Էրդողանը` որպես արաբներին հաշտեցնող. դա անգամ ծիծաղելի էլ չէ

Էրդողանը` որպես արաբներին հաշտեցնող. դա անգամ ծիծաղելի էլ չէ

Անկարան բացահայտորեն ֆինանսավորում է սիրիական ընդդիմության գրոհայիններին, ուսուցանում է նրանց ճամբարներում, որոնք ստեղծվել են, իբրև թե, փախստականների համար

Արդարության և զարգացման կուսացության 4 համագումարը վերջինն էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար: Երրորդ և վերջին անգամ ընտրվելով կուսակցության առաջնորդ` վարչապետը նախապատրաստվում է 2014թ նախագահական քարոզարշավին: Այժմ, երբ ներկայիս նախագահ Աբդուլլա Գյուլը առողջական խնդիրների պատճառով կարող է չմասնակցել նախագահական մրցավազքին, Էրդողանը գրեթե չունի իրական մրցակիցներ: Հենց դա է «իրավունք տալիս» Էրդողանին միջամտել տարածաշրջանի այլ երկրների գործերին և լրջորեն երազել Օսմանյան կայսրության վերստեղծման մասին:

PanARMENIAN.Net - Որպեսզի նախագահական քարոզարշավն հարաբերականորեն հանգիստ ընթանա, վարչապետը պետք է աշխատանքից հեռացնի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, ով իր քայլերով բացի վնասից, ոչինչ չի տալիս Թուրքիային: Թուրքիայի ԱԳՆ ամբողջ քաղաքականությունը վերջին ժամանակներս ուղղված էր ոչ թե հարևաններիր հետ հարաբերությունների կարգավորմանը, այլ առճակատմանը, ինչպես բազմից գրել ենք: Իսկ հիմա Էրդողանը հանկարծ հանդես է գալիս որպես արաբների հաշտեցնող, ինչն արդեն իսկ անհեթեթություն է: Իսլամական համակարծությունը լավ է, սակայն մինչև որոշակի ժամանակահատված: Օսմանյան կայսրության փլուզումից հետո չափազանց կարճ ժամանակ է անցել, որպեսզի արաբները մոռանան իրենց հողերի շրջափակումը և թուրքերի ատելությունը արաբական տարբեր ցեղերի նկատմամբ: Ահա թե ինչ է գրում սիրիական պետական SANA գործակալությունը Էրդողանի մասին. «Սա նոր սուլթան է, ով տառապում է մեծամտությամբ, օգտագործում Օսմանյան կայսրության ժամանակահատվածի հնացած արտահայտություններ: Հենց Օսմանյան կայսրության դեմ ապստամբեցին արաբները: Նա ջանում է ջնջել արաբների հիշողությունը, ովքեր ժամանակին վերջնականապես ոչնչացրեց օսմանիզմը: Նա, կարծես թե մոռացել է, որ Դամասկոսը, Հալեպը, Ռակկան և Սիրիայի տարածքում գտնվող այլ քաղաքներ մերժել են իր նախապապերին: Այսօր այդ նույն քաղաքները մերժում են շրջափակման ենթարկողների սեունդներին և ետ են մղում նրանց վարձկաններին, որոնց Էրդողանն ուղարկում է սիրիական ժողովրդի մեջ մահ սերմանելու համար: Էրդողանը, ով խոսում է ազատության և անկախության մասին, փաստացի, Արևմուտքի ձեռքում սրածայր նիզակ է, որով վերջինս փորձում է պառակտել ու քաոս տարածել ամբողջ տարածաշրջանում հօգուտ նրանց, ովքեր գրավել են բոլոր մահեմդականների համար սրբազան համարվող Ալ-Ակսա մզկիթը, որը կառուցվել է այն վայրում, որտեղից Մուհամմեդ մարգարեն երկինք է բարձրացել: Ընդ որում, Էրդողանը հանգիստ է նայում նրան, թե ինչպես են իսրայելցիները «սևացնում» Մարգարեին և դրա դեմ ոչինչ չի անում»:

Թուրքիայի` «Բռնապետ Ասադի դեմ պայքարին» մասնակցելու մասին շատ բաներ են գրվել: Անկարան բացահայտորեն ֆինանսավորում է սիրիական ընդդիմության գրոհայիններին, ուսուցանում է նրանց ճամբարներում, որոնք ստեղծվել են, իբրև թե, փախստականների համար, թուրքական տարածքով Սիրիա է ուղարկում «Ալ-Քաիդայի» և այլ ծայրահեղական խմբավորումների անդամների:

Նկատենք, որ թուրքական ընդդիմությունը հստակորեն հայտարարել է Էրդողանին, որ նրա` Օսմանյան կայսրությաքն վերստեղծման մասին երազանքները ոչ միայն անիրականանալի են, այլև վտանգ են ներկայացնում Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի համար: Սակայն թուրք վարչապետը կարծես թե կորցրել է իրականաության զգացումը և նրա ելույթները, եթե դրանք նախատեսված են երկրի ներսում ազդեցություն գործելու և էժանագին պոպուլիզմի համար, շատ նման են ավանտյուրայի: Եգիպտոսի ներկայիս նախագահ Մուհամմեդ Մուրսիին` որպես իր համախոհ ընտրելով` Էրդողանը փորձում է սկսել օսմանիզմի ծնունդը Եգիպտոսում: Ճիշտ է, նրա համար կարևորը Սիրիան է, սակայն հազիվ թե դա ստացվի: Մուրսին ևս չգիտի` ինչպես վարվել Սիրիայի հետ. մերժել ռազմական միջամտությունը, թե մասնակցել Ասադին պաշտոնանկ անելու գործընթացին, եթե դա հնարավոր լինի: Սակայն Մուրսին արդեն իսկ աջակցում է Թուրքիային և Ծոցի վահաբբիստական միապետություններին, որոնք սատարում են ահաբեկիչներին ` մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության պատրակով: Իսկ առհասարակ, ինչ-որ բան այն չէ. «Մահմեդական եղբայրների» ծայրահեղականներն ու մարդու իրավունքները ոչ մի կերպ չեն կապվում ժողովրդավարության հետ… Սակայն այդպես է ցանանում ԱՄՆ-ն, որը գումար է տրամադրում, հետևաբար, Մուրսին և մյուսները կխոսեն ժողովրդավարության մասին: Պետդեպարտամենտը վերջին 3 տրիների ընթացքում «փառավորվել է» իր մերձավորարևելյան քաղաքականությամբ, որը ոչ մի լավ բանի չի հանգեցրել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար: Քրիստոֆեր Սթիվենսին Լիբիայի դեսպանի պաշտոնում նշանակելը և Բենգազիում նրա սպանությունը ցույց տվեցին, թե որքանով Պետդեպարտամենտը չի հասկանում արաբական երկրներում տիրող իրավիճակը: Եվ սա միայն սկիզբն է: Ասադն ընդդիմանալու է մինչև վերջին զինվորը: ԻսկԹուրքիան կամ ստիպված է լինինելու Սիրիայի հարցում զբաղեցնել չեզոք դիրք կամ էլ պարզապես կործանվելու է և այդ հարցում նրան օգնելու են քրդերը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Խմբավորումները, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ, նախորդ տարվա ապրիլից վերահսկվող տարածքներում թալիբների սցենարով շարիաթ են հաստատում
Ղազախստանի ամենահայտնի քաղաքացիներից մեկը, որը ապաստան է գտել Ժնևյան լճի ափին, Վիկտոր Խրապունովն է ընտանիքի հետ
Եվրամիությանն անհանգստացնում է ուժի կիրառման դեպքերի կրկնությունը, ինչպես նաև իշխանական կառույցներում տիրող անպատժելիությունը
ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական հնգյակը և Գերմանիան սպասում են Իրանի պատասխանին՝ կապված միջուկային ծրագիրը դադարեցնելու հետ
Partner news
 Ուշադրության կենտրոնում
Al Arabiya. Ասադի զորքերը քիմիական զենք են օգտագործել

Al Arabiya. Ասադի զորքերը քիմիական զենք են օգտագործել Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա

 Բաժնի այլ նյութերը
Եգիպտացիներին դու ՞ր է եկել փոխել նախագահներին Եգիպտացիները քաղցած և աղքատ են, իսկ երկրի տնտեսական վիաճկն օրեցօր վատանում է
Գործադուլ անող նավթագործ բանվորներ, անհետացած բանկիր, հեղաշրջման փորձ. Ո ՞վ է Ղազախստանում «երաժշտություն պատվիրել» «Բոլոր նրանք, ովքեր դատապարտվել են, դատապարտվել են կոնկրետ հանցագործությունների, այլ ոչ թե «ինչ-որ բանի» համար»,-հայտարարել է անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը
«Գազպրոմը» Թուրքիայում էլ է «Գազպրոմ» 2012թ դեպի Թուրքիա գազի պայմանագրային մատակարարումը կազմել է մոտ 30մլրդ քկմ, որոնցից 27 միլիարդը կյուրացնի Թուրքիան