Արթուր Գևորգյան. Ես 8 տարի սպասել եմ Օլիմպիական մեդալի ու կարծում եմ, որ տղաները կարող են մեդալներ նվաճել

Արթուր Գևորգյան. Ես 8 տարի սպասել եմ Օլիմպիական մեդալի ու կարծում եմ, որ տղաները կարող են մեդալներ նվաճել

Հայաստանի ձյուդոյի հավաքականը Լոնդոն կմեկնի Ուկրաինայից, որտեղ անցկացնում է վերջին հավաքը

Հայաստանի ձյուդոյի հավաքականն այս Օլիմպիական խաղերում հանդես է գալու երկու մարզիկով: Մեր երկիրը կներկայացնեն Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Արթուր Գևորգյանը նշեց, որ թիմն ունեցել է տարբեր հավաքներ, աշխատել են ֆիզիկական պատրաստվածության ու տեխնիկական խնդիրների վրա:

«Մարզումային վերջին փուլը կանցնի Ուկրաինայի, Ռումինիայի և Մոլդովայի հավաքականների հետ համատեղ հավաքով: Մարզիկները սպարինգ-մարտեր չեն ունենալու, նրանք ուղղակի պետք է միասին մարզվեն ու մեկնեն այնտեղից Լոնդոն»,- ասաց Գևորգյանը:

Մարզիչն անկեղծացավ՝ ասելով, որ Դավթյանն ու Նազարյանը դեռ ավելացնելու ու աշխատելու տեղ ունեն. «Նրանք երկուսն էլ հավասար են, ուղղակի պետք է կարողանան նաև Օլիմպիական մեդալի տիրանան: Եթե հոգեբանական առումով էլ նրանք կարողացան պինդ հոգեվիճակ ձեռք բերել, ինչին որ երկար տարիներ ձգտում ենք` կհասնենք: Ես անձամբ լավատեսորեն են տրամադրված, 8 տարի սպասել եմ Օլիմպիական մեդալի ու դա, անհիմն սպասում չէ, ռեալ է այդ ամենը ու կարծում եմ, որ մեր տղաները կարող են անել դա»:

Գևորգյանը նշեց նաև, որ այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականում կան ձյուդոիստներ, ովքեր ապագայում կհամալրեն արդեն մեծահասակների կազմը:

Իսկ մինչ այդ, Հայաստանի մեծահասակների հավաքականը պատրաստվում է Օլիմպիական խաղերին և հույս ունի, որ այնտեղից ձեռնունայն չի վերադառնալու: Իսկ լոնդոնյան խաղերը տեղի կունենան հուլիսի 27–ից մինչև օգոստոսի 12-ը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Այս մրցաշարով ոչինչ ավարտված չէ, իսկ աշխարհի չեմպիոնի կոչումն էլ անհաղթահարելի չէ
Ֆուտբոլիստներն իսկական հերոսներ են, ովքեր, սակայն, չդադարեցին մնալ հասարակ մարդիկ
Երբ գնդակն «Արարատի» մոտ էր, բոլորը հարձակվում էին, կորցնելու դեպքում` պաշտպանվում
Դրամատիկ եզրափակչում, գուցե, շատերն էին կասկածում մեր թիմի հաղթանակին, բայց ոչ արարատցիները
Partner news
 Ուշադրության կենտրոնում
Միրչա Լուչեսկու. Հուսով եմ, որ «Շախտյորը» չի կորցնի Հենրիխ Մխիթարյանին

Միրչա Լուչեսկու. Հուսով եմ, որ «Շախտյորը» չի կորցնի Հենրիխ Մխիթարյանին Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ֆուտբոլի վերածնունդն ու «Արարատի» ոսկե ժամանակաշրջանը Սիմոնյան. Այս ֆուտբոլիստների հետ ամենածանր առաջադրանքներն էլ լուծելի են
Միջազգային մրցաշարերում հաջողության հասնելու համար հայ գեղասահորդներից առնվազն 5 տարի կպահանջվի Հայաստանում ձմեռային մարզաձևերը, մեղմ ասած, զարգացած չեն: Այս մարզաձևերն այդքան էլ մեծ հետաքրքրություն չեն առաջացնում, ի տարբերություն ամառային ձևերի:
«Ռինգի գրոսմայստեր». Բոլորն ուզում էին Վլադիմիր Ենգիբարյան դառնալ Այսօր 81-ամյա հասակում Լոս Անջելեսում մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը: Նա Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի և ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն: