտրությունները, որոնք բազմաթիվ դիտորդներ գնահատել են որպես 2013թ նախագահական ընտրությունների յուրահատուկ նախնական փուլ, տվել են մի շարք անսպասելի արդյունքներ: Սակայն կայացած ընտրությունների ամենակարևոր արդյունքը ներկայումս իշխող կոալիցիայի ջախջախիչ հաղթանակն էր, որը համամասնական համակարգով հավաքել է 80 տոկոս, և ստացել մեծամասնական 41 տեղերից 38-ը:

PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ-ն մայիսի 6-ի ընտրություններին ջախջախիչ հաղթանակ է տարել իր բոլոր չարակամների նկատմամբ` ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն հավաքելով 663 066 քվե (44,05 %): Չնայած որ ընտրություններն անցել են «Բոլորն ընդդեմ ՀՀԿ-ի և նրա «կցորդ» ՕԵԿ-ի» կարգախոսով, իշխող կուսակցությունը, հմտորեն օգտագործելով վարչական ռեսուրսը, կարողացել է հաղթանակ տանել: Հաղթանակին չի խանգարել անգամ երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որի համար ողջ պատասխանատվությունը իշխանությունները բարդել են համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի վրա:

ՀՀԿ-ն 2007-ի համեմատ (քվեների 33,8%) էականաորեն բարելավել է իր արդյունքը և լուրջ հայտ է ներկայացրել 2013-ի նախագահական ընտրություններում իր թեկնածուի հաղթանակի համար: Սա հատկապես նկատելի է, հաշվի առնելով այն, որ ՀՀԿ-ի ընտրական ցուցակը գլխավորում էր Սերժ Սարգսյանը, որը նաև գալիք նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն է:

Առավել տպավորիչ է ՀՀԿ-ի հաղթանակը մեծամասնական տեղամասերում: Եթե 2007-ի ընտրություններում կուսակցության թեկնածուները մեծամասնական համակարգով ստացել էին 23 տեղ, ապա այս ընտրություններում կուսակցությունը ստացել է 28 մանդատ:

Սակայն ՀՀԿ-ն չի գոհացել միայն իր հաղթանակով: Հետևելով «և՛ իմ, և՛ ընկերոջս համար» կարգախոսին` նա կարողացել է ապագա խորհրդարան մտցնել նաև իր հավատարիմ կրտեսր գործընկերոջը` «Օրինաց երկրին»: Վերջինս հավաել է 82 690 քվե (5,49 %), ինչը 2007-ի 7,04 տոկոսի համեմատ քայլ է դեպի հետ: Ինչ վերաբերում է մեծամասնական համակարգով ընտրություններին, ապա ինչպես 2007-ին, կուսակցությունը կարողացել է խորհրդարան անցկացնել մեծամասնական միայն մեկ թեկնածուի:

Սակայան եթե հաշվի առնել, որ բազմաթիվ փորձագետներ ՕԵԿ-ի հնարավորությունները գնահատում էին որպես զրոյական` վերջինիս համարելով «քաղաքական դիակ», որը իր մահվան դատավճիռն է կնքել` իշխանությունների հետ համաձյնության գալով, և որի կողմնակիցներին անհնար էր օրը ցերեկով հայտնաբերել, ապա նրա մուտքը խորհրդարան կարելի է գնահատել որպես կայացած ընտրությունների ամենամեծ անակնկալ:

2007-ի ընտրությունների համեմատ էապես հետադիմել է նաև Դաշնակցությունը: Եթե 2007-ին վերջինս հավաքել էր 13.1 տոկոս` 2-րդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ին զիջելով ընդամենը 2 տոկոսով, ապա 2012-ին կուսակցությունը հայտնվել է 5-րդ հորիզոնականում` 86 296 քվեներով (5,73 %): Դաշնակցությունը կարողացել է անցկացնել ԱԺ իր մեկ մեծամասնական թեկնածուի:

Դաշնակցությանը շրջանցել է անգամ մեկ այլ ընդդիմադիր` «Ժառանգություն» կուսակցությունը, որն իր ընտացուցակում էր ներառել «Ազատ դեմոկրատների» և հասարակական սեկտորի ներկայացուցիչների: Միասին նրանք հավաքել են 87 095 քվե (5,79 %): Դա մի փոքր քիչ է, քան 2007-ին, սակայն պետք է հաշվի առնել, որ 2007-ի 5-րդ` վերջին անցումաին, հորիզոնականից կուսակցությունը տեղափոխվել է 4-րդ հորիզոնական` ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ի փոխարեն առաջատար դեր ստանձնելու լուրջ հայտ ներկայացնելով:

Կայացած ընտրությունները ՀԱԿ-ի համար «կործանումից» բացի, այլ կերպ կոչել չի կարելի: Ընդդիմության առաջատարը, որը մտադիր էր խորհրդարանական ընտրություններում հաղթանակի միջոցով մարտահրավեր նետել իշխանություններին` նախաձեռնելով արտահերթ նախագահական ընտրություններ, մեծ դժվարությամբ է հայտնվել խորհրդարանում` հազիվ հաղթահարելով 7 տոկոսի շեմը` (106 910 քվե` 7,1%):

2011-ի գարնանը իշխանությունների հետ սկսած քաղաքական երկխոսության մեկնարկից հետո, ՀԱԿ-ի համբավի անկումը, ինչի վկայությունն է հանրահավաքների մասնակիցների քանակի նվազումը, տրամաբանորեն եզրափակվել է մայիսի 6-ին:

ՀԱԿ-ի անհաջողությունում որոշակի դերն է խաղացել ՀԱԿ-ի`իշխող կոալիցիայում առկա հակասությունների և իր վաղեմի կառակորդ ԲՀԿ-ի և Դաշնակցության հետ դշնակիցներ խաղալու փորձը: Վերջիններիս հետ Կոնգրեսը ներառվել է ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբում: Միջկուսակցական շտաբը ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի դեմ ուղղված `երեք կուսակցությունների յուրատիպ միություն է:

ՀԱԿ-ի անհաջողությունից կարծես օգտվել է կոալիցիոն ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն «մի հարվածով միանգամից երկու նապաստակ է խփել»` միժամանակ խաղալով ընդդիմություն և որպես իշխող կոալիցիայի երկրորդ ուժ օգտագործելով հզոր վարչական ռեսուրսը: Կուսակցությունը կարողացել է իր օգտին տրամադրել ընդդիմադիր ընտրազանգվածի այն մասին, որը հիասթափվել էր ՀԱԿ-ից : Արդյունքում կուսակցությունը 2007-ի 15.1 տոկոսի դիմաց, հավաքել է 454 684 քվե (30,20 %) համամասնական համակարգով և ստացել մեծամասնական 9 տեղ:

Չնայած, որ ԲՀԿ-ն կարողացել է կրկնապատկել իր քվեների քանակը, այնուամենայնիվ, իր դժգոհությունն է արտահայտում քվեարկության արդյունքների վերաբերյալ` համարելով, որ նորմալ ընտրությունների դեպքում, շատ ավելի քվեներ կստանար:

Ներկայումս կուսակցությունը շփոթության մեջ է արդյոք շարունակել ընդդիմություն խաղալ, ինչն անում է վերջին ամիսների ընթացքում, ինչը սակայն կարող է «թանկ արժենալ» իշխանության հետ սերտորեն առնչվող նրա ղեկավարության համար, թե կրկին դառնալ ՀՀԿ-ի դաշնակիցը ապագա կոալիցիայում: Ընդ որում, երկրորդ տարբերակին կարող է խոչընդոտել կուսակցության որոշ բարձրաստիճան անձանց կողմից իշխող կուսակցությանը խիստ քննադատելը: Խոսքը, մասնավորապես ԲՀԿ-ի երկրորդ համար, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի մասին է:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի վերջին երեք մասնակիցներին, ապա, ինչպես և սպասվում էր, նրանց գլխավոր կարգախոսն էր «Կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը»: ՀԿԿ-ն հավաքել է 15 933 քվե` (1,06 %), Հայաստանի դեմոկրատական կուսակցություն`5 633 (0,37 %), իսկ «Միավորված հայեր» կուսակցությունը` 3 080 (0,20 %):

Հարկ է նաև ընդգծել, որ եթե 2007թ մեծամասնական ընտրահամակարգում հաղթանակ էր տարել 10 անկախ թեկնածու, ապա 2012-ին` միայն երկու:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---