Էդուարդ Շևարդնաձե. Մեղավոր եմ, զղջում եմ…

Էդուարդ Շևարդնաձե. Մեղավոր եմ, զղջում եմ…

Միթե Էդուարդ Շևարդնաձեն` փորձառու և կոփված քաղաքական գործիչը, երիտասարդ Սահակաշվիլիի մեջ չի նկատել ապագա «առաջնորդի» նախադրյալներ, ով երկիրը տանում է դեպի անդունդ

«Ծեր աղվեսը` Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, արել է հերթական սենսացիոն հայտարարությունը, ճիշտ է, մի փոքր ուշացած: «Ասավալ դասավալի» պարբերականին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ իր «ամենամեծ մեղքը ժողովրդի և երկրի առջև իշխանությունը Միխայիլ Սահակաշվիլիին փոխանցելն է»: «Այն ժամանակ ես այլ ընտրություն չունեի, բացի վաղաժամ հրաժարականից, սակայն ես պատրաստ եմ հազար անգամ ապաշխարել և ներողություն խնդրել Վրաստանի ժողովրդից, որ իշխանությունը փոխանցել եմ Միխայիլ Սահակաշվիլիին: Ես խոստովանում եմ սխալս և ներողություն խնդրում ժողովրդից»,-ընդգծել է նա: Շևարդնաձեի խոստովանությունը, մեծ հաշվով, ոչ մի նշանակություն չունի, ինչպես նաև իր ներողություն խնդրելը: Զղջումը լավ է, երբ տեղին է, այլ ոչ թե 10 տարի անց, որոնց ընթացքում Վրաստանը վերածվել է ԱՄՆ տիրապետության տակ գտնվող խամաճիկային պետության, և կոռուպցիայի դեմ պայքարի Սահակաշվիլիի բոլոր նվաճումները և օրենքի հաստատումը ոչ այլ ինչ են, քան օճառի պղպջակ: Փոլ Կրեյգ Ռոբերտսը Վրաստանի մասին Foreign Policy-ում գրում է. «Վրաստանի նախագահը, Սև և Կասպից ծովերի միջև տեղակայված երկրները, Վաշինգտոնի խամաճիկն են: Վերջերս նա հայտարարել էր, որ ամեն ինչ ըստ գրաֆիկի է ընթանում, որպեսզի նախկին խորհրդային Վրաստանը 2014-ին դառնա ՆԱՏՕ-ի անդամ:

PanARMENIAN.Net - Նա, ով չափազանց ծեր է հիշելու համար, գիտի, որ ՆԱՏՕ-ն Արևմտյան Եվրոպայի երկրների և ԱՄՆ-ի դաշինքն է, որը ստեղծվել է Կարմիր բանակի կողմից Արևմուտքի գրավման վտանգը չեզոքացնելու համար: Հյուսիսային Ատլանտիկից մինչև Սև և Կասպից ծովեր, շատ երկար ճանապարհ է: Ուրիշ ինչ նպատակով է անհրաժեշտ Վրաստանին ներառել ՆԱՏՕ-ի կազմում, եթե ոչ Ռուսաստանի «քթի տակ» ամերիկայն ռազմական բազա կառուցելու»:

Իսկապես ինչու է ՆԱՏՕ-ն անհրաժեշտ Վրաստանին: Երկիրը «ռուսական ագրեսիայից» փրկելու համար: Արևմուտքը 2008-ին, չհասկանալով, թե որն է խնդիրը, արդեն մեկ անգամ ներքաշվել է Վրաստանի նախագահի ավանտյուրայի մեջ և փորձել ռուս խաղաղապահներին ներկայացնել որպես ագրեսորներ: Այն ժամանակ բանը հասավ մարազմի. Վրացիներն ի լուր աշխարհի հայտարարում էին, որ Թբիլիսին ռմբակոծվում է, իսկ Միխայիլ Սահակաշվիլին փախչում էր` պարզ չէ, թե ինչից և նայրդային կերպով ծամում փողկապը: Միթե Էդուարդ Շևարդնաձեն` փորձառու և կոփված քաղաքական գործիչը, երիտասարդ Սահակաշվիլիի մեջ չի նկատել ապագա «առաջնորդի» նախադրյալներ, ով երկիրը տանում է դեպի անդունդ: Մենք արդեն գրել ենք Վրաստանում թուրքական առաջխաղացման մասին և սա միայն սկիզբն է: Ճիշտ է, հարկ է նշել, որ Վրաստանի նախկին նախագահը մեկ անգամ չէ, որ քննադատել է Սահակաշվիլիին: 2011թ նա հայտարարել է, որ իրեն երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինած նախագահն ու նրա թիմը երկիրը կործանման են տանում: Ռուսաստանի հետ պատերազմից հետո, Շևարդնաձեն դիմել է Սահակաշվիլիին` կոչ անելով Հարավայի Օսեթիայի վրա հարձակումը սխալմունք ճանաչել:

Իսկ 2012-ի մայիսին Շևարդնաձեն խիստ քննադատության է ենթարկել Սահակաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Աբխազիան երբևէ «չի եղել Վրաստանի» կազմում: Արդյունքում վրացի առաջնորդի հայտարարությունում ավելացվել է «իբրև» բառը, սակայն շատերը արտահայտությունը գնահատել են որպես վրացի առաջնորդի` այդ երկրի նկատմամբ հավակնությունից հրաժարում: Այդ առումով պետք է թարմացնել հենց Շևարդնաձեի հիշողությունը, քանի որ Աբխազիան և Հարավային Օսեթիան ներառվել են Վրաստանի կազմում Իոսիֆ Ստալինի որոշմամբ: Ինչպես հայտնի է, հենց խորհրդային հանրապետությունների կազմում գտնվող ինքնավար շրջաններն էին դարձել պայթյունի պատճառ, ինչը հանգեցրեց ԽՍՀՄ կազմալուծման: Սակայն անդրադառնանք Վրաստանին:

Նախորդ շաբաթ փոխվեց կառավարությունը. Նոր վարչապետ դարձավ 44-ամյա Վանո Մերաբիշվիլին` «վարդերի հեղափոխության» ակտիվ մասնակիցներից մեկը, ով 2004թ դեկտեմբերից զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը: Նոր պաշտոնում Մերաբիշվիլին հաստատվել է անձամբ Սահակաշվիլիի կողմից, ով չի սպասել խորհրդարանի համաձայնությանը: Բազմաթիվ դիտորդներ Սահակաշվիլիի որոշումը գնահատել են որպես իրեն հաջորդողի առաջխաղացում և որին 2013թ ընտրություններից հետո կփոխանցվի իշխանությունը:

Սահակաշվիլին Մերաբիշվիլիին բազմիցս կոչել է «իշխանության հենասյուն»: Մինչ այդ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները Մերաբիշվիլիին մեղադրել են լիազորությունները չարաշահելու, իշխանության չափազանց կենտրոնացվածության և ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու մեջ; Այս առնչությամբ մի շարք ընդդիմադիրներ ՆԳ նախարարի` վարչապետի պաշտոնում նշանակվելը համարել են «երկիրը ոստիկանական պետության վերածելու փորձ»: Հարկ է նշել, որ Վրաստանը վաղուց է դարձել ոստիկանական պետություն. Սահակաշվիլիի ավտորիտար կառավարումը` համեմված ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին էժանագին դեմագոգիայով, արդեն ոչ ոքի չի խաբում:

Նոր վարչապետի առջև դրված են գրեթե անիրագործելի խնդիրներ` գործազրկության խնդիրների լուծում, գյուղատնտեսության զարգացում և առողջապահության հասանելիության ապահովում: Զանգվածային գործազրկությունը համարվում է ներկայիս Վրաստանի կարևորագույն տնտեսական խնդիրներից մեկը: Ընդդիմության տվյալներով, աշխատունակ բնակչության 30-40 տոկոսը գործազուրկ է: Ընդ որում, իշխանությունների տվյալներով, գործազրկությունը կազմում է 15-20 տոկոս:

Ինչպես գրում է Նովոստի.ge-ն, Վրաստանի կառավարության նոր ծրագրի արժեքը կազմում է 20 մլրդ լարի: Գալիք 4 տարիների ընթացքում բյուջեից 6 միլիարդ լարի կտրամադրվի թոշակների ֆինանսավորման ծրագրին, 3 մլրդ` առողջության ապահովման, 3 մլրդ` սոցիալական օգնության, 4 մլրդ` գյուղի աջակցության, 4 մլրդ` կրթության ֆինանսավորման ծրագրերին: Նման ծախսերը ներկայացված են կառավարության «Ավելի շատ օգուտ ժողովրդին» ծրագրում, որն արդեն ներկայացվել է խորհրդարանի դիտարկմանը:

Վրաստանի կառավարության խորհրդարանական քարտուղար Գիա Խուրոշվիլիի խոսքով, կառավարական ծրագիրը բավականին ամբիցիոզ է, սակայն` իրագործելի: «Մեր խնդիրն այն է, որպեսզի Վրաստանի բավականին բարձր վարկանիշը համամասնորեն անդրադառնա բնակչության բարեկեցության վրա և մարդիկ իրենց ընտանիքներում զգան այն զարգացումը, որը բնորոշ է երկրին: Նոր ծրագրով, որը կոչվում է «Ավելի շատ օգուտ ժողովրդին», կառավարությունը բավականին ամիցիոզ հայտ է ներկայացնում, սակայն, այդ ամենն իրագործելի է»,-ընդգծել է Խուրոշվիլին:

«Ավելի շատ օգուտ ժողովրդին» ծրագիրը ավելի շատ հիշեցնում է բարի մտադրություններ, քան լուրջ փաստաթուղթ; Ամենայն հավանականությամբ, վրացական իշխանությունները կրկին հույսը դրել են ԱՄՆ օգնության վրա: Ինչպես միշտ…

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---