Հայաստանի 3 մեդալներն ու չիրականացված երազանքներըՕգոստոսի 14-ին հայկական պատվիրակությունը վերադառնում է հայրենիք Օլիմպիական խաղերը մարդկային կարողություններին, պատրաստվածությանն ու կամային որակներին ծանոթանալու յուրահատուկ հնարավորություն են: Նույն վայրում հավաքված հազարավոր մարզիկներ թեժ պայքար են ծավալում սպորտային ամենաբաղձալի գագաթը նվաճելու համար: 13 օգոստոսի 2012 PanARMENIAN.Net - 2012 թվականի լոնդոնյան խաղերի 15000 մարզիկների թվում էին Հայաստանի 24 պատվիրակներ, որոնցից մեդալների համար մղվող մրցավազքին կարողացան մասնակցել միայն երեքը: Հայաստանի Օլիմպիական հավաքականն Օլիմպիադայում հանդես եկավ իր հնարավորություններից ցածր, հատկապես սպասելիքները չարդարացրին ծանրորդները: Պեկինյան խաղերում 6 բրոնզե մեդալներից երեքը նվաճեցին ծանրորդները, թվում էր, եթե Լոնդոնում այդ արդյունքը չգերազանցեն, գոնե նահանջ էլ չեն արձանագրի: Մինչ այժմ էլ անհասկանալի է մնում, թե ինչու Օլիմպիադային չմասնակցեց Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ): ՀԱՕԿ-ը այս ամենը բացատրեց նրա վնասվածքով, որը մարզիկը «ստացել է վերջին մարզման ժամանակ»: Անհասկանալի էր նաև, թե ինչու ծանրամարտի մարզիչները վերահայտավորում չարեցին`հնարավորություն տալով Օլիմպիադային մասնակցել Վանիկ Ավետիսյանին, որն անցել էր նախապատրաստական ողջ փուլը և հավաքականի պահեստային անդամն էր: Անհասկանալի ու նաև շատ ցավալի էին Առաքել Միրզոյանի (69 կգ), Մելինե Դալուզյանի (69 կգ) և Արա Խաչատրյանի (85 կգ) ձախողումները: Նորայր Վարդանյանը (94 կգ) հանդես եկավ իր հնարավորությունների սահմանում, նա մեծ միջազգային մրցաշարերում հանդես գալու փորձ չուներ, և, հավանաբար, լոնդոնյան պամոստը մեծ փորձություն էր նրա համար: Ծանրորդների անհաջող ելույթները որոշ ժամանակով կարողացավ մոռացնել տալ Հռիփսիմե Խուրշուդյանը (+ 75 կգ): Իր քաշային կարգում լինելով ամենաթեթևներից մեկը`նա համառ պայքար ծավալեց «հսկա» կանանց հետ ու տիրացավ չափազանց բաղձալի բրոնզե մեդալին: Խուրշուդյանը նաև դարձավ անկախ Հայաստանի առաջին մարզուհին, ում հաջողվեց Օլիմպիական խաղերում մեդալակիր դառնալ: Պեկինյան երկու բրոնզե մեդալների փոխարեն լոնդոնից մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալով կվերադառնա հունահռոմեական ըմբշամարտի ոճի հավաքականը: Լևոն Ջուլֆալակյանի սաները հերթական անգամ ապացուցեցին իրենց վարպետությունն ու բարձր կարգը: Այս անգամ եկավ Արսեն Ջուլֆալակյանի ու Արթուր Ալեքսանյանի ժամանակը: Իր երկրորդ Օլիմպիադայում Ջուլֆալակյանը չափազանց մոտ էր Օլիմպիական ոսկե մեդալ նվաճելուն, բայց կարողացավ Հայաստանի հավաքականի գանձարանը հարստացնել արծաթե մեդալով, որը հայ մարզիկներին չէր հաջողվել նվաճել երեք Օլիմպիադաներ շարունակ: Ալեքսանյանը հայ ամենախոստումնալից ու տաղանդավոր ըմբիշներից է, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց Օլիմպիական խաղերում: Ըմբշամարտի ազատ ոճի հավաքականը, որը ներկայացված էր երեք մարզիկներով, մեդալ նվաճել չկարողացավ: Արդեն որերոդ անգամ ազատ ոճայինները արժանի դիմադրություն ցույց չտվին: Անակնկալ էր նաև բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի պարտությունը հենց առաջին մարտում: Աթլետներն ու լողորդները արեցին այն, ինչ կարող էին: Իհարկե, շատ դժվար էր նրանցից փայլուն արդյունքներ ակնկալելը` հատկապես հաշվի առնելով միջազգային մրցաշարերի մասնակցելու նրանց փորձն ու վարպետությունը: Ինչևէ, Օլիմպիական խաղերն արդեն անցյալում են, ու Հայատսանի հավաքականն էլ իր երեք մեդալով զբաղեցնում է 60-րդ տեղը: Վաղը` օգոստոսի 14-ին, հայկական պատվիրակությունը վերադառնում է հայրենիք, որին սպասում են բազմաթիվ երկրպագուներ: Որոշ ժամանակ անց մարզիկները կսկսեն նախապատրաստվել հաջորդ քառամյա ցիկլին, իսկ 2016-ի Օլիմպիադա ընդունելու է բրազիլական Ռիո դե Ժանեյրոն: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |