«Ինքնաթիռային սկանդալը» և Էրդողանի անզուսպ ամբիցիաները

«Ինքնաթիռային սկանդալը» և Էրդողանի անզուսպ ամբիցիաները

Սիրիան ոսկոր է դարձել այն Թուրքիայի կոկորդում, որը ցանկանում է ցանկացած գնով և միջոցներով վերացնել այդ երկիրը տարածաշրջանային քարտեզից, այսինքն անել գրեթե այն, ինչ արեցին Լիբիայի հետ

Վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, որ ՄԱԿ-ը պետք է բարեփոխել, քանի որ վերջինս ի վիճակի չի հաղթահարել սիրիական ճգնաժամը, հետևեցին համապատասխան քայլեր: Թուրքիան, շրջանցելով միջազգային իրավունքն ու առհասարակ բոլոր օրենքները, իրեն իրավունք վերապահեց հարկադրաբար իջեցնել և զննել 3-րդ երկրների ինքնաիռները, որոնք ուղևորվում են Սիրիա: Ընդ որում, դա արվում է բացահայտ կերպով՝ առանց Անկարայի համար որևէ սպառնալիք հղելու:

PanARMENIAN.Net - Չհասցրին հանդարտվել ռուսական ինքնաթիռի հետ կապված կրքերը, որն Անկարայի օդանավակայանում էին պահել 5 ժամ` սպառազինություն և զինամթերք տեղափոխելու կասկածանքով, երբ Թուրքիայում վայրէջք կատարեց նաև Սիրիայի հայկական համայնքի համար հումնաիտար օգնություն տեղափոխող հայկական Air Armenia ինքնաթիռը: Թեև հայկական ինքնաթիռի պարագայում ամեն ինչ արվել է ըստ օրենքի. Սիրիա բեռներ տեղափոխելու համար անհրաժեշտ է ստանալ Թուրքիայի օդային տարածքով բեռը տեղափոխելու թույլատվություն: Air Armenia-ն ստացավ այդ թույլատվությունը միայն մեկ նախապայմանով՝ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր թուրքական օդանավակայաններից մեկում՝ բեռը զննության ենթարկելու նպատակով: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումում և զննությունից հետո շարունակել իր ուղին դեպի Հալեպ:

Սիրիան ոսկոր է դարձել այն Թուրքիայի կոկորդում, որը ցանկանում է ցանկացած գնով և միջոցներով վերացնել այդ երկիրը տարածաշրջանային քարտեզից, այսինքն անել գրեթե այն, ինչ արեցին Լիբիայի հետ. անվանումը մնաց, իսկ երկիրն արդեն չկա, և դեռ երկար ժամանակ չի լինի: Սիրիան Լիբիան չէ և Սիրիայի նշանակությունն Անկարայի համար, նեո-օսմանական պատրանքների համատեքստում, բավականին մեծ է: Սակայն այս ընկույզը դեռևս շատ պինդ է Էրդողանի համար` չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությանը: Չնայած ոչ ոք դեռևս չի պատրաստվում կասկածելի դաշինքի մեջ մտնել Էրդողանի հետ՝Դամասկոսի վրա հարձակվելու հարցում, քանի որ Արևմուտքը այժմ հետաքրքրված է Իրանով և միմիայն Իրանով:

Մինչ այդ, հենց Թուրքիայում սիրիացիների դեմ պայքարել ցանկացողների քանակն այնքան էլ մեծ չէ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիջարօղլուի խոսքով, վարչապետը երկիրը դրդում է պատերազմի: «Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը պատերազմի է դրդում՝ Սիրիայում ժողովրդավարության բացակայությունը վկայակոչելով: Մերձավոր Արևելքի ո՞ր երկրում կա ժողովրդավարություն: Մի՞թե այն կա Թուրքիայում: Ձերբակալվել են զինծառայողներ, պատգամավորներ, լրագրողներ և ուսանողներ: Որտե՞ղ է ժողովրդավարությունը»,-հայտարարել է նա: Նկատենք, որ Թուրքիայում ժողովրդավարություն երբեք էլ չի եղել և միայն պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է կարողանում Էրդողանի մեջ դեմոկրատ տեսնել: Մի խոսքով, ամռանը Աֆրիկա կատարած այցի ժամանակ Հիլարի Քլինթոնն անգամ ասել է, որ «Սենեգալը ժողովրդավարության օրինակ է»…Այնպես էր, Թուրքիայի պարագայում ամեն ինչ կարգին է, առավել ևս, որ Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին կառավարությանը երկրի սահմաններից դուրս, այդ թվում՝ Սիրիայում, ռազմական օպերացիաների իրականցնելու մեկամյա մանդատ է տրամադրել:

Ինչպես հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիան փակել է իր օդային տարածքը սիրիական ուղևորափոխադրող ինքնաթիռների համար: Դա Անկարայի պատասխանն էր մեկ օր առաջ Սիրիայի կողմից կայացված համապատասխան որոշմանը: Դավութօղլուն միևնույն ժամանակ հայտարարել է, որ Սիրիական կողմի հայտարարությունները` իր օդային տարածքը թուրքական օդանավերի համար փակելու մասին, Թուրքիայի համար ոչ մի նշանակություն չունեն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Դամասկոսի՝ Անկարայի հետ բաց երկխոսություն սկսելու վերաբերյալ պատրաստակամության մասին Դավութօղլուն հայտարարել է, որ «դա անիմաստ է»: «Թող Ասադը նախ ուղիներ գտնի իր ժողովրդի հետ երկխոսություն հարթելու համար»,-հայտարարել է նա: Սիրիացիների նկատմամբ նման հոգատարությունը, մեղմ ասած, ԱԳ անհաջող նախարարի կողմից, բավականին երկիմաստ է հնչում:

Եթե անգամ Էրդողանը պատերազմ սկսի Սիրիայի դեմ, միևնույն է ցանկալի արդյունքի չի հասնի՝ որքան էլ որ խոսվի թուրքական բանակի հզորության մասին: Այո, այն Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրորդ մեծաքանակ բանակն է, սակայն որքանո՞վ է այն հզոր և ուժեղ: Եթե անդրադառնանք բանակի միջոցով քրդական հարցը լուծելուն, ապա ուժեղ բանակը չի կարող պայքարել սեփական ժողովրդի դեմ` սկսած 1957թ: Մեծ Քրդստանի ստեղծումը սարերի ետևում չէ, և շատ հավանական է, որ պատերազմը, եթե այն սկսվի, բավականին կիջեցնի АКР-ի վարկանիշը, երբ որ մարտադաշտից կստացվեն մահվան մասին առաջին լուրերը: Մերձավոր Արևելքում բոլորը ժամանակ են ձգձգում մինչև նոյեմբերի 6-ը: ԱՄՆ նոր խագահի ընտրվելուց շատ բան է կախված, եթե չասել` ամեն ինչ: Եթե ԱՄՆ-ն որոշում կայացնի Իրանի վերաբերյալ, ապա Սիրիայի հարցը, փաստորեն կլուծվի: Սակայն հուսնք, որ հարցը դրան չի հասնի:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---