Էրդողանի բլից-այցելությունը Ռուսաստան

Էրդողանի բլից-այցելությունը Ռուսաստան

Այսօրվա դրությամբ Թուրքիային անհրաժեշտ է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև Ռուսաստանի աջակցությունը, որն իրեն վերադարձնում է համաշխարհային գերտերության կարգավիճակը

Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին ժամանակներս լուրջ վտանգի են ենթարկվում. պատճառը Սիրիան և Իրանն են: Գլխավորն, իհարկե, Սիրիան է, որի հետ են կապված ածխաջրածնի տեղափոխման գրեթե բոլոր տարածաշրջանային նախագծերը: Դեպի Եվրոպա գազի և նավթի իրական տեղափոխողը հենց Սիրիան է, այլ ոչ թե Թուրքիան, որի արտաքին քաղաքականությունը անիմաստ վազվզուք է հիշեցնում:

PanARMENIAN.Net - Անկարան` տարածաշրջանային առաջատարի դեր խաղալու անզուսպ ցանկության պատճառով, դիմում է խելամիտ և ոչ խելամիտ փոփոխական քայլերի. մեկ հայտարարում է «ոչ մի խնդիր» քաղաքականության մասին, այժմ էլ ահա որդեգրել է «խելամիտ հզորությունը»: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքով, Թուրքիան Սիրիայի քայլերին կպատասխանի հաշվարկված քայլերի միջոցով և շուտափույթ որոշումներ չի կայացնի: Սակայն իրականությունն այլ բան է ասում. Սիրիացի փախստականների համար ճամբարները պատրաստելը, որտեղից դուրս են գալիս գրոհայիններ` Բաշար Ալ Ասադի դեմ պայքարելու, նույն ընդդիմությանը զենք տրամադրելը, Իրանի հետ «նշված խաղաքարտերով» խաղալը և… դեռ երկար կարելի է շարունակել: Այդ ցուցակում Հայաստանի հետ հարաբերությունները գտնվում են գրեթե վերջում և դա լավ է Երևանի համար: Անկարայում շատ լավ գիտեն, որ Ռուսաստանի համար Հայաստանը ավելին է քան պարզապես բարեկամական երկիր և վերջինիս նկատմամբ ցանկացած քայլ Մոսկվայում կընկալվի որպես իր դաշնակցի նկատմամբ անբարյացկամություն: Միգուցե հենց այդ պատճառով էլ աջակցությունն Ադրբեջանին արտահայտվում է միայն Էրդողանի բարձրագոչ հայտարարություններով, ինչպես օրինակ «մեր եղբայրների ցավը մեր ցավն էլ է» կամ «սահմանը կբացվի այն ժամանակ, երբ հայկական զինված խմբավորումները հեռանան Ղարաբաղից»: Եվ Անկարայում, և Բաքվում շատ լավ գիտեն այդ հայտարարությունների գինը` դրանք ոչինչ չարժեն, սակայն շոյում են ինքնասիրությունը և ցույց տալիս Հայաստանի` այսինքն, «դարավոր թշնամու նկատմամբ քաղաքականության անփոփոխությունը»:

Սակայն վերադառնանք ռուս-թուրքական հարաբերություններին: Նախօրեին թուրքական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է կայացել նախագահ Պուտինի և վարչապետ Էրդողանի միջև: «Քննարկվել է իրավիճակը Սիրիայում և դրա շուրջ, այդ թվում` վերջերս թուրքական ռազմական ինքնաթիռի հետ կապված ողբերգական իրադարձությունները: Ընդգծվել է, որ այդ միջադեպի հանգամանքները պետք է մանրամասնորեն հետաքննվեն»,-ասվում է Կրեմլի մամլո հաղորդագրությունում: Իսկ հուլիսի 18-ին Էրդողանը մեկօրյա այցով ժամանելու է Մոսկվա` ՌԴ նախագահի հետ հանդիպելու նպատակով:

Բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ հարաբերություններ հետագա բազմակողմանի զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում`աշնանը բարձր մակարդակով Թուրքիայում նախատեսվող ռուս-թուրքական Խորհրդի 3-րդ նիստի նախապատրաստման համատեքստում: Մասնավորապես, բանակցությունների առանցքային թեմաներից մեկը կլինի համագործակցությունն էներգետիկ ոլորտում:

Այսօրվա դրությամբ Թուրքիային անհրաժեշտ է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև Ռուսաստանի աջակցությունը, որն իրեն վերադարձնում է համաշխարհային գերտերության կարգավիճակը: Ճիշտ է, Ռուսաստանն այդ կարգավիճակը մինչև վերջ չէր կորցրել, սակայն վերջին տարիներին ի հայտ էին եկել վեստերնիզացիայի նախանշաններ: Պուտինի վերադարձով, ինչպես էլ որ նրան վերաբերեն աշխարհում և իր երկրում, ՌԴ-ն դանդաղ, սայթաքելով, փորձում է վերադարձնել կորցրած եթե ոչ բոլոր դիրքերը, ապա դրանց գոնե մի մասը: Եվ սկսել պետք է Մերձավոր Արևելքից, որտեղ ԱՄՆ ավելի ու ավելի է ամրապնդում իր ներկայությունը` սերմանելով քաոս և ազգամիջյան տարաձայնություններ: Թուրքիան, ինչպես միշտ, բոլորից շուտ է կանխազգում, թե որ ուղղությամբ է փչում քամին և փորձում է նվազագույնի հասցնել կորուստները: Սա արդեն ոչ թե «խելամիտ հզորություն» է, այլ ոչնչի փոխարեն գոնե ինչ-որ բան ստանալու ցանկություն: Էրդողանի այցը Մոսկվա հենց դա է ապացուցում: Եթե չհաջողվի Սիրիայի «հարցերը լուծել» ըստ ամերիկյան ծրագրի, Անկարան ստիպված կլինի խաղալ ռուսական կանոններով, մասամբ` չինական: Ի վերջո, «արաբական գարնան» հիմքը էներգակիրների նկատմամբ վերահսկողությունն է:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---