Իրանի դեմ խաղալու համար Ադրբեջանը կարող է շատ մեծ գին վճարել

Իրանի դեմ խաղալու համար Ադրբեջանը կարող է շատ մեծ գին վճարել

Առաջին քայլն արդեն արված է. Ադրբեջանը նախատեսված խողովակաշինական ծրագրերի «Շահ-Դենիզ» կոսորցիումում չի ներառելու իրանական Naftiran Intertrade Co (NIco) ընկերությանը

Բաքուն խաղում է կրակի հետ` սրբորեն հավատալով, որ եթե բացահայտորեն հանդես գա Իրանի դեմ, Արևմուտքը կաջակցի Իլհամ Ալիևին և, ով իմանա, գուցե աչք փակի Ադրբեջանում`«տարածաշրջանի ամենահանդուրժողական և ժողովրդական երկրում», տիրող իրավական ամենաթողության վրա: Վերջին ժամանակներս, Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի համաձայնությամբ, որի հիմնական գործունեությունը Կասպյան տարածաշրջանում ամերիկյան հետաքրքրությունների պաշտպանությունն է, Ադրբեջանն իրեն հռչակել է ԱՄՆ ռազմավարական դաշնակից:

PanARMENIAN.Net - Առաջին քայլն արդեն արված է. Ադրբեջանը նախատեսված խողովակաշինական ծրագրերի «Շահ-Դենիզ» կոսորցիումում չի ներառելու իրանական Naftiran Intertrade Co (NIco) ընկերությանը: «ԱՄՆ դաշնակից Ադրբեջանը Իրանին կբացառի դեպի Եվրոպա գազատարից» հոդվածում, Businessweek-ը գրում է, որ ԱՊՆԸ արտասհմանյան ներդրումների բաժնի պետ Վահիֆ Ալիևի խոսքով NIco-ի մասնակցությունը Տրանսանատոլիական կամ այլ խողովակատարերի նխագծում չի դիտարկվում: Ի դեպ, Naftiran Intertrade-ը «Շահ-Դենիզ» նախագծում ունի 10 տոկոս մասնաբաժին:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը սատարում է Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ուժերին: Ադրբեջանն ու Թուրքիան 2012թ հունիսին համաձայնագիր են կնքել 2000կմ Տրանսանատոլիական խողովակաշարի (TANAP) շինարարության մասին, որը տարեկան մատակարարելու է 10 մլրդ քկմ ադրբեջանական գազ: Նախագիծը գնահատվում է 7 մլրդ դոլար: SOCAR-ը ծրագրում է TANAP-ում իր 80% կիսել «Շահ-Դենիզի» գործընկերների հետ»: «Նմանատիպ նախագծերում բաժնետերերի և նրանց մասնաբաժինների հարցը փոխհամաձայնեցված է գործընկերների հետ` նրանց ռազմավարություններին և շահերին համապատասխան»,-ասել է Վահիվ Ալիևը` չմանրամասնելով իրանական ընկերությանը բացառելու պատճառները:

Մասնագետների գնահատմամբ, «Շահ-Դենիզը» պարունակում է 1,2 տրիլիոն քկմ գազ, ինչը բավարար է 20 տարիների ընթացքում ապահովել ԵՄ երկրների պահանջարկը: «Շահ-Դենիզի» հանույթի վերաբերյալ համաձայնագրի բաժնետերեր են BP (օպերատոր - 25,5%), Statoil (25,5%), SOCAR (10%), LUKOIL (10%), NICO (10%), Total (10%) և Turkiye Petrolleri AO (9%):

Սակայն սա դեռ ամենը չէ: Զանգավածային ոչնչացման զենքի տարածումը կանխելու ծրագրի հիման վրա` Ադրբեջանը Կասպից ծովի ափին կտեղակայի 7 ՌԼՀ: Ինչպես ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2011թ ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ զեկույցում, այդ կայաններն օգտագործվելու են ռազմա-ծովային նավատորմի, մերձափնյա պահակակետերի և Մաքսանենգության դեմ պայքարի և ծովային հետախուզության իրականացման պետական սահմանամերձ ծառայության կողմից: Բացի այդ, ադրբեջանական կառավարությունն ավարտել է կենտրոնական բիոլաբորատորիայի արդիականացումը, ինչը թույլ կտա բիոահաբեկչության կանխման նպատակով հետազոտություններ իրականացնել, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում:

Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Ադրբեջանն ակտիվ պայքար է մղում ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք զբաղվում են Կովկասով մարդկանց, գումարների և սարքավորումների անօրինական տեղափոխմամբ: Սակայն ամեն ինչ շատ ավելի պարզ է. կասպյան տարածաշրջանում ամերիկյան ՌԼՀ-ի ցանցի ստեղծումը պետք է կապել Իրանի դեմ իրականացվելիք ռազմական օպերացիայի հետ: Ուստի, Ադրբեջանի տարածքից Իրանին հետևելու հնարավորությունների ավելացումը, այս ռազմավարության առանցքային կետերից է:

Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության հետ խորհրդակցություն է անցկացրել: Դա, ըստ նրա, «վերջին ռազմական խորհուրդն էր»: «Մենք մի քանի շաբաթների ընթացքում կհայտնվենք պատերազմական իրավիճակում»,-ասել է նա հավաքվածներին: Այս մասին հաղորդում է DEBKAfile պորտալը`հղելով իրանական և հետախուզական աղբյուրների: Համենեին ռազմական խորհրդի առջև ժամկետներ է դրել` մի քանի շաբաթների ընթացքում պատրաստ լինել կայանալիք զինված հակամարտությանը: Իրանի հաշվարկներով, Մերձավոր Արևելքը կպայթի սեպտեմբերին կամ հոկտեմբերին:

Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայլեի կողմից հանդես գալով` Ադրբեջանը մեծ ռիսկի է դիմում: Եվ դա այն դեպքում, որ անգամ Թուրքիան, որն անկասկած ունի մեծ ռազմական պոտենցիալ և քաղաքական կշիռ, ամեն դեպքում, Իրանի նկատմամբ նման քայլերի չի գնում: Սակայն արդյոք դա չի± նշանակում, որ շուտով Անկարան Ադրբեջանին կստիպի ինքնուրույն դուրս գալ այն իրավիճակից, որում վերջինս շուտով կհայտնվի` այսինքն` միայնակ պատասխանելու իրանական ռազմական հարվածին: Այո, Բաքուն Վաշինգտոնի դաշնակիցն է, սակայն ժամանակավոր: Եթե ԱՄՆ երես թեքեց Մուբարաքից և այլ հավատարիմ դաշնակիցներից, ապա Ալիևից երես կթեքի ինքը Աստված:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---