Մերձավոր Արևելք. Պաղեստին, Եգիպտոս, նոր պատերա՞զմ

Մերձավոր Արևելք. Պաղեստին, Եգիպտոս, նոր պատերա՞զմ

Պաղեստինին նոր կարգավիճակի տրամադրումը թույլ կտա ինքնավարության իշխանություններին ուղղակիորեն դիմել միջազգային ատյաններին, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո

Միևնուն օրը տեղի ունեցած երկու իրադարձություններ ևս մեկ անգամ կարող են փոխել Մերձավոր Արևելքի քարտեզը: Իր նշանակալիությամբ առաջինն այն է, որ նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովում, քվեարկության արդյունքում Պաղեստինյան ինքնավարությունը ստացավ այդ կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակ: Կողմ հանդես եկան 139 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Պաղեստինյան հայտին դեմ քվեարկեցին 9 պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ն և, բնականաբար, Իսրայելը:

PanARMENIAN.Net - Պաղեստինին նոր կարգավիճակի տրամադրումը թույլ կտա ինքնավարության իշխանություններին ուղղակիորեն դիմել միջազգային ատյաններին, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո: Մասնավորապես, պաղեստինցիները կկարողանան հրեական պետության դեմ հայց ներկայացնել Հաագային Միջազգային քրեական դատարանում:

Դրա հետ մեկտեղ, Թել Ավիվը չի ճանաչում այդ ատյանի իրավասությունը: Իսրայելական իշխանությունների մոտ մտավախություն է առաջացնում այն փաստը, որ Պաղեստինն ամրագրել է պետության կարգավիճակ: Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանն ընդգծել է, որ իր երկիրը Հորդանան գետի արևմտյան ափին շարունակում է գործել նույնքան ազատ, որքան նախկինում: Վաշինգտոնն ու Թել Ավիվը հետևողականորեն դեմ են հանդես եկել, որպեսզի Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ հարցը դիտարկվի միջազգային մակարդակում: Այդ երկրների կարծիքով, ինքնավարության ապագան կարող է որոշվել միայն երկկողմ բանակցությունների ընթացքում:

Ելույթ ունենալեվ ԳՎ-ի նիստին` ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, որ միջազգային հանրության այս քայլը արդյունավետ չէ և սպառնալիք է հանդիսանում մերձավորարևելյան գործընթացին: Նա նաև ընդգծել է, որ բանաձևի ընդունումը պետություն չի ձևավորի այնտեղ, որտեղ այն իրականում գոյություն չունի և չի փոխի իրերի իրական դասավորությունը: «Այդ պատճառով պետք չէ այսօրվա քվեարկությունը որպես հիմք համարել` Պաղեստինին ՄԱԿ-ի անդամ ճանաչելու համար»,-ԱՄՆ դիրքորոշումը մեկնաբանել է Ռայսը:

Հիշեցնենք, որ Պաղեստինն իր անկախությունը հռչակել է 1988թ: Մոսկվայում, ինչպես նաև Կահիրեում, Պեկինում և մի շարք այլ պետություններում արդեն երկար տարիներ գործում են պաղեստինյան դեսպանատներ: 2011թ Պաղեստինը ՄԱԿ-ի լիիրավ անդամ ճանաչվելու հայտ է ներկայացրել: ԳՎ-ում աջակցություն ստանալով` որոշումը չի արտոնվել ԱԽ-ում, որտեղ այն արգելափակել է ԱՄՆ-ն: Համենայն դեպս, ՄԱԿ-ում քվեարկությանը հրապարակավ ամենաշատն ուրախցել էր Թուրքիան: ԱԳ նախարար Ահեմդ Դավութօղլուն Նյու Յորքում հայտարարել է, որ Նյու Յորքի թուրքկան կենտոնում մեծ ընդունելություն է կազմակերպվում` ողջունելու պաղեստինցիների հաղթանակը: «Սա միայն սկիզբն է: Հուսով եմ, որ կտեսնենք, թե ինչպես է պաղեստինյան դրոշը`որպես լիիրավ պետության, ծածանվում ՄԱԿ-ում»: Նկատենք, որ քվերակության ընթացքը այս, թե այն կերպ կանխակալ էր, հատկապես` Գազայում Իսրայելի ծավալած ռազմական օպերացիայից հետո: Իսրայելը չպետք է մտներ այս գործի մեջ, թեև դա մեր դատելու բանը չէ: Այստեղ կարևոր է մեկ այլ բան. եթե զուգահեռներ անցկացնել այլ չճանաչված գոյացությունների հետ, ապա Արցախը մյուսներից պակաս իրավունքներ չունի` ՄԱԿ դիմելու համար: Ճիշտ է, ԼՂՀ հնարավորություններն անհամեմատ ավելի քիչ են, քան Պաղեստինինը, մեկ պարզ պատճառով. տվյալ պահին ՄԱԿ-ի պետությունների մեծ մասը իսլամական է և Ադրբեջանի համար դժվար չի լինի հիպոթետիկ քվեարկություն անցկացնել: Երևի, Քրդստանը, եթե այն, այնուամենայնիվ, առաջանա, ավելի շատ հնարավորություններ կունենա, քան Արցախը: Այսպիսին է իրականությունը:

Երկրորդ նշանակալի իրադարձությունը Եգիպտոսի Սահմանադրական Վեհաժողովի կողմից երկրի նոր Սահմանադրության արտոնումն է: Ընդդիմության կործիքով, նոր սահմանադրությունն ուղղակիորեն սպառնում է երկրի ներազգային շահերին և խաթարում է պետության հիմքերը: Ընդդիմադիր կուսակցությունների` վեհաժողովի շարքրեը լքելուց հետո, օրինագծի շուրջ աշխատանքները դադարեցվել են ընդամենը մի քանի օրով, թեև մինչ այդ մոտ կես տարվա ընթացքում հանձնաժողովի երկու կազմերը անհաջող կերպով փորձում էին հավասարակշռված տեսքի բերել սահամանադրությունը, որպեսզի այն համապատասխաներ երկրի քաղաքացիների շահերին: Նոր սահմանադրությունը կազմվել է 1971թ Հիմնական Օրենքի` 234 հոդվածի, հիամն վրա: Վեհաժողովի կողմից օրինագծի հաստատումից հետո, նախագահը այն պետք է ստորագրի 15 օրերի ընթացքում, ինչից հետո այն կներկայցվի համաժողովրդական հանրաքվեի: Նախագահը խոստացել է, որ եթե ժողովուրդը չընդունի այն, սահմանադրության կազմելու գործընթացը ամենասկզբից կմեկնարկի:

Ամբողջ ինտրիգը նրանում է` արդյոք նախագահ Մուհամմեդ Մուրսին կստորագրի նոր սահմանադրությունը, որում ի մի են բերված շարիաթի նորմերն ու աշխարհիկ օրենսդրությունը: Մուրսին, որին արդեն կոչում են «նոր փարավոն», կարող է գնալ Հոսնի Մուբարաքի հետքերով և Եգիպտոսը կառավարել այնպես, ինչպես պետք է իրեն` նոր նախագահին: Եվ ցույցերը ցրելը, և Թահրիր հրապարակում տեղի ունեցող ընդհարումները, և երկրում տիրող անկարգությունները միայն կավելացնեն անկայունությունը: Արդյունքը կլինի այն, որ Եգիպտոսը` որպես երկիր, այն վիճակում, որում սովոր էինք տեսնել այն, այլևս գոյություն չի ունենա: Ըստ Եվգենի Սատանովսկու, տեղի կունենա այն, ինչ Լիբիայի հետ, եթե Մուրսին չկարողանա միավորել Հյուսիսային Աֆրիկայի ցեղերը: Իսկ դա հնարավոր է միայն բռնապետության միջոցով, այ ոչ թե ժողովրդավարության:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---