Հայաստանի 24 հոգանոց պատվիրակությունը Օլիմպիադայի բացմանը շքերթի դուրս կգա 9-րդը

Հայաստանի 24 հոգանոց պատվիրակությունը Օլիմպիադայի բացմանը շքերթի դուրս կգա 9-րդը

Մի քանի ժամ ևս ու աշխարհը վերջապես ականատես կլինի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը, իրադարձություն, որին սրտատրոփ սպասում է Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը:

Հայաստանի պատվիրակությունն արդեն Լոնդոնում է, և PanARMENIAN.Net-ի թղթակիցը հեռախոսազրույց ունեցավ պատվիրակության անդամ Գագիկ Բոլշիկյանի հետ, որը պատմեց, թե իրենք ինչ աշխատանքներ են տարել Բրիտանիայի մայրաքաղաքում:

PanARMENIAN.Net - «Հայ մարզիկներից բոլորն արդեն Լոնդոնում են և շարունակում են իրենց նախապատրաստական աշխատանքներն արդեն այստեղ: Միայն չեն ժամանել ըմբշամարտի հավաքականները, պատճառն այն է, որ ըմբշամարտի մրցաշարը կայանալու է ավելի ուշ: Մրցման մեկնարկից առաջ մեր ըմբիշները կմիանան մեզ»,- նշեց Բոլշիկյանը:

Ամառային 30-րդ Օլիմպիական խաղերի բացումը Հայաստանի ժամանակով կմեկարկի կեսգիշերին: Հայաստանի 24 հոգանոց պատվիրակությունը շքերթի դուրս կգա 9-րդը, Արգենտինայի ընտրանուց հետո:

Որպես կանոն, առաջինն անցնելու է Հունաստանի պատվիրակությունը, որպես երկիր, որը ողջ աշխարհին նվիրել է Օլիմպիական խաղերը: Շքերթը կեզրափակի կազմակերպող երկրի` Մեծ Բրիտանիայի, պատվիրակությունը:

«ՀՀ նախագահ Սերժ Սրգսյանն արդեն ժամանել է Լոնդոն և ներկա կգտնվի խաղերի բացմանը: Նա մեր մարզիկների հետ դեռ չի հանդիպել, սակայն հանդիպում նախատեսվում է: Արդեն այստեղ է նաև ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ավելացնեմ նաև, որ հուլիսի 29-ին կլինի հայկական օր, և այս միջոցառման ժամանակ կներկայացնենք հայկական մշակույթը»,- ավելացրերց Բոլշիկյանը:

Հայաստանը ամառային խաղերում կներկայացնեն 25 մարզիկներ: Հայաստանի դրոշակակիրը լինելու է Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը:

Խաղերի բացման պատիվը տրվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ 2-րդին

Լոնդոնյան խաղերին մասնակցելու են ավելի քան 10 հազար մարզիկներ աշխարհի 205 երկրներից, կխաղարկվի մեդալների 302 հավաքածու: Բացման արարողության վրա, որը կրելու է «Հրաշքների կղզի» անվանումը, ծախսվել է 42 միլիոն դոլլար:

Ինֆորմացիա է տարածվել, որ արարողության գլխավոր գործող անձիք լինելու են գրականության հերոսներ: Շոուն սկսվելու է Օլիմպիական ստադիոնի կենտրոնում, որտեղ վեր է հառնելու «Հարրի Փոթեր» գրքի հերոս կախարդ Վոլդեմորտի 12-մետրանոց կերպարը: Մարզական արենայում հանդիսականները կտեսնեն նաև Ալիսային` «Հրաշքների աշխարհից», Կրուելլո դե Վիլլին «101 դալմաթիներից»:

Խաղերի բացման պատիվը տրվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ 2-րդին:

Բացման արարողությանը ներկա կգտնվի 15 հազար մարդ, որոնց թվում լինելու են բազմաթիվ հայտնի հյուրեր: Արարողության վերջին ակորդը կտա Փոլ Մաքքարթնին:

Իսկ ահա Օլիմպիական կրակը ստադիոնում կվառվի «Muse» խմբի «Survival» երգի ներքո:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Այս մրցաշարով ոչինչ ավարտված չէ, իսկ աշխարհի չեմպիոնի կոչումն էլ անհաղթահարելի չէ
Մենք շարունակելու ենք անդրադառնալ այլ մարզաձևերի խնդիրներին ու ցույց տալ այն ամենը, ինչի վրա շատերն են աչք փակում
Խիթարյան. Մարզաձևի զարգացման համար պետք է լինի պետական մոտեցում
Մեր ընտրանին շատ բան ապացուցեց ոչ միայն երկրպագուներին, այլև հենց իրեն
Partner news
 Ուշադրության կենտրոնում
Հենրիխ Մխիթարյանը վաղն առավոտյան կմեկնի Լոնդոն

Հենրիխ Մխիթարյանը վաղն առավոտյան կմեկնի Լոնդոն Ֆուտբոլիստը Երևանի ժամանակով ժամը 08:10-ին Երևան-Մոսկվա-Լոնդոն չվերթով մեկնելու է Մեծ Բրիտանիա

 Բաժնի այլ նյութերը
Հաջողություն, Բրազիլիա, գուցե հանդիպենք Ֆրանսիայում Հանդիպումներից առաջ ֆուտբոլիստերի հայտարարությունը, թե միայն երեք միավորի համար են պայքարելու, ոչ մի կերպ չի երևում նրանց ցուցադրած խաղից
«Արարատում» չկար «պարտություն» բառը. նա մինչև վերջին վայրկյանը պայքարում էր Ֆուտբոլիստներն իսկական հերոսներ են, ովքեր, սակայն, չդադարեցին մնալ հասարակ մարդիկ
1973 թվականն «Արարատի» աստեղային ժամն էր, ու հաղթանակները ձեռքից բաց չթողեց Երբ գնդակն «Արարատի» մոտ էր, բոլորը հարձակվում էին, կորցնելու դեպքում` պաշտպանվում