Մինչև նոյեմբեր Օբաման չի միջամտի ոչ սիրիական, ոչ իրանական հարցերին

Մինչև նոյեմբեր Օբաման չի միջամտի ոչ սիրիական, ոչ իրանական հարցերին

2012թ Իրանի և Սիրիայի հետ պատերազմները կարժենան 4 տրիլիոն դոլար` համաձայն Օքլանդի Ինստիտուտի զեկույցի

Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, մասնավորապես, Հուլայի կոտորածները պետք է Արևմուտքին լրջորեն ստիպեն մտածել արդյոք ում է աջակցում և որքանով է անհրաժեշտ Սիրիայում արդեն սկսված քաղաքացիական պատերազմը: Այն երեկ չի սկսվել, այլ մեկ տարի առաջ` որպես հակաասադական ելույթներ:

PanARMENIAN.Net - Ճիշտ է, այս անգամ ՆԱՏՕ-ն առայժմ չի միջամտում. Լիբիայի դասերը յուրացվել են: Այնուամենայնիվ, արևմտյան ԶԼՄ-ները Բաշար Ասադի կերպարը կերտում են որպես հրեշի, որը ոչնչացնում է սեփական բնակչությունը` փորձելով պահպանել իշխանությունը: Անգամ արևմտյան ԶԼՄ-ները սկսել են խոսել այն մասին, որ իրավիճակի ետևում միջհամայնքային լարվածությունն է: Ամեն անգամ, երբ ՄԱԿ-ը փորձում է քննարկել սիրիական հարցը, ապստամբները սկսում են հերթական հարձակումը, որպեսզի բոլորին ապացուցեն, որ իրենք դեռ գոյություն ունեն:

Մինչ այդ, վերջնականապես պարզ դարձավ, որ մինչև նոյեմբեր Օբաման չի միջամտի ոչ սիրիական, ոչ էլ իրանական հարցերին: Նա ցանկանում է վերընտրվել ցանկացած գնով և հերթական պատերազմն իրեն, բնավ, պետք չէ: Ավելին, համաձայն որոշ աղբյուրների, վերընտրվելուց հետո, Օբաման պատրաստվում է ճնշում գործադրել Իսրայելի և ԱՄՆ-ի հրեական լոբբիի վրա, որոնք, նրա կարծիքով, ԱՄՆ-ին դեպի անդունդն են տանում: Ընդհանուր առմամբ, Օբամայի վարքում ճշմարտության մասնիկ կա. Իսրայելն է ցանկանում ամեն գնով հարձակում գործել Իրանի վրա: Հենց այստեղից է գալիս Ադրբեջանի հետ «նոր սերտ բարեկամությունը», որը Երուսաղեմում լրջորեն դիտարկում են որպես պլացդարմ` Իրանի վրա ցամաքային հարձակում գործելու համար: Իսկ Բաքուն` կուրացած «Եվրատեսիլով» և նավթով, Թեհրանի հետ բաց առճակատման է գնում:

Իր լուման ներդրեց նաև Սաուդյան Արաբիան, որը կես միլիոն դոլար է խոստացել Ասադի գլխի դիմաց: Սաուդացիներից ավելի հիմար միտք ակնկալելը դժվար էր: Ձեռնպահ չի մնում նաև Քաթարը, որը «Սիրիայի բարեկամներ» գծով ահռելի գումարներ է տրամադրում սիրիական ընդդիմությանը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա վերջին ժամանակներս որոշել է վերածվել «Եմենի բարեկամի», քանի որ Սիրիայի հետ ոչինչ չստացվեց: Սակայն աշխարհում միտումները զարգանում են բոլորովին այլ հարթությունում: Ճգնաժամը, որը չի հաջողվում կասեցնել, հարվածում է ՆԱՏՕ-ի երկրներին և հարցն այն է, թե որքան երկար նրանք կարող են դիմադրել: Ինչպես կարծում են վերլուծաբանները, 2012թ Իրանի և Սիրիայի հետ պատերազմները կարժենան 4 տրիլիոն դոլար` համաձայն Օքլանդի Ինստիտուտի զեկույցի: Լճացման վիճակում գտնվող ոչ մի տնտեսություն չի դիմանա դրան: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ «մյուսների»` (Չինաստան, Հնդկաստան, Բրաիզլիա, Իրան, Հարավային Աֆրիկա և այլն), կշիռն ու ազդեցությունն աստիճանաբար աճում է ողջ աշխարհում:

Վերադառնանք Ադրբեջանին: Բաքվում ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ Արևմուտքին բացարձակապես պետք չէ Ալիևի կլանը, այլ անհարժեշտ է ոչ մեծ այլընտրանք`ի դեմս կասպյան նավթի, որը համաշխարհային նավթի 0.5 տոկոսն է: Բաքուն փոփխական խաղաքրտ է, որը խաղարկում է Իսրայելը, իսկ իրականում վատանում են Ադրբեջանի հարաբերությունները Իրանի և Թուրքիայի հետ: Եվս մեկ բան Բաքվում դեռ չեն հասկացել` Արևմուտքի հետ խիստ մերձեցման դեպքում, ոչ Թուրքիան, ոչ Իրանը ֆորս-մաժորային իրավիճակներում օգնության չեն գա: Իսկ այդպիսիք անպայման կլինեն, թեկուզ որպես մարդու իրավունքների խախտման և ոստիկանական պետություն լինելու մասին արտահայտություններ:

Բաքվում իրենց համար պետք է պարզաբանեն նաև, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի դեպքում, Իրանը հանդես կգա Հայաստանի կողմից, քանի որ նախընտրում է գործ ունենալ կանխատեսելի երկրի հետ: Իսկ Ադրբեջանն, ակնհայտորեն, այդպիսին չէ: Հարցը կրոնին կամ որևէ այլ բանի չի վերաբերում, ուղղակի պարզ հաշվարկ է և աշխարհաքաղաքական շահ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---