Հայաստանի Օլիմպիական հավաքականի 25 մարզիկներ Լոնդոնում ելույթ կունենան 10 մարզաձևումՆախորդ Օլիմպիադայի հետ համեմատած` հայ մարզիկների թիվը ոչ ավելացել և ոչ էլ պակասել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկներկին մնացել է 32 օր: Հուլիսի 27- ին Օլիմպիական ջահը կժամանի Լոնդոն` ազդարարելով 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկը: 36 մարզաձևում 203 երկրների ներկայացուցիչներ կպայքարեն քառամյակի ամենակարևոր ու սպասված մեդալների համար: Անկախ Հայաստանի պատմության մեջ միայն հունահռոմեական ըմբիշ Արմեն Նազարյանին է հաջողվել նվաճել Օլիմպիական ոսկե մեդալ: 25 հունիսի 2012 PanARMENIAN.Net - 4 տարի առաջ` 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրին 25 մարզիկ` 9 ըմբիշ, 6 ծանրորդ, 4 բռնցքամարտիկ, 2 ձյուդոիստ, 2 ատլետ, 1 հրաձիգ և 1 լողորդ: Հայ մարզիկներին հաջողվեց նվաճել 6 մեդալ և վեցն էլ բրոնզե: Երեքական մեդալներ նվաճեցին ծանրորդները, երկուական` հունահռոմեական ըմբիշները և մեկ մեդալ էլ գրանցվեց բռնցքամարտիկների օգտին:
Ութամյա ընդմիջումից հետո Հայաստանին առաջին Օլիմպիական մեդալ պարգևեց 55 կգ ըմբիշ Ռոման Ամոյանը: Նույն օրը երկրորդ մեդալն ապահովեց 69 կգ քաշային ծանրորդ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը: Ծանրորդներից մեդալներ նվաճեցին նաև Գևորգ Դավթյանը (77 կգ) և Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը (85 կգ): Գերծանր քաշային կարգում Հայատսնի ներկայացուցիչ հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեևը և բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը (60 կգ):
Այս ելույթից հետո էլ պեկինյան հավաքականն անվանվեց «Հայաստանի բրոնզե հավաքական»: Արդեն չորս տարի անց` 2012 թվականին Հայաստանի Օլիմպիական հավաքականն արդեն պատրաստվում է Լոնդոնի խաղերին: Այս չորս տարիների ընթացքում հայ մարզիկները մասնակցել են մի շարք վարկանշային մրցաշարերի և նրանցից 25-ը նվաճել է վարկանիշ: Փաստորեն, նախորդ Օլիմպիադայի հետ համեմատած` հայ մարզիկների թիվը ոչ ավելացել և ոչ էլ պակասել է: Պարզապես ընդլայնվել է մարզաձևերի քանակը: Այս տարի մեր երկիրը ներկայացուցիչ կունենա 10 մարզաձևում` ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, ձյուդո, հրաձգություն, հեռացատկ, լող, թաեքվոնդո, գիմնաստիկա և նիզակի նետում: Անցած խաղերում մեր երկիրը կանանց պայքարում ունեցել է երկու ներկայացուցիչ, այս տարի նրանց թիվը հասել է չորսի:
PanARMENIAN.Net ը հաջողություն է մաղթում Հայաստանի բոլոր ներկայացուցիչներին` ակնկալելով որքան հնարավոր է շատ մեդալներ: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |