Մեքքայի գագաթնաժողով. հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

Մեքքայի գագաթնաժողով. հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

Խնդիրների վրա «աչք փակելով»` արաբական երկրները կարող են հայտնվել նույն իրավիճակում, որում գտնվում էին Օսմանյան կայսրության անկումից հետո` առանց սահմանների, առանց իշխանության և չմոտիվացված ամբիցիաներով

Սիրիաիայում տիրող կատաղի մարտերի պատճառով Սաուդյան Արաբիան, որը սիրիական ընդդիմության գլխավոր հովանավորներից է, որոշել է Մեքքայում գումարել արտակարգ իսլամական գագաթնաժողով: Հանդիպումն արդեն կոչվում է «վահաբբիների գագաթնաժողով», սակայն Աբդալլահ II թագավորը որոշել է հրավիրել նաև Իրանի շիա նախագահին, ինչը խոսում է այն մասին, որ սուննիներն անուղղակիորեն ճանաչել են իսլամի շիա ճյուղի քարոզչության իրավունքը:

PanARMENIAN.Net - Գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 14-15-ին Մեքքայում` անկախ իսլամի ճյուղի դավանումից, աշխարհի մահմեդականների համար սրբազան քաղաքում: Մահմուդ Ահմադինեժադին հրավերը փոխանցվել է Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպան Մոհամմեդ ալ-Քիլաբիի միջոցով: Ահմադինեժադն ընդունել է Սաուդյան Արաբիայի հրավերը: Իրանի նախագահի վարչակազմի միջազգային կապերի վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադրեզ Ֆարկանիի խոսքով, ծրագրվում է, որ գագաթնաժողովի ընթացքում Ահմադինեժադը մի շարք կարևոր հանդիպումներ անցկացնի արաբական երկրների ղեկավարների հետ: Սպասվում է, որ կայանալիք գագաթնաժողովի հիմնական թեման է լինելու տարբեր երկրների մահեմդականների միջև տարաձայնությունների հաղթահարումը: Մասնակիցների ամբողջական կազմն առայժմ հայտնի չէ:

Ինչպես հայտնի է, Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները երբեք առանձնապես ջերմ չեն եղել և սրվել են 2011-ի մարտին, երբ Բահրեյն է մտցվել սաուդյան ռազմական կոնտինգենտ` երկրում հասարակական կարգը պահպանելու նպատակով, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա` շիաների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Իրանը բազմիցս մեղադրել է Սաուդյան Արաբիային Բահրեյնի ներքին գործերին միջամտելու և շիաների ցույցերը դաժանորեն ճնշելու մեջ: Հարաբերությունների հետագա սրման համար պատճառ են հանդիսացել մի իրանցու նկատմամաբ առաջադրված մեղադրանքներ, ըստ որոնց նա մահափորձ էր նախապատրաստում Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ ալ-Ֆեյսալի խոսքով, իսլամական արտակարգ գագաթնաժողովն անհրաժեշտ է, որպեսզի հաստատվի այս բարդ ժամանականերում իսլամական աշխարհի միասնությունը, ինչնը ներկայումս սպառնալիքի տակ է:

Գագաթնաժողովին հրավիրված են Իսլամական համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարները: Կազմակերպությունը ներառում է 57 պետություն: Սպասվում է, որ քննարկումների գլխավոր թեման է լինելու Սիրիայում տիրող իրավիճակը: Թեհրանն, ինչպես հայտնի է, աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադնին և, ամենայն հավանականությամբ, Մեքքայի գագաթնաժողովը հանգիստ չի լինելու:

Թուրքիան կփորձի խաղալ խաղաղեցնողի դեր` միաժամանակ քրդերի պատճառով Իրաքի և Սիրիայի հետ սահամնները խախտելով: Իրանը ձեռքերը ծալած չի նստի և գագաթնաժողովը կարող է վերածվել իսլամական, առավել ևս` արաբական աշխարհի համար սովորական դարձած` հարաբերությունների պարզաբանման: Սաուդյան Արաբիան և Քաթարը ներկայումս փորձում են խաղալ արաբական առաջնորդի դեր, սակայն չափից ավելի ամբիցիաները թույլ չեն տա դա անել: Իրական առաջնորդի դերին հանգիստ կարող էին հավակնել Եգիպտոսը կամ Սիրիան, սակայն առաջինի ներքին անկայունությունը, և երկրորդի քաղաքացիական պատերազմը հաշվի առնելով` վերջիններս չեն կարող ստանձնել այդ դերը:

Գագաթանաժողովին, ինչպես «ընդունված» է նմանատիպ միջոցառումներին, կընդունվի ոչինչ չպարտավորեցնող մի բանաձև, աջակցություն կստանան սիրիացի ապստամբները և բոլորը հանգիստ կբաժանվեն: Ինչպես ասվում է` «Շնորհակալություն բոլորին, ազատ եք»: Սակայն խնդիրների վրա «աչք փակելով»` արաբական երկրները կարող են հայտնվել նույն իրավիճակում, որում գտնվում էին Օսմանյան կայսրության անկումից հետո` առանց սահմանների, առանց իշխանության և չմոտիվացված ամբիցիաներով:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---