Ալիևի ռեժիմի դիվանագիտական սխալները

Ալիևի ռեժիմի դիվանագիտական սխալները

Ռուսաստանը Արևմուտք չէ, նրան չես գայթակղի նավթով և սև խավիարով, նա մինչև վերջ ձգտում է պահպանել դիրքերը Հարավային Կովկասում և այնտեղից նրան դուրս բերելու ցանկացած փորձ կարող է Ադրբեջանի համար վատ ավարտ ունենալ

Ինչպես հայտնի է դարձել նախագահ Պուտինի վարչակազմի արժանահավատ աղբյուրներից, Մոսկվայում լրջորեն դիտարկում են Ադրբեջանի հետ հարաբերությունների քաղականության փոփոխման տարբերակներ: Նախօրեին հնչել է առաջին ահազանգը, երբ հետաձգվել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի այցը Ադրբեջան:

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Սերգեյ Իվանովը պետք է հունիսի 28-ին Բաքվում կայանալիք ադրբեջանա-ռուսական միջտարածաշրջանային համագումարում գլխավորեր ռուսական պատվիրակությունը, սակայն վերջին պահին նրա այցը Ադրբեջան հետաձգվել է: Հաղորդվում է, որ ավելի վաղ նախատեսվում էր, որ համաժողովին կմասնակցեն 400 պատվիրակներ, սակայն նրանց թիվը ներկայումս կազմում է 200:

Հարաբերությունների որոշակի սառեցման պատճառներից մեկը, որը կարող է տեղափոխվել բոլորովին այլ հարթության և լրջորեն ազդել Ալիևի վարչակազմի կողմից լավ գովազդված ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, կարող է լինել Գաբալինսկայա ՌԼԿ-ն, որի վարձակալման համար Բաքուն «հանկարծ» 7 միլիոն դոլարի փոխարեն պահանջել է 300: Մոսկվան, բնականաբար, չի հասկանում` ինչ է պատահել Ադրբեջանին, որ վերջինս նման քայլի է գնացել,եթե հաշվի առնել այն, որ այդ 300 միլիոնով կարելի է Ռուսաստանում կառուցել երկու նոր ՌԼԿ: Անհասկանալի է նաև ոչնչով չհիմնավորված տարեկան վարձակալման վճարի բազմակի անգամ ավելանալը և վարձակալությունը չշարունակելու ժամանակահատվածի վերաբերյալ իրավիճակը:

Գաբալինսկայա ՌԼԿ-ն խորը արդիականացման կարիք ունի, ինչի իրականացումը կապված է բազմաթիվ ֆինանասական ծախսերի հետ: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է 10-15 տարիների ընթացքում տվյալ ՌԼԿ-ի շահագործմամբ, որպեսզի փոխհատուցվեն արդիականացման համար ներդրված գումարները: Ադրբեջանական կողմի պահանջները չեն համապատասխանում կայանում ռուսական ներկայության պահպանման վերաբերյալ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2011թ` Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարձրագույն մակարդակում:

Հարցի նախապատմությունը հետևյալն է. 2011թ նոյեմբերին ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովի և Սաֆար Աբիևի հանդիպումից հետո, ռուս նախարարը հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել բոլոր հարցերի վերաբերյալ, բացի ֆինանսականից: Այն ժամանակ Ադրբեջանը ցնակություն էր հայտնել վարձակալության գումարը կրկնապատկել` 7 մլն դոլարից հասցնելով 15 մլն-ի: Ֆինանսական հարցը լուծելու համար, դեկտեմբերի սկզբին բանակցություններին սկսեց մասնակցել ՌԴ ՊՆ, ԱԳՆ և Արդյունաբերության նախարարության կողմից հատուկ ձևավորված հանձնաժողովը, որը փորձեց կարգավորել գների վերաբերյալ տարաձայնությունները: Սակայն այդ քայլը հակառակ արդյունք տվեց: Բաքուն, նախ` գինը հասցրեց 150 մլն դոլարի, իսկ այժմ պահանջում է 300 մլն դոլար: Գաբալինսկայա ՌԼԿ-ն ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն մասերից էր: Անկախության ձեռքբերումից և ՌԼԿ-ի` Ադրբեջանին անցնելուց հետո, ՌԴ շարունակում էր շահագործել կայանը: Ռուսաստանի կողմից ՌԼԿ-ի վարձակալման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2002թ: Վերջինիս վավերականության ժամկետն ավարտվում է 2012թ դեկտեմբերի 24-ին: ՌԴ ՊՆ-ն հայտարարում էր Ադրբեջանի հետ` Գաբալինսկայա ՌԼԿ-ի վարձակալությունը մինչև 2025թ երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ վարելու մասին, քանի որ նոր համաձայնագիրը պետք է կնքվի հին պայմանավորվածության վավերականության սպառվելուց 6 ամսից ոչ ուշ: Սակայն, ամենայն հավանականությամբ, նոր համաձայնագիր կարող է և չկնքվել. Բաքուն գնալով ավելի համառորեն է նայում Արևմուտքին` հուսալով, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի իր օգտին և փորձում է հեռանալ Ռուսաստանից, կարծելով, որ այս հարցում վերջինս հանդես է գալիս որպես Հայաստանի կողմնակից: Բաքվում կրկին սխալ հաշվարկ են կատարել. Ռուսաստանը Արևմուտք չէ, նրան չես գայթակղի ոչ նավթով, ոչ սև խավիարով, նա մինչև վերջ ձգտում է պահպանել դիրքերը Հարավային Կովկասում և այնտեղից նրան դուրս բերելու ցանկացած փորձ կարող է Ադրբեջանի համար ոչ այնքան լավ ավարտ ունենալ: Որքան էլ Ռուսաստանը թույլ լինի, այնքան էլ անօգնական չէ, որպեսզի վերջինից 300 մլն դոլար պահանջեն հնացած ռադիոլոկացիոն կայանի համար: Ինչպես ասվում է արևելյան առածում, էշն ի վիճակի չէ քարշ տալ սատկած ուղտին…

Սակայն Ալիևի ռեժիմի գլխին սև ամպեր են կուտակվում ոչ միայն Մոսկվայում, այլ նաև ԵԽԽՎ-ում: Այսպես, աղմուկ հանած «Խավիարային քաղաքականություն. Ինչպես է Ադրբեջանին հաջողվել հասնել Եվրախորհրդի լռությանը» հոդվածը, որտեղ մանրամասնորեն ներկայացված է Ադրբեջանի իշխող ռեժիմի կողմից ԵԽԽՎ ավելի քան 20 պատգամավորներին կաշառելու մեխանիզմներն ու ժամանակագարությունը, հիմնվում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վրա, իսկ դա արդեն իսկ վատ նշան է: Հոդվածում ասվում է, որ ԵԽԽՎ յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում, պատգամավորները Ադրբեջանի իշխանություններից ստանում են սև խավիարի 600-գրամանոց տարաներ և գումարային խրապխուսանքներ: Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային կառույցներում եվրոպացի պատգամավորների տարբեր խմբերին կաշառելը այդ երկրներին կարող է լուրջ փաստի առջև կանգնեցնել. այդ պատգամավորները սկսում են ամենուրեք բացահայտորեն և անթաքույց կերպով զբաղվել Ադրբեջանին լոբբինգով:

Ամենայն հավանականությամբ, կտապալվի ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ենթահանձնաժողովի վերաստեղծմանն ուղղված Ադրբեջանի ևս մեկ նախաձեռնություն: ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի խոսքով, ինքը կողմնակից չէր վեհաժողովում ենթահանձնաժողովի գործունեությանը, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվում է Մինսկի խումբը, որն այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ է տանում: «Ես լիովին վստահում եմ ՄԽ գործունեությանը: Ես չեմ տեսնում միևնուն հարցը լուծելու համար տարբեր կառույցների քանակությունն ավելացնելու անհրաժեշտություն: Այսինքն, նման նուրբ հարցի լուծման հարցում մի շարք կառույցների գործունեությունը կարող է խառնաշփոթ առաջացնել: Անկախ նրանից, վստահում ենք Մինսկի խմբի գործունեությանը, թե ոչ, այսօրվա դրությամբ այդ կառույցը զբաղվում է տվյալ հակամարտության կարգավորման հարցով: Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ենթահանձնաժողովի ստեղծման օրից ես դեմ եմ հանդես եկել դրա գործունեությանը և շարունակում եմ նույն կարծիքին մնալ»,- ընդգծել է Մինյոնը, հավելելով սակայն, որ եթե վեհաժողովի Բյուրոն իր դիրքորոշումից տարբերվող որոշում կայացնի, ապա ինքը, որպես ԵԽԽՎ նախագահ, կփորձի հետևել դրան:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---