Ռիչարդ Մորնինգսթարը ամենայն հավանականությամբ կնշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Ռիչարդ Մորնինգսթարը ամենայն հավանականությամբ կնշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Մորնինգսթարի առաջադրումը միանգամայն արդարացված է թվում` մի մարդ, ով համակարգել է Եվրասիայի էներգետիկան, պետք է դառնա ԱՄՆ դեսպան

Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Մորնինգսթարը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պատասխանել է սենատորների հարցերին: Սենատորներ Ռոբերտ Մենդեզը և Ջեան Շահինը թեկնածուի ուշադրությունը դարձրել են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած ադրբեջանական վերջին սադրիչ գործողություններին: Այստեղ պետք է ընդգծել, որ ԱՄՆ համար Ադրբեջանը կարևոր է միայն և միայն էներգետիկ տեսանկյունից և որպես Կովկասում ռուսական ներկայության դեմ ուղղված գործիք:

PanARMENIAN.Net - Հենց սա Հայաստանի նկատմամբ շարունակակական սադրանքների է անհասկանալի, եթե չասել ավելին, արձագանքի պատճառը: Ջեան Շահինը և Ռոբերտ Մենդեզը պարզ կերպով հասկացնել են տվել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները չպետք է հիմնվեն միայն էներգետիկայի վրա, այլ պետք է արտահայտեն ժողովրդավարության կազմավորման և մարդու իրավունքների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող ֆունդամենտալ հարցեր: Սակյան սրանք միայն սենատորի բարի ցանկություններն են. իրականում Սպիտակ տան աշխատակազմը, դեռևս Բիլ Քլինթոնի ժամանակներից, հույս ունի, որ ադրբեջանական նավթը կմատակարարվի Եվրոպա և այդ կերպ նվազագույնի կհասցվի Իրանից մատակարարվող նավթի ծավալը: Առհասարակ, հետաքրքիր է, թե ինչպես նավթի պաշարներով 19-րդ հորիզոնականում գտնվող Ադրբեջանը կարող է մրցակցել Իրանի հետ, որն ունի նավթի պաշարների 1/3: Սակայն սա զուտ հռետորական հարց է. ԱՄՆ-ն լսում և տեսնում է այն, ինչ ուզում է: Այս առնչությամբ Մորնինգսթարի առաջադրումը միանգամայն արդարացված է թվում` մի մարդ, ով համակարգել է Եվրասիայի էներգետիկան, պետք է դառնա ԱՄՆ դեսպան: Եվ եթե Մեթյու Բրայզան չափազանց անցանկալի էր Բաքվում դեսպանի պաշտոնում, ապա ներկայիս թեկնածուի առաջադումը ավելի լուրջ է և այն տապալելն էլ ավելի դժվար կլինի: Ռիչարդ Մորնինգսթարը կարյերային նվաիրված դիվանագետ է և իր արտահայտություններում ավելի պատասխանատու կլինի: Համենայն դեպս, այդպես է թվում: Ելույթ ունենալով լսումներին` սենատոր Մենդեզը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի սահմանին իրականացված ադրբեջանական դիվերսիաների, Ադրբեջանի նախագահի` պատերազմ սկսելու սպառնալիքների և այն խոսքերի վրա, որ «ադրբեջանցիների համար հայերը համար մեկ թշնամին են»: «Ի՞նչ եք կարծում, վերևում ասվածից հետո, Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելը համապատասխանու՞մ է ԱՄՆ հետաքրքություններին»,-հարցրել է սենատոր Մենդեզը: Ի պատասխան Ռիչարդ Մորնինգսթարը ասել է, որ ցանկացած ոչ արդյունավետ միջոցները միայն ավելացնում են լարվածությունը և էլ ավելի են դժվարացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ընդ որում, նա զերծ է մնացել Ադրբեջանին` Հայաստանի նկատմամաբ սադրանքներ կազմակերպելու մեջ ուղղակիորեն մեղադրելուց:

Խոսելով Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին, Մորնինգսթարը ընդգծել է «Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում աճող լարվածության պատճառով, մենք պետք է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրենք և դա անենք այնպես, որպեսզի դա չկիրառվի Հայաստանի դեմ: Ի պատասխան դրան Ռոբերտ Մենդեզը ընդգծել է. «Ես երբևէ չեմ լսել, որ Իլհամ Ալիևը ասի. «Իմ գլխավոր թշնամին, կամ անհանգստության պատճառը Իրանն է», նա ասել է «Մեր հիմնական թշնամին հայերն են»: Ես կարծում եմ, որ սա նկատի ունենալով, Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելը մեծ խնդիր է ներկայացնում»:

Ռիչարդ Մորնինգսթարը նաև հայտարարել է, որ մտադիր է անձամբ այցելել Հին Ջուղա և անել հնարավոր ամեն բան` հայկական գերեզմանատան ոչնչացումը հետաքննելու համար: Սենատորի այն հարցին,արդյոք նա կանի դա, դեսպանի թեկնածու Մորնինգսթարը պատասխանել է, որ «շատ կջանա, եթե ստացվի»: Դրան ի պատասխան Ռոբերտ Մենդեզը նկատել է, որ պարզապես ցանկանում է հասկանալ արդյոք դեսպանը կայցելի Ջուղա, եթե Ադրբեջանի իշխանություններն արգելեն նրան անել դա: «Լավ, ես խոստանում եմ, որ կանեմ ամեն բան, կմեկնեմ Ջուղա` գերեզմանատների ոչնչացումը հետաքննելու և Ադրբեջանում հայկական եկեղեցու իրավունքները պաշտպանելու համար»,-պատասխանել է Ռիչարդ Մորնինգսթարը: Սենատոր Մենդեզը կոչ է արել դեսպանի թեկնածուին նշանակվելու դեպքում ճիշտ օգտագործել իր դիրքը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նաև հարցրել է Մորնինգսթարին, արդյոք նրա համար վիճելի են 1915թ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած «միջադեպերը» և հայերի սպանությանն առնչվող փաստերը: Նա պատասխանել է` ոչ:

Սենատի հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ կհաստատի Բաքվում դեսպանի նրա թեկնածությունը: Ճիշտ է, հնարավոր է, որ սենատորները կրկին վետոյի առիթ գտնեն, իսկ առիթներ շատ կլինեն: Կա ևս մեկ հանգամանք` Օբամայի վարկանիշը անկում է ապրում և անհրաժեշտության դեպքում նա պարզապես կարող է սառեցնել նշանակումը, եթե չլինի թուրք-ադրբեջանական լոբբիի ճնշումը: Սակայն վերջին ժամանակներս Թուրքիայի և Ադրբեջանի միջև լուրջ տարաձայնություններ են նշմարվում, որոնք դեռևս չեն հրապարակայնացվում, քանի որ Թուրքիայի ԱԳՆ սա վաղաժամ է համարում: Սրա նկատմամբ դեսպանի նշանակումը ոչ մի նշանակություն կարող է չունենալ: Ամեն դեպքում, պարզ է մի բան` ԱՄՆ-ն լուրջ է վերաբերում Ադրբեջանին և Իլհամ Ալիևին և նշանակումը պետք է կայանա: Անկանխատեսելիություն ու ավամտյուրաների նկատմամբ կրքոտ վերաբերմունքը կարող են Ալիևին դրդել ռազմական գործողություններ սկսել: Իսկ դա, հաստատ, չի համապատասխանում ԱՄՆ-ի և համաշխարհային հանրության շահերին:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ադրբեջանը Թուրքիայից ակնկալում է բացատրություններ Վան-Երևան չվերթի բացման վերաբերյալ
ԱՀԿ զարգացման վերաբերյալ որոշումը Ադրբեջանում Գաբալայի ՌԼԿ-ի փակման հետ կապված պատմության շարունակությունն է
Վրաստանի նախագահին հասկանալ կարելի է. այն ամենը, ինչ նա «դասավորում էր» իր մահմեդական հարևանների համար, աչքի առջև փլուզվում է
Partner news
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վաղը կայցելեն տարածաշրջան. ԼՂ այց չի նախատեսվում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վաղը կայցելեն տարածաշրջան. ԼՂ այց չի նախատեսվում Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան

 Բաժնի այլ նյութերը
Մարտի 1-ի զոհերի հիշատակին զուգահեռ Հայաստանը կանգնած է հետընտրական փորձառության առաջ Իշխանությունների կողմից պետք է իրականացվի հետաքննություն` պարզելու համար, թե ովքեր են խախտել ընտրական օրենսգիրքը և խոչընդոտներ ստեղծել իրենց իսկ թեկնածուի համար
Բաքվի ինչի՞ն է պետք Ղարաբաղյան Մեծ պատի կառուցումը Պատի բարձրությունը, որի շինարարությունը սկսվել է 2011թ, կլինի 3 մետր: Շինարարության հիմնական գաղափարը սահմանամերձ գյուղերի պաշտպանությունն է
Հայաստան-Արցախ անվտանգ օդային միջանցքը կարող է անխափան աշխատել. երաշխիքը մեր ՀՕՊ ուժերն են Ստեփանակերտի օդանավակայան. Թռիչքների հետաձգման պատճառներն ու Բաքվի սպառնալիքները