Օլիմպիադային մնացել է 30 օր. Լոնդոնի օլիմպիական  կառույցները

Օլիմպիադային մնացել է 30 օր. Լոնդոնի օլիմպիական կառույցները

Օլիմպիական խաղերի մրցումները կանցնեն 3 առանձնացված գոտիներում

Հուլիսի 27-ին Լոնդոնում կտրվի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկը: Լոնդոնը երրորդ անգամ կդառնա Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Մինչ այդ խաղերը Լոնդոնում անցկացվել էին 1908 և 1948 թվականներին: Օլիմպիական խաղերի ծրագրում կա 36 մարզաձև, և քանի որ բոլորը նույն տեղում հնարավոր չէ անցկացնել, կազմակերպիչները առանձնացրել են 3 գոտի: Օլիմպիական գոտում տեղակայված են սպորտային կառուցներն ու օլիմպիական ավանը, գետային գոտում (Թեմզայի ափին) կմրցեն մենամարտային մարզաձևերի ներկայացուցիչները, ինչպես նաև ծանրորդներն ու նետաձիգները, իսկ կենտրոնական գոտին ընդգրկում է «Ուեմբլի» մարզադաշտը:

PanARMENIAN.Net - Սակայն ոչ բոլոր մրցումներն են անցկացվելու Լոնդոնում: Բիրմինհեմ, Քարդիֆֆ, Մանչեսթեր, Նյուքասլ, Գլազգո, Ուելթեմ Կրոսս քաղաքները և Պորտլանդ կղզին նույնպես կհյուրընկալեն օլիմպիականներին:

Լոնդոնի Օլիմպիական կառույցները. Օլիմպիական ստադիոն.

Լոնդոնի Օլիմպիական ստադիոնի վրա ծախսվել է 547 մլն ֆունտ ստեռլինգ, այս գումարն այդքան էլ մեծ չէ` 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերից առաջ ծախսված գումարի համեմատ: Նախապես որոշվել էր, որ օլիմպիական օբյեկտները կառուցվելու են այնպիսի տարածքում, որտեղ անշարժ գույքի գներն անհամեմատ ցածր են: Եվ այդպիսի տեղ ընտրվեց Լոնդոնի Ստրատֆորդ թաղամասը, որն այդքան էլ խիտ չէ բնակեցված: Հենց Ստրատֆորդի Օլիմպիական ստադիոնում էլ տեղի կունենան խաղերի բացման և փակման արարողությունները: Ստադիոնը տեղավորում է 80 հազար հանդիսական, սակայն խաղերի ավարտից հետո այն ապամոնտաժվելու է և փոքրացվելու:

Ստադիոնի կառուցումը սկսվել է 2008 թվականի մայիսի 28-ին: Շինարարները մեծ ուշադրություն են դարձրել շրջակա միջավայրին և փորձել են այնպես անել, որ հնարավորինս քիչ վնաս հասցնեն բնությանը:

Լոնդոնի բասկետբոլային արենա.

Օլիմպիադայի բասկետբոլային արենայի կառուցմանը, որը տեղավորում է 12 հազար հանդիսական, մասնակցել են մի քանի շինարարական ընկերություններ: Շինարարներից պահանջվում էր կառուցման վրա ծախսել հնարավորինս քիչ գումար: Եվ արդյունքում ընդամենը 15 ամիսների ընթացքում կառուցվեց ժամանակավոր արենա, որը լոնդոնյան խաղերի կազմակերպիչներին հնարավորություն տվեց խնայել հսկայական գումար: Օլիմպիական և Պարօլիմպիական խաղերի ավարտից հետո մարզահամալիրը ապամոնտաժվելու է` անհրաժեշտության դեպքում ցանկացած վայրում կրկին կառուցվելու համար:

Օլիմպիական լողավազան.

Լողի մրցումներին կարող են հետևել մինչև 17500 երկրպագուներ: Լողավազանի շինարարությունը ավարտվել է խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ: Լողավազանն իր և արտաքին և ներքին տեսքով հիացրել է բոլորին, ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն այն անվանել է ճարտարապետական գլուխգործոց:

Մեդիա-կենտրոն.

Մեդիա-կենտրոնի կառուցումը 2008 թվականին վստահվել էր «Շլայզ և Մորրիսոն» ընկերությանը, և 2009 թվականին այն արդեն պատրաստ էր: Բրիտանիայի ճարտարապետության և շինարարության CABE կոմիտեն այն «չափազանց թույլ» համարեց և դրա վերակառուցումը հանձնարարեց RPS Group ընկերությանը: Դրանից հետո էլ CABE-ն գոհ չէր աշխատանքից, և այն կրկին վստահվեց հեղինակներին: Սակայն վերջնական արդյունքը չգոհացրեց շատերին, քանի որ իր արտաքին տեսքով այն հիշեցնում է հսկայական առևտրի կենտրոն:

Ճոպանուղի.

Օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոնում գործող ճոպանուղին պարզապես փրկություն կլինի հազարավոր հյուրերի և մարզիկների համար: Այն հնարավորություն կտա խուսափել խցանումներից և չուշանալ մրցումներին: Այն միավորում է Թեմզա գետի երկու ափերը, մի ափում կայարանը գտնվում է Բրիտանական թանգարանի կողքին, մյուսում` Գրինվիչի թերակղզու: Ճոպանուղին հնարավորություն է տալիս գետի մի ափից մյուսը հասնել ընդամենը 5 րոպեում` միաժամանակ սպասարկելով 2500 մարդ: Այն գտնվում է 50 մետր բարձրության վրա, որտեղից երևում են քաղաքի տեսարժան վայրերը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Խմբավորումները, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ, նախորդ տարվա ապրիլից վերահսկվող տարածքներում թալիբների սցենարով շարիաթ են հաստատում
Ղազախստանի ամենահայտնի քաղաքացիներից մեկը, որը ապաստան է գտել Ժնևյան լճի ափին, Վիկտոր Խրապունովն է ընտանիքի հետ
Եվրամիությանն անհանգստացնում է ուժի կիրառման դեպքերի կրկնությունը, ինչպես նաև իշխանական կառույցներում տիրող անպատժելիությունը
ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական հնգյակը և Գերմանիան սպասում են Իրանի պատասխանին՝ կապված միջուկային ծրագիրը դադարեցնելու հետ
Partner news
 Ուշադրության կենտրոնում
Al Arabiya. Ասադի զորքերը քիմիական զենք են օգտագործել

Al Arabiya. Ասադի զորքերը քիմիական զենք են օգտագործել Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա

 Բաժնի այլ նյութերը
Եգիպտացիներին դու ՞ր է եկել փոխել նախագահներին Եգիպտացիները քաղցած և աղքատ են, իսկ երկրի տնտեսական վիաճկն օրեցօր վատանում է
Գործադուլ անող նավթագործ բանվորներ, անհետացած բանկիր, հեղաշրջման փորձ. Ո ՞վ է Ղազախստանում «երաժշտություն պատվիրել» «Բոլոր նրանք, ովքեր դատապարտվել են, դատապարտվել են կոնկրետ հանցագործությունների, այլ ոչ թե «ինչ-որ բանի» համար»,-հայտարարել է անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը
«Գազպրոմը» Թուրքիայում էլ է «Գազպրոմ» 2012թ դեպի Թուրքիա գազի պայմանագրային մատակարարումը կազմել է մոտ 30մլրդ քկմ, որոնցից 27 միլիարդը կյուրացնի Թուրքիան