«Համազգային առաջնորդի» «անհնազանդ»  որդի՞ն

«Համազգային առաջնորդի» «անհնազանդ» որդի՞ն

Հեյդար Ալիևը երբեք թույլ չէր տա այն անզուսպ հայատյացությունը, որն այժմ տիրում է Ադրբեջանում

ԼՂՀ Պաշտպանության բանակի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում 18 տարվա փխրուն հրադադարն այդպես էլ չհանգեցրեց արդյունքի, որի հույսը փայփայում էին պլանի հեղինակները. խախտումները շարունակվում են, Ադրբեջանը դիպուկահարներին չի հեռացնում և դիվերսանտներին ուղարկում է հայկական տարածք և այն ամենը, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտում՝ սկսած ռազմական շքերթից, ավարտված ընտրություններով, հայտարարում «սադրանք»:

PanARMENIAN.Net - 10 տարի առաջ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ, մահացու հիվանդ Հեյդար Ալիևն ասել է հետևյալը. «Նախագահների անմիջական հանդիպման ժամանակ բանակցային պոտենցիալը դեռ սպառված չէ: Մենք պետք է ամուր պահպանենք հրադադարի ռեժիմը, ես դա ձեզ ասում եմ Ադրբեջանի կողմից, ամրապնդել այն, շարունակել բանակցությունները, խթանել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը: Մենք պետք է օգտագործենք ցանկացած դեպք նրա համար, որպեսզի խթանենք հարցի խաղաղ լուծմանը և շարունակենք անձնական հանդիպումները: Ես կարծում եմ, որ մեր հանդիպումը շատ օգտակար էր և այն ևս մեկ անգամ համոզում է նրանում, որ մենք կարող ենք շարունակել միջնորդների հետ նախագահների հանդիպումների ձևաչափը և հասնել հակամարտության խաղաղ լուծմանը»:

Դա ասել է մարդ, ում այսօր Ադրբեջանում պատվում են որպես «համազգային առաջնորդի» և ում խոսքերին ըստ տրամաբանության պետք է լսեն: Հոր խոսքերն առաջին հերթին պետք է հիշի որդին, ներկա նախագահ Իլհամ Ալիևը: Իհարկե, հիմա պարզ է դառնում, որ Ալիև-ավագն այդ ժամանակ խոսում էր խաղաղության մասին ոչ լավ կյանիքց, նա պետք է երկիրը որդում թողներ գոնե այն տեսքով, որում այն ժամանակ գտնվում էր: Իսկ դրա համար կարելի էր և կեղծել և ասել այն, ինչ ցանկանում են լսել, այլ ոչ թե այն, ինչ կա իրականում: Իսկ իրականում առկա էր որդու համար վախ:

Հեյդար Ալիևը երբեք թույլ չէր տա այն անզուսպ հայատյացությունը, որն այժմ տիրում է Ադրբեջանում: Նա հնարավոր է, հայերին ավելի քիչ չէր ատում, քան նրա որդին, բայց թույլ չէր տալիս «աշխարհում թիվ 1 թշնամի» արտահայտությունը: Ալիև-ավագն ավելի նուրբ էր գործում, ինչպես վայել է ՊԱԿ գեներալին: Ադրբեջանական քարոզչամեքենայի ներկա կոպիտ աշխատանքը չի համեմատվում նրա հետ, ինչ արել է Ալիևն Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար եղած ժամանակ: Հայերի զանգվածային հեռացումն Ադրբեջանից սկսվել է հենց «համազգային առաջնորդի» օրոք: Պատճառները տարբեր էին. նորմալ կրթություն, աշխատանք ստանալու անհնարինություն: Իսկ այն եզակիները, ովքեր վերև էին բարձրացել, չափազանց թանկ գին էին վճարել:

Ճիշտ է, պետք է նշել, որ 10 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, այդ թվում և Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունը: Միակ բանը, որն առայժմ անփոփոխ է մնում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելություններն են և նրանց հայտարարությունները, որոնք վերջին հաշվով չէին կարող չկատարել: Ահա և վերջինը ոչնչով չի տարբերվում նախորդներից. «Համանախագահները շարունակել են կողմերի հետ քննարկել պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք են բերվել նախագահներ Սարգսյանի և Ալիևի կողմից հունվարի 23-ին Սոչիում, ներառյալ հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղ համաձայնության ձեռք բերման արագացումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների մշակումը, ինչպես նաև հումանիտար կապերի հաստատումը: Համանախագահները մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի հետ կապված և կոչ արել կողմերին զսպվածություն հանդես բերել և պատասխան գործողությունների չդիմել: Համանախագահները ողջունում են խնդրի խաղաղ լուծման որոնմանը կողմերի հավատարմության հաստատումը:

Համանախագահները նաև կողմերի հետ քննարկել են զինված ուժերի և խաղաղ բնակչության միջև վստահության հաստատման հարցը, այդ թվում 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմի պահպանման համար: Բացի դրանից, համանախագահները քննարկել են հայկական և ադրբեջանական մշակութային և պատմական արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը տարածաշրջանի ժողովուրդների պատմական ժառանգության պահպանության համար մինչև վերջնական և շարունակական խաղաղության ձեռք բերումը: Համանախագահները մտադիր են մոտ ապագայում շարունակել քննարկումները երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ»:

Ինչպես ասվում է, ամեն ինչի և ոչնչի մասին: Ամենից շատ «հուզում» է այն մասը, որտեղ միջնորդները կոչ են անում զսպվածություն հանդես բերել և հոգ տանել մշակութային ժառանգության մասին: Դա արդեն հիրավի ցինիզմի գագաթնակետ է:

Դատել ամեն ինչից՝ ամռանը հնարավոր է Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը, պետք է սպասել հայկական գյուղերի նոր գնդակոծության, այդպիսին է իրականությունը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---