Տոն, որ հերթական անգամ մեր շախմատիստները պարգևեցին Հայաստանին

Տոն, որ հերթական անգամ մեր շախմատիստները պարգևեցին Հայաստանին

Օլիմպիադայի չեմպիոններին. PanARMENIAN.Net-ը հպարտ է, որ լուսաբանում է ձեր ելույթները

Եվ այսպես, երեկվանից սկսած, բոլոր հայերը շնորհավորում են միմյանց… Հայաստանը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն է: Սեպտեմբերի 9-ին թուրքական Ստամբուլ քաղաքում, ի պատիվ հայ շախմատիստների, հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Մեր հավաքականը 155 թիմերի պայքարում գրավեց առաջին տեղը:

PanARMENIAN.Net - Մեր բոլոր շախմատիստներն էլ, երբ մասնակցում են տարբեր մրցաշարերի, մենք հանգիստ ու վստահ ենք լինում, որ եթե ոչ ոսկե, ապա մեդալ կնվաճեն ու կրկին կուրախացնեն բոլորիս:

Այս տարին բացառություն չէր: Մեզ համար Օլիմպիադան սկսվեց օգոստոսի 18-ին, երբ հարցազրույց ունեցանք գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի հետ: Այս մասնագետը, որն արդեն երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի լավագույն մարզիչ, այնքան համեստ ու հավասարակշռված պատասխանեց մեր հարցերին, ֆավորիտ համարեց ոչ թե մեզ, այլ ուրիշ հավաքականների: Համեստորեն խոստովանեց, որ կանեն ամեն ինչ, որպեսզի կրկին ուրախացնեն իրենց երկրպագուներին: Այս պահից էլ մենք հավատացինք, որ Օլիմպիադայում մերոնք լավագույնն են լինելու:

Ու այդ պահից սկսած, մենք սկսեցինք աղոթել ու երկրպագել համեստ, կիրթ, խելացի ու երբեք հուսախաբ չանող մեր հավաքականին:

Իսկ տղաներն, ինչպես միշտ, մեկնարկեցին հաղթանակով: 11 տուրերի ընթացքում մերոնք հաղթեցին Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների, Օլիմպիադայի գործող չեմպիոն Ուկրաինայի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Հոլանդիայի և Հունգարիայի հավաքականներին: Մեկ անգամ ոչ ոքի խաղացին ռուսների հետ, և կրեցին միայն մեկ պարտություն` Չինաստանից: Վերջին տուրից առաջ մենք, չինացիներն ու ռուսներն ունեինք հավասար միավոր, երեք հավաքականներին էլ անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Ռուսաստանը հաղթեց, Չինաստանի պարտվեց, իսկ Հայաստանը… Լևոն Արոնյանն ու Գաբրել Սարգսյանը ոչ ոքի ավարտեցին պարտիաները: Սերգեյ Մովսիսյանը շահած դիրք ուներ և, զարգացնելով գրոհը, ի վերջո կարողացավ հաղթանակի հասնել: Մնում էր Վլադիմիր Հակոբյանը, որը մեկ ստանում էր առավելություն, մեկ հավասարվում էր խաղը, սակայն ի վերջո, սևերով խաղացող մեր շախմատիստը կարողացավ խաղն ավարտել ոչ ոքի: Հայաստանի հավաքականը վեց տարվա ընթացում երրորդ անգամ հռչակվեց Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

Զգացողությունները բառերով նկարագրելն անհնար է: Մեր փոքրիկ Հայաստանն այս հսկայական աշխարհում ԱՌԱՋԻՆՆ է: Նույնիսկ պատկերացնելիս քիչ է մնում ուրախությունից խենթանաս: Հպարտանում ես, հուզվում, լացում ու ուրախանում, որ մենք ունենք նման տղաներ, որոնք պայքարում են ոչ թե իրենց, այլ երկրի համար, որոնք, որքան էլ հայտնի են ողջ աշխարհում, այնքան էլ համեստ են ու սովորական: Ցանկացած շփում մեր շախմատիստների հետ մեզ տալիս է միայն ու միայն դրական էմոցիաներ, դու տեսնում ես մարդկանց, որոնց հետ պարզապես զրուցելը մեծ հաճույք է քեզ պատճառում:

Այսօր թերևս, այսքան դրական ապրումներ ունելանուց հետո, մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր շատ սիրելի շախմատիստ- ընկերներին` Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին և Տիգրան Պետրոսյանին: Մենք ուրախ ու հպարտ ենք, որ ձեր մասին բազմաթիվ նյութեր ենք գրում:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---