2012-ի հայկական ընտրություններ. Քաղաքական փարիսեցիություն

2012-ի հայկական ընտրություններ. Քաղաքական փարիսեցիություն

Ընտրություններում Կոմկուսի, Ժողովրդավարական կուսակցության և «Միավորված հայերի» մասնակցությունը կարելի է համեմատել ֆիլմերում երեք դերասանների նկարահանումների հետ, որոնց ազգանուններն արագորեն անցնում են «դերերում» հատվածում

Հայաստանում մայիսի 6-ին տեղի ունեցան խորհդարանական ընտրությունները, և հիմա ժողովուրդը գնահատում է դրանց արդյունքները, մտածում, թե ինչ կարելի է սպասել նոր «ընտրյալներից», իսկ քաղաքական ուժերն իրենց համար ամփոփում են ընտրությունների արդյունքները, մտածում հետագա քայլերի և հնարավոր միությունների մասին: Ահա և ես որոշեցի, քանի դեռ քաղաքական դաշտում ժամանակավոր լռություն է տիրում, ամփոփել ընտրությունների արդյունքները, կիսվել ընթերցողների հետ ընտրություններին մասնակցած յուրաքանչյուր կուսակցության մասին կարծիքով:

PanARMENIAN.Net -

Իշխող կոալիցիա

Հայաստանի Հանրապետական կուսակցություն. ՀՀԿ-ն երկրում իշխող կուսակցություն է, և դրանով ամեն ինչ ասված է:

Այսինքն, ասելով իշխանություն հասկանում ենք ՀՀԿ: Այն երկրում իրավիճակի և առկա խնդիրների լուծման գլխավոր պատասխանատուն է: Հենց այդ պատճառով ՀՀԿ-ին պետք է հավակնություններ ներկայացնել և սպասել ժամանակակից հայ հասարակության գլխավոր խնդրի լուծմանը, որը մոտ ապագայում կարող է սպառնալ հայկական պետականությանը՝ քաղաքացիների բարոյական քայքայման:

Երկրի բնակչության զգալի մասը, անտեսելով իր քաղաքացիական պարտականությունները, չմտածելով երկրի ապագայի մասին, պատրաստ է մի քանի հազար դրամի համար իր ապագան վստահել նրան, ով ավելի շատ կվճարի: Ինչպես տխուր նշում են հայ հասարակության որոշ ողջամիտ ներկայացուցիչներ, ընտրությունների նկատմամբ նման վերաբերմունքով բացառված չէ, որ 20 տարի անց մարդիկ առանց խղճի խայթի կարող են քվեարկել հիպոթետիկ հանրաքվեում Զանգեզուրն Ադրբեջանին հանձնելու օգտին:

Իշխանությունները պետք է հասկանան, որ եթե հիմա նրանց ձեռնտու է հասարակության նման վերաբերմունքը սեփական քաղաքացիական պարտականությունների հանդեպ, ապա վտանգի դեպքում պետությանը հազիվ թե օգնեն նման «քաղաքացիները»: Կարծում եմ, չարժե հիշեցնել, թե պատմության մեջ ինչի է հանգեցրել հասարակության բարոյական քայքայումը՝ Հռոմեական կայսրության անկումն ամենավառ օրինակն է:

Ինչ վերաբերվում է հենց ընտրություններին, ապա ՀՀԿ շնորհիվ ապագա խորհրդարանում կրկին կհայտնվեն մի քանի անախորժ օլիգարխներ, ինչպես նաև մի քանի քաղաքական բանկրոտներ երկու կուսակցություններից: Հիմնականում ամեն ինչ կլինի նախկինի նման՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն:

Մոռացա ավելացնել, որ հասարակ ժողովրդին մայիսի 6-ից հետո որպես սփոփանք մնում է այս ընտրություններում ՀՀԿ կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխենք»: Հավատն իսկապես պետք կգա, քանի որ ՀՀԿ նախկին կարգախոսներից հետո՝ «Քեզ համար, Հայաստան» և «Առաջ, Հայաստան», ժողովրդի կյանքոմ զգալի առաջնընթաց չի նկատվում, եթե չասել ավելին:

Բարգավաճ Հայաստան. Նախընտրական քարոզարշավի ամենասկզբից ԲՀԿ-ի մոտ նկատվեցին քաղաքական ամնեզիայի վառ նշաններ: Կուսակցությունը, հավանաբար, մոռացել էր, որ նա նաև իշխող կոալիցիայի անդամ է և ձգտում էր երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի մեղքը բարդել ավագ գործընկերոջ՝ ՀՀԿ-ի վրա: Սակայն քաղաքական ամնեզիայից բացի կուսակցության մոտ նկատվել են խնդիրներ տեսողության հետ՝ նկատելով ընտրակաշառքի դեպքեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ ՀՀԿ կողմից, չգիտես ինչու չէր տեսնում, որ նույնը կատարում է նաև ինքը:

Հատուկ ուշադրության է արժանի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Vertu ապրանքանիշի «բջջային հեռախոսի» հետ կապված պատմությունը, ավելի շուտ այդ պատմության մեկնաբանությունը կուսակցության առաջին դեմքերի կողմից: Միայն Վարդան Օսկանյանը քաջություն գտավ իր մեջ խոստովանելու, որ «արքան» մերկ է, այսինքն՝ զինված:

Սակայն բարի խոսքի է արժանի ԲՀԿ-ի հոգածությունը հայրենի երկրի գյուղատնտեսական զարգացման համար, չէ որ ընտրություններից առաջ տրակտորներ բաժանելը դրանց հետ ոչ մի կապ չունի, դա «բարեգործություն» է, այլ ոչ թե կուսակցության թաքնված PR կամ ընտրակաշառք, ինչպես կարող է մտածել հայկական քաղաքական «բարեգործության» նրբությունների մասին չեզոք դիտորդը:

Ցավալի միայն, որ բարեգործության, հասարակ քաղաքացիների կյանքը բարելավելու ձգտումը, այդ թվում իրենց հարազատ շրջանում ճանապարհներն ասֆալտապատելու մեջ պետությանն օգնելու ցանկությունը հայ օլիգարխների մոտ ծնվում է ընտրությունների մի քանի ամիս առաջ և դրանցից հետո արագ հօդս է ցնդում: Եվ դա չի վերաբերվում միայն Գագիկ Ծառուկյանին, ով, պետք է խոստովանել, ի տարբերություն շատերի, շարունակում է բարեգործությամբ զբաղվել նաև ընտրություններից հետո:

Ցանկանում եմ նաև նշել հայկական օրենսդրության տարօրինակ մեկնաբանությունը ԲՀԿ առաջնորդի կողմից: Նույնիսկ ցույցի ժամանակ հեռախոս-ատրճանակի հետ կապված պատմությունից հետո նա աչքի ընկավ ընտրատեղամասերից մեկում կուսակցության վստահված անձանց ծեծելու վերաբերյալ իր հայտարարությամբ, համարելով, որ «օրենքը ես եմ» և մեղավորները պատասխան կտան «օրենքի և իմ առաջ»:

«Օրինաց երկիր». Բարդ էր և քարքարոտ կուսակցության ուղին 5-րդ գումարման Ազգային ժողովում: Կուսակցությունը նախընտրական պայքարի ընթացքում զարգացնում էր Հայաստանի սննդի արդյունաբերությունը (գյուղատնտեսության նախարարը նույն կուսակցությունից է), իր կողմնակիցներին և հասարակ քաղաքացիներին բաժանելով հայրենական արտադրության ջեմեր և մուրաբաներ: «Օրինաց երկիրը» չէր մոռանում նաև ներկրման մասին, որի ապացույցն էին կուսակցության կողմից բաժանված բջջային հեռախոսները: Եվ ինչպես միշտ փայլեց հայ քաղաքական վերնախավի ամենափայլուն հռետորներից մեկը՝ ԱԱԾ քարտուղար և կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Ինչպես հայտնի է, նա վարպետ է ընտրողների «աչքերին թոզ փչելու» մեջ:

Ահա այսպիսի հետաքրքրիր և «օրինական» մեթոդներով, չնայած չարակամ մարդկանց հոռետեսությանը, ովքեր համարում էին, որ հայ ժողովրդին չես խաբի, երկրում «օրկնականության» համար գլխավոր պայքարողը հերթական անգամ իր կուսակցությունը մտցրեց խորհրդարան:

Ընդդիմություն

Հայ ազգային կոնգրես. ՀԱԿ-ի վրա թանկ նստեց իշխող կոալիցիայում առկա հակասությունների վրա խաղալու, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակամարտությունն ուռճացնելու ձգտումը: ՀԱԿ-ին նույնպես համակել էր ընտրական կուրությունն ընտրական օրենսդրության խախտումների հարցում, որոնք, դաշինքի կարծիքով, կարող էին կատարել միայն «ՀՀԿ-ն և նրա կցորդը՝ «Օրինաց երկիրը», այլ ոչ թե միանգամից այդքան հարազատ և մտերիմ դարձած ԲՀԿ-ն:

Հետաքրքիր էին նաև կեղծիքների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մեղադրանքները գործող իշխանությունների հասցեին: Բայց չէ որ նրանք գնում էին 90-ականներին առաջին նախագահի և ՀՀՇ-ի կողմից հարթած ճանապարհով՝ կատարելագործելով կեղծիքների մեթոդները և հասցնելով դրանք նոր բարձունքի:

Հավանաբար չլուծելով նման բարդ տրամանական խնդիր, թե ինչպես կարող է կոալիցիոն կուսակցությունը, որը կառավարությունում ունի մի քանի նախարարներ, որը, ՀԱԿ ղեկավարության կարծիքով, մեղավոր է բոլոր մահացու մեղքերում և նույնիսկ ավելին կամ հակառակը, որոշելով, որ եթե ընդդիմությունում հայտնվել է նման հզոր նոր ուժ, որը հավանաբար աջակցության կարիք ունի, մարդիկ չքվեարկեցին ՀԱԿ-ի օգտին: Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմն ընտրություններից առաջ չէին սպասում, որ կստանան 106 հազար ձայն:

Ահա և ՀԱԿ ղեկավարությունը մայիսի 8-ի հանրահավաքին հայտարարեց Սահմանադրական դատարանում ընտրությունները բողոքարկելու մտադրության մասին (լիովին համոզված լինելով այդ գաղափարի ապարդյունության մեջ) և «քոչարյանական-սարգսյանական ռեժիմի» հասցեին մեղադրանքների տակ, որն իբր իրականացնում է սեփական ժողովրդի ցեղասպանություն և Հայաստանը վերածել է «Օսվենցիումի», թաքնված է մեկ պարզ և հստակ միտք՝ ՀԱԿ-ը գնում է գալիք խորհրդարան՝ դրանով հանդերձ ճանաչելով այդ ընտրությունների արդյունքները և դրանցում իր պարտությունը: Իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես մեր օրերի իսկական Աթոս, համարեց, որ թագավորական հրացանակիների լեյտենանտի կոչումը, այսինքն պատգամավորի մանդատը, չափազանց քիչ է կոմս դե լա Ֆերի, այսինքն Հայաստանի նախկին նախագահի համար:

ՀՅ Դաշնակցություն. Դաշնակցությունն այս ընտրություններում ձևավորեց օրիգինալ «քաղաքական կոկտեյլ» ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ միջկուսական շտաբում, որը շարքային ընտրողի ուղեղների համար ուներ մաքուր սպիրտի արդյունք: Ի տարբերություն ՀՅԴ ղեկավարությանը, ընդդիմադիր էլեկտորատը չէր ցանկանում հասկանալ, որ քաղաքականության մեջ չեն լինում հավերժ բարեկամներ և թշնամիներ, իսկ նպատակները երբեմն արդարացնում են մեթոդները և դաշնակիցներին: Դրա հետ կապված ցանկանում եմ նշել մայիսի 6-ի հետաքրքիր պատկերներից մեկը՝ ՀՅԴ առաջնորդներից մեկը՝ Վահան Հովհաննիսյանը, մեկ սեղանի շուրջ նստած նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ով ժամանակին Հովհաննիսյանին համարում էր «ահաբեկիչ» և բանտ էր նստեցրել: «Եվ նստեց նա բանտում, մինչև եկավ բարի Ռոբերտ Քոչարյանը, հաղթեց ՀՀՇ-ին և ազատ արձակեց բանտում նստած բոլոր դաշնակցականներին…» Այսպես կարելի էր գրել հիպոթետիկ քաղաքական հեքիաթում:

Նման համագործակցության արդյունք դարձավ ԲՀԿ միջկուսակցական շտաբի անդամի կողմից ընտրական օրենսդրության խախտման վրա աչք փակելը և մայիսի 8-ին ուշացած հայտարարությունը, որ իշխող կոալիցիայի բոլոր անդամները, այդ թվում՝ ԲՀԿ-ն, մեղավոր են խախտումների մեջ, մասնավորապես իրենց անունների դիմաց «թվեր նկարելու» մեջ:

«Ժառանգություն». «Ժառանգության» հետ ամենահետաքրքիրը նրա միությունն էր «Ազատ դեմոկրատների» հետ, որոնց հետ հավանաբար միավորում էին միայն լիբերալ հայացքները: Եթե «Ժառանգության» առաջնորդը չափազանց ռոմանտիկ հայացքներ ունի Հայաստանում քաղաքական պայքարի նկատմամբ, ապա նրա դաշնակիցները, ովքեր ժամանակին ՀՀՇ և ՀԱԿ ականավոր գործիչներ էին, չափազանց պրագմատիկ: Ինչպես դիպուկ նշել էր փորձագետներից մեկը, դա լիրիկների (Րաֆֆի Հովհաննիսյան) և ֆիզիկոսների («Ազատ դեմոկրատներ») միություն էր:

Կուսակցության կողմնակիցների մոտ տարակուսանք է առաջացրել կուսակցության առաջնորդի վերաբերմունքն իր համախոհների նկատմամբ, ովքեր հավատով և ճշմարտությամբ ծառայել են «Ժառանգությանը» և ակտիվ աշխատել խորհրդարանում, ում տեղերը ցուցակում զբաղեցրել են «վարյագները»: Սակայն պետք է նշել, որ «Ժառանգությունն» այս տարիներին այնքան է վարժեցրել իր անտրամաբանականությանը, իր առաջնորդների իրարամերժ հայտարարություններին և գործողություններին, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ կուսակցությունը գործում է Կռիլովի ասացվածքի «կարապը, խեցգետինը, գայլաձուկը» սկզբունքով:

Դերերում. Ընտրություններում Կոմկուսի, Ժողովրդավարական կուսակցության և «Միավորված հայերի» մասնակցությունը կարելի է համեմատել ֆիլմերում երեք դերասանների նկարահանումների հետ, որոնց ազգանուններն արագորեն անցնում են «դերերում» հատվածում կինոնկարի տիտրերում: Բոլոր երեք կուսակցությունները միասին հավաքել են 2 տոկոսից պակաս՝ ընտրություններն ամփոփելով «գլխավորը հաղթանակը չէ, գլխավորը մասնակցությունն է» կարգախոսով:

Սակայն այս բաժնում ցանկանում եմ հատուկ նշել թիվ 2 ընտրատեղամասում մեծամասնական համակարգով ՀՀԿ և ՀԱԿ պատգամավորի թեկնածուներ Սամվել Ֆարմանյանի և Վլադիմիր Կարապետյանի հեռուստաբանավեճերը: Երկուսն էլ կրթված մարդիկ են և կարելի է ասել նույնիսկ մտավորական, ինչը, սակայն նրանք չկարողացան ցուցադրել իրենց բանավեճերի ժամանակ:

Երկու թեկնածուներն էլ ցուցադրեցին ընդդիմախոսին լսելու և քաղաքակիրթ բանավեճ վարելու անկարողություն: Հասարակության մոտ այդ հեռուստաբանավեճից հետո մնաց միայն մեկ հարց՝ եթե իրենց այդպես էին պահում այդ քաղաքական ուժերի առավել հանգիստ և կրթված անդամները, ապա ինչ սպասել ավելի ագրեսիվ ներկայացուցիչներից: Նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե օրինակ ինչպես կանցներ Ռուբեն Հայրապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճը, եթե այն կայանար:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մինչև աշուն հին նոր ՀՀՇ-ն դեռ շատ անելիքներ ունի, կգտնի՞ այն իր տեղը հայրենի քաղաքական արևի տակ, ցույց կտա ժամանակը
Դեռ նախորդ տարվա մայիսին ՀՀ վարչապետը կարծում էր, որ Հայաստանի համար Մաքսային միություն ընդգրկվելն իմաստազուրկ է աշխարհաքաղաքական պատճառներով
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 կազմակերպություններ
Ընտրություններին մասնակցող կուսակցություններից ամենահարուստը ՀՀԿ-ն է, նրան հաջորդում է ԲՀԿ-ն, համեստ են ՀԱԿ-ի և «Բարև, Երևան»-ի ֆինանսական միջոցները
 Ուշադրության կենտրոնում
Գեղամյանի գլխավորած հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու` ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանին

Գեղամյանի գլխավորած հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու` ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանին Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում տեղի է ունենալու ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանը

 Բաժնի այլ նյութերը
Դինա Մալիշևա. Հայաստանի իշխանությունների առջև քաղաքական ապակայունացումը կանխելու խնդիր է ծառացած Քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը տարածաշրջանային բնութ է կրում, դա պահանջում է հատուկ մոտեցում Հայաստանի պաշտպանական ներուժի ամրապնդմանը
10 օր անց. Թեկնածուների քարոզարշավն ու էլեկտորատը. մաս 2 Այս մարդիկ 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են, քարոզարշավի 10 օրն էլ մեկը հացադուլի մեջ է անցկացրել, երեքն էլ մի մամուլի ակումբից մյուսն են շտապել
10 օր անց. Թեկնածուների քարոզարշավն ու էլեկտորատը. մաս 1 Անիմաստ կամ իմաստավորված քարոզարշավը շարունակվում է և դեռ 18 օր էլ տևելու է