Հայկական ընդդիմության պարադոքս. Որքան ավելի մեծ է միավորման անհրաժեշտությունը, այնքան ուժեղ է պառակտումը

Հայկական ընդդիմության պարադոքս. Որքան ավելի մեծ է միավորման անհրաժեշտությունը, այնքան ուժեղ է պառակտումը

Հայկական ընդդիմության միավորվելու անընդունակության տրամաբանական շարունակությունը կլինի 2013թ ընտրությունների ժամանակ մի քանի ընդդիմադիր թեկնածուների առաջադրումը

Հուլիսի 13-ին ընդդիմադիր ՀԱԿ-ը փորձում էր հավաքել 44 պատգամավորական ստորագրություն` «Հարսնաքար» ռեստորանում Վահե Ավետյանի սպանության հետաքննության հարցերով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ձևավորելու նպատակով խորհրդարանական արտահերթ նիստ գումարելու համար: ՀԱԿ-ին հաջողվեց հավաքել ընդամենը 2 ստորագրություն` իր խմբակցության 7 պատգամաորների, ԲՀԿ-ի` 6, «Ժառանգության»`5 և ՀՅԴ` 3:

PanARMENIAN.Net -

Սակայն ամնեահետաքրքիրը կապված էր ոչ թե արդյունքների, այլ հենց ստորագրահավաքի գործընթացի հետ, ինչը ևս մեկ անգամ ներկայացրեց հայ ընդդիմության` նորմալ համագործակցության անընդունակությունը` անգամ հաշվի առնելով հանրային պահանջը:

Հենց գործընթացը բավականին հետաքրքիր կերպով սկսվեց. ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հուլիսի 12-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» հետ քննարկումներից հետո, իրենք նախաձեռնել են խորհրդարանական արտահերթ նիստի գումարման գործընթաց: Զուրաբյանը մեկ ընդգծում էր, որ որոշումը կայացվել էր 4 քաղաքական ուժերի քննարկումներից հետո, մեկ էլ, որ դա ՀԱԿ-ի նախաձեռնությունն է, սակայն այդպես էլ հստակորեն չպատասխանեց լրագրողների այն հարցին, ինչու, եթե այս նախաձեռնությունը 4 քաղաքական ուժերինն է, նրանց ներկայացուցիչները ներկա չեն մամլո ասուլիսին, իսկ այդ մասին հայտարարում է միայն Զուրաբյանը:

Այս հարցի պատասխանն ավելի ուշ տրվեց, երբ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հետ կանգնեց ՀԱԿ-ի այս նախաձեռնությունից, իսկ «Ժառանգության» և «Դաշնակցության» խմբակցությունների ղեկավարներ Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Ռուստամյանը խոստովանել են, որ Զուրաբյանի մամլո ասուլիսն իրենց համար անակնկալ էր: Ընդ որում, Ռուբեն Հակոբյանը թեև խոստովանել է, որ հայտարարությունն իր համար անակնկալ էր, սակայն հայտարարել է, որ «Ժառանգությունն» այդ նախաձեռնության համահեղինակներից է:

Հետո ամեն ինչ էլ ավելի հետաքրքրացավ (երևի պատճառը ուրբաթ 13 էր): Նաիրա Զոհրաբյանը թեև ստորագրել էր նախաձեռնության տակ, սակայն լրագրողներին հայտարարել է, որ քննարկման ժամանակ ընդգծել է, որ այս փուլում աննպատակահարմար է և տեխնիկապես անհնար հավաքել 44 ստորագրություն: Ինչ վերաբերում է «Ժառանգության» ներկայացուցիչների հայտարարություններին այն մասին, որ գործուղումների շրջանը չի կարող արդարացում հանդիսանալ, Զոհրաբյանը հուզականորեն պատասխանել է. «Թող մեզ դասեր չտան»: Ըստ նրա, ԲՀԿ այն պատգամավորները, ովքեր այժմ քաղաքում են և դիմումի ստորագրությունը նպատակահարմար են գտնում, կստորագրեն այն: «Ես չեմ կարող ստիպել նրանց ստորագրել»,-ընդգծել է նա:

Սակայան Զոհրաբյանն այդքանով կանգ չի առել և հայտարարել է, որ իր համար անհասկանալի է այս հարցի շուրջ հեղինակային իրավունքի վիճարկումը, «սակայն եթե իրականում նման հարց է ծագել, ապա պետք է ընդգծեմ, որ նախաձեռնությունը ՀԱԿ-ինն է: «Ժառանգություն» կուսակցությունը սովոր է իրեն վերագրել ուրիշների հայտարարությունները և, կարծում եմ, որ խորհրդարան մտած ՀԱԿ-ը ժամանակի ընթացքում կսովորի «Ժառանգության» անակնկալներին»:

Բացի այդ ԲՀԿ ներկայացուցիչը «Ժառանգության» անդամներին մեղադրել է նրանում, որ նրանք միշտ գործել և գործում են խստորեն վերահսկվող ծրագրի շրջանակներում: ««Ժառանգություն» կուսակցությունը ինքնուրույն քաղաքական ուժ չէ, իսկ նրա անդամները հանձնարարությունները կատարում են իրենց հնարավորությունների ներածին չափով… Այժմ կուսակցությունը պետք է նոր հանձնարարություն կատարի` շեղի հանրության ուշադրությունը, հանրային շարժումը և ընդվզումը տեղափոխի այլ հարթություն, ինչը, բնականաբար, նրանց չի հաջողվի: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ԲՀԿ-ն պետք է քննարկի այն հարցը, արդյոք արժե միանալ այս նախաձեռնությանն ու ձևաչափին, որի հետ կհամաձայնեն և որը կստորագրեն այս խմբակցության անդամները, կամ ոչ: Ես կարծում եմ, որ չարժե միանալ»,-հավելել է Զոհրաբյանը:

Այդ կերպ կարելի է փաստել, որ կրկնվել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում խախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի հետ իրավիճակը, երբ մի կողմում հայտնվեցին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, մյուսում` «Ժառանգությունը», որը մյուս երեք ուժերին մեղադրեց ՀՀԿ-ի հետ դավադրության և միջկուսակցական շտաբի գաղափարը տորպեդահարելու մեջ:

Հայկական ընդդիմության միավորվելու անընդունակության տրամաբանական շարունակությունը կլինի 2013թ ընտրությունների ժամանակ մի քանի ընդդիմադիր թեկնածուների առաջադրումը, ինչը կպառակտի ընդդիմադիր ընտրազանգվածը և, բնականաբար, էապես կթեթևացնի իշխանությունների խնդիրը: Կարելի է հավելել նաև, որ քանի դեռ ընդդիմությունն իր մեջ ուժ չի գտել սանձելու իր ամբիցիաներն ու իսկապես ի շահ ժողովրդի աշխատելու ցանկություն, որի համար բառերով այնքան անհանգստանում են, ապա քաղաքական պայքարում արդյունքները նման կլինեն հայտի առակի կարապ-խեցգետին- գայլաձուկ եռյակի պատմությանը:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---