«Գազպրոմը» Թուրքիայում էլ է «Գազպրոմ»

«Գազպրոմը» Թուրքիայում էլ է «Գազպրոմ»

2012թ դեպի Թուրքիա գազի պայմանագրային մատակարարումը կազմել է մոտ 30մլրդ քկմ, որոնցից 27 միլիարդը կյուրացնի Թուրքիան

Ռուս-թուրքական հարաբերությունները միշտ էլ հիմնվել են հաշվարկների վրա` և Օսմանյան կայսրության ժամանակահատվածում, և հիմա: Սակայն քաղաքական տարաձայնությունները գերակշռում են տնտեսականների նկատմամբ, ճիշտ է` մինչև որոշակի սահման: Արդեն հիմա Ռուսաստանը` Թուրքիայի 2-րդ տնտեսական գործընկերն է, իսկ առջևում զանգվածային նպատակ է` հասնել տարեկան 100 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության: Այս տարի այդ ցուցանիշը կազմել է 35 միլիարդ:

PanARMENIAN.Net - Պուտինի այցի ընթացքում «Ռոսատոմը» պայմանավորվել է Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ`Թուրքիայում 1-ին ԱԷԿ-ի շինարարությունում կատարելիք ներդրումների մասին, որոնց ծավալը կկազմի 20 մլրդ դոլար: Թուրքիան ռուսական գազը գնող երրորդ պետությունն է: 2011-ին թուրքական կառավարությունը համաձայնություն է տվել «Գազպրոմ» ԲԲԸ-ին կառուցել «Հարավային հոսք» խողովակաշարը: «Հարավային հոսք» գազատարի առաջին եռակցման մասին տեղեկության հանդիսավոր ներկայացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Անապայում: 2011-ից Թուրքիան 44 տոկոսով ավելացրել է ռուսական գազի գնումը: Վլադիմիր Պուտինը Անկարայում չի բացառել նաև, որ Ռուսաստանն ու Թուրքիան, հնարավոր է, կընդլայնեն «Երկնագույն հոսք» խողովակաշարի ռեսուրսները: Այդ խողովակաշարով Թուրքիային մատակարարվում է 16 մլրդ քկմ գազ: Պուտինի խոսքով, Թուրքիան, որոշ իմաստներով, դառնում է Եվրոպայի համար էներգետիկ հանգույց, սակայն Ռուսաստանի համար առաջնահերթը դեպի համաշխարհային հիմնական շուկաներ գազ մատակարարելու ուղիների դիվերսիֆիկացիան է: 2012թ դեպի Թուրքիա գազի պայմանագրային մատակարարումը կազմել է մոտ 30մլրդ քկմ, որոնցից 27 միլիարդը կյուրացնի Թուրքիան:

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Թուրքիան խնդրում է ավելացնել Ռուսաստանից գազի ներմուծման ծավալները գոնե 3 միլիարդով: «Այստեղ երկու տարբերակ կա: Կամ պետք է ավելացնել «Երկնագույն հոսքի» հզորությունը և Գազպրոմը կդիտարկի դրանով ներմուծումների տեխնիկական ավելացման հնարավորությունները, կամ էլ դիտարկել «Հարավային հոսքի» կիրառման հնարավորությունը»,-ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նա նաև հաղորդել է, որ դեպի Թուրքիա և հարակից երկրներ ռուսական գազի մատակարարման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, այն դեռ նոր է քննարկվում: Թուրքիան գազն օգտագործում է որպես էլեկտրակայանների հիմնական վառելիք և 10 տարիների ընթացքում պատրաստվում է զբաղեցնել Եվրոպայում էլեկտրաէներգիայի սպառման ոլորտում 3-րդ հորիզոնականը, դուրս մղելով Մեծ Բրիտանիային, և դառնալ Էներգակիրների առևռտրի կենտրոն: Ռուսական և ադրբեջանական գազի միջոցով այդ գաղափարը կարող է իրականություն դառնալ:

Գազպրոմն էլ ձգտում է նվազեցնել կախումը ԵՄ-ից, որին բաժին է ընկնում ընկերության 80 տոկոս արտահանումը: Այժմ Գազպրոմը գազը Թուրքիային մատակարարում է 2 ուղղություններով` արմտյան և «Երկնագույն հոսք» գազատարով, որն անցնում է Սև ծովի հատակով: Պուտինի այցի արդյունքում «Գազպրոմը» կարող է դառնալ թուրքական «Անթալյասպորտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը: Կա ևս մեկ հանգամանք. թուրքական բիզնեսը էական ազդեցություն ունի կառավարության վրա, ուստի կարող է ճնշում գործադրել, եթե քաղաքական հարաբերությունները սկսեն վատանալ:

Ինչ վերաբերում է սիրիական հարցին, ապա այստեղ տարաձայնություններ կան: «Թուրքիան ցանկանում է դրդել Ռուսաստանին հեռանալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունից»,-հաղորդում է Tagesspiegel-ը: Նախագահ Պուտնինի` Ստամբուլ կատարելիք մեկօրյա այցի նախաշեմին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր. եթե Ռուսաստանը փոխի սիրիական հարցում իր դիրքորոշումը, ապա Իրանը` Ասադի ևս մեկ կարևոր դաշնակիցը, կմիանա սիրիական նախագահի հրաժարականը պահանջողներին: Սակայն դժվար թե Պուտինի հետ շփման ժամանակ Էրդողանը չափազանց համառ գտնվի, «քանի որ Թուրքիան կցանկանա խուսափել էներգիայի կարևորագույն մատակարարի հետ հարաբերություննեում լարվածության մեծացումից»:

Շատ հավանական է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են «թաղել վեճը», որն առաջացել էր այն բանից հետո, երբ սիրիական օդանավը, որը վերադառնում էր Ռուսաստանից, ստիպված էր վայրէջք կատարել Անկարայում: Օդանավում եղել են պայմանագրի համաձայն վերանորոգման ենթարկված սիրիական ՀՀՊ համակարգի պահեստամասեր: Դրանք մինչ օրս գտնվում են Անկարայում, սակայն Պուտինի այցի ժամանակ այս թեմային անդրադարձ չի կատարվել: Անկարան և Մոսկվան փորձում են թոթափել լարվածությունը. Կրեմլը կոչ է արել Թուրքիային «մոռանալ» Մոսկվայից Դամասկոս թռչող օդանավի հետ կապված միջադեեպը, իսկ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին վստահեցրել է, որ Patriot ԶՀՀ-ների տեղակայումը «բացառապես պաշտպանական նշանակություն ունի»:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---