Գործադուլ անող նավթագործ բանվորներ, անհետացած բանկիր, հեղաշրջման փորձ. Ո ՞վ է Ղազախստանում «երաժշտություն պատվիրել»

Գործադուլ անող նավթագործ բանվորներ, անհետացած բանկիր, հեղաշրջման փորձ. Ո ՞վ է Ղազախստանում «երաժշտություն պատվիրել»

«Բոլոր նրանք, ովքեր դատապարտվել են, դատապարտվել են կոնկրետ հանցագործությունների, այլ ոչ թե «ինչ-որ բանի» համար»,-հայտարարել է անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը

Ղազախստանում ավարտվել է երկրի արևմուտքում անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ վերջին դատական գործընթացը: 2011-ի դեկտեմբերի 16-ին բնակիչների և ոստիկանության բախումների արդյունքում զոհվել է 15, վիրավորվել մոտ 100 մարդ, ևս 5 մարդ հաշմանդամ է դարձել: Ինչպես բացահայտել է դատարանը, շարքային աշխատանքային կոնֆլիկտը ողբերգական հետևանքների է հանգեցրել այսպես կոչված «երրորդ ուժը»:

PanARMENIAN.Net - Ժանաոզենի հակամարտությունը Ղազախստանին համաշխարհային տխրահռչակ համբավ բերեց: Դրան նախորդել էր նավթավերամշակող ընկերությունների աշխատակիցների բազմամսյա գործադուլը: Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում: 7-ամսյա հակամարտություններն ու բանակցությունները ոչնչի չէին հանգեցրել: Եվ դեկտեմբերի 16-ին` Ղազախստանի անկախության 20-րդ տարելիցի օրը, Ժանաոզենում անկարգություններ սկիզբ առան: Դրանց մասնակցում էին հարյուրավոր մարդիկ, հրկիզվել և թալանվել էր քաղաքապետարանը, նավթավերամշակող ընկերության գրասենյակը, տասնյակ խանութներ և բանկեր: Դեկտեմբերի 17-ին արտակարգ պատահարը կրկնվեց քաղաքից ոչ հեռու` Շետպե կայարանում:

Դեռևս կողմերի խաղաղ հակամարտության և աշխատանքային կոնֆլիկտը բանակցությունների միջոցով լուծելու ժամանակ շատերը նշում էին, որ ղազախական ընդդիմության`բանվորներին «պաշտպանելու» փորձերը միայն ձգձգում էին խնդրի լուծումը: Այսպես, մասնավորապես, «Ալգա» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նշում էին դիտորդները, կոչ էին անում բանվորներին գործատուների հետ բանակցությունների ընթացքում չգնալ որևէ զիջումների:

Վառ օրինակ կարող է հանդիսանալ «ՂազՄունայԳազի» Հետախուզություն-Հանույթ» գրասենյակի մաքրուհու աշխատավարձը մինչև 2 հազար դոլարի հասցնելու պահանաջը: Սադրիչների դրդմամբ բանվորների ևս մեկ ակնհայտ անիրագործելի պահանջ էր ազատ արձակել այն աշխատակցին, ով մեղադրվում էր թմրանյութեր տարածելու մեջ: Բանվորների շուրթերով «Ալգայի» ներկայացուցիչները պահանջում էին նաև, որպեսզի աշխատակիցները որոշեն գործատու-ընկերության թոփ-մենեջմենթը:

Այս փաստերի մասին դատի ընթացքում պատմել են բանվորները: Նրանք պատմել են նաև այն մասին, թե ինչպես են «Ալգայի» ակտիվիստները ինքնուրույն քաղաքականացրել իրենց պահանջները: Ակտիվիստներն էլ հենց վարել են ակտիվ սադիրչ գործունեություն` ինչպես բանվորների հետ անհատական հանդիպումների ընթացքում, այնպես էլ նրանց շրջանում անջատողական բնույթի թռուցիկներ տարածելու միջոցով:

Հետաքրքիր է, որ գործադուլ հայտարարծ բանվորները կտրականապես դեմ էին հանդես գալիս իրենց պահանջների քաղաքականացմանը: Հենց այդ պատճառով շուտով նրանց միացավ վարձկանների մի մեծ խումբ, որը կոչված էր «ներկայացնելու, որ դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից» և «կոչ էր անում հարձակման գնալ»: «Ալգայի» ակտիվիստների կողմից բանվորների շրջանում տարածվում էին թռուցիկներ, որոնցով կոչ էր արվում դեմ հանդես գալ իշխանություններին և սկսել սահմանադրական կառուցվածքի փոփոխմանն ուղղված գործողություններ: Ընդ որում, ակտիվիստները հայտարարում էին այն մասին, որ ակտիվ հակամարտությունը սկսվելու դեպքում, գործադուլ հայտարարծ բանվորհներին կմիանան նաև այլ շրջաններում:

Բոլոր գործողությունները համակարգելու համար բացված շտաբը զբաղվում էր Ժանաոզենում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ: Այնուհետև բոլոր նյութերը փոխանցվում էին միջզգային իրավապաշտպան կազմակերպություններին: Իսկ արդեն 2011-ի հուլիսին «Ալգայի» պաշտոնական առաջնորդ Վլադիմիր Կոզլովը կազմակերպեց Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկի` Փոլ Մերֆիի, այցը Ակտաու և Ժանաոզեն:

Հարկ է նշել, որ դժվար թե «Ալգայի» առաջնորդները կարողանային ինչ-որ բան ինքնուրույն անել: Թեև այս շարժումը հայտնի է, սակայն երկրի ներսի ուժերի աջակցությունը չի վայելում: Ինչպես հայտնի դարձավ հետաքննության արդյունքում, միջոցները, որոնցով «Ալգան» իրականացվնում էր իր քաղաքականությունը, ստացվում էին արտասահմանից:

Խոսքը մի աղբյուրի` գործարար Մուխտար Աբլյազովի, մասին է: Ինչպես հայտնի է, վերջինս Ղազախստանում մեղադրվում է երկրում խոշորագույն ԲՏԱ-Բանկի հաշիվներից կեղծ ընկերությունների միջոցով մոտ 6 մլրդ ԱՄՆ դոլար շորթելու մեջ: Աբլյազովը Ղազախստանից հեռացել է դեռևս 2009թ` նրա նկատմամբ քրեական գործ հարուցելուց անմիջապես հետո, իսկ բանկն անցել է պետության վերահսկողության տակ: Համանման գործեր են հարուցվել Աբլյազովի և նրա հանցակիցների նկատմամբ Ռուսաստանում, Կիպրոսում, Մեծ Բրիտանիայում: Հետաքրքիր է, որ Անգլիայի դատարանի որոշմամբ Մուխտար Աբլյազովը 22-ամսյա «կալանքի» տակ է: Չնայած, այդ որոշումը միայն թղթի վրա է. նրա գտնվելու վայրն անհայտ է:Ենթադրվում է, որ նա լքել է Մեծ Բրիտանիան և գտնվում է եվրոպական որևէ երկրում:

Հենց նա է համարվում 2011-ի դեկտեմբերին Ժանաոզենի դեպքերի գլխավոր պատվիրատուն և «հովանավորը»:

Ըստ հետաքննության նյութերի, դեռևս 2010թ ապրիլին Լոնդոնից սկայպ-կոնֆերանսի ընթացքում Աբլյազովը հանձնարարել է «Ալգայի» առաջնորդ Վլադիմիր Կոզլովին, ինչպես նաև ընդդիմության ակտիվիստներ Աղջանաթ Ամինովին և Սերիկ Սապարգալիին երկրում սոցիալական բողոք սադրել: «Իշխանությունը պետք է տապալվի հաջորդ տարվա վերջից ոչ ուշ»,-Աբլյազովի խոսքը մեջբերվում է դատական նյութերում: Հենց այդ նույն ժամանակահատվածում Աբլայզովն ակտիվանում է ինտերնետում` տեսաուղերձներով դիմելով Ղազախստանի բնակչությանն ու համաշխարհային հանրությանը: Նա կոչ էր անում աշխարհին «ոչ մի աջակցություն չտրամադրել «օկկուպացիոն ռեժիմին»: Իսկ Ղազախստանի բնակիչներին` դեմ հանդես գալ գործող իշխանություններին:

Ըստ էության, Ժանաոզենի ողբերգական իրադարձությունները զարգանում էին նախապես ծրագրված սցենարով: Նպատակը մեկն էր` Ղազախստանի գործող իշխանությունների տապալումը: Իսկ իրադարձությունների զարգացման մոդերատորը մի մարդ էր, ով սեփական երկրում մեղադրվում էր կոռուպցիայի և խարդախության մեջ:

Աբլյազովն առաջին նգամ չէ, որ մեղադրվում է տնտեսական բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու ձգտմամբ քաղաքական կարգախոսերը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Դեռևս 2011-ին նա հմարվում էր ընդդիմադիր «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժման հիմնադիր: Վերջինիս նպատակը գործող նախագահի տապալումն էր: Հենց այդ շրջանում Աբլյազովը հետախուզության մեջ էր`ծառայողական լիազորությունները չարաշահելու, ֆինանսական մեքենայությունների և հանցավոր խմբի ստեղծման մեղադրանքներով: Ըստ էության, նրան նույն մեղադրանքներն էին ներկայացվում, ինչ այժմ:

Ինչպես և հիմա, այն ժամանակ ևս Աբլյազովի գործը համաշխարհային հանրության կողմից ներկայացվում էր որպես «քաղաքական», իսկ դատավճիռը միջազգային դիտորդները կոչել են «կեղծ»:

Ժանաոզենի դեպքերի հիմնական գործող անձանց ձերբակալությունից կարճ ժամանակ անց միջազգային հանրությունը կրկին հայտարարեց «հետաքննության վրա քաղաքական ճնշում գործադրելու» և «ընդդիմության բերանը փակելու» փորձերի մասին (Ղազախստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից. «Մեր անհանգստությունն ենք արտահայտում Վլադիմիր Կոզլովի քրեական հետապնդման և քրեական արդարադատության համակարգը ընդդիմությանը լռել ստիպելու նպատակով ակնհայտորեն կիրառելու կապակցությամբ»):

Սակայն այս անգամ խոսքը բացառապես կատարողների մասին է: Հենց Աբլյազովին դիտորդները գերադասում են անտեսել: Առավելևս, որ այսօր նրա մեղքը չի վիճարկվում ինչպես Լոնդոնում, այնպես էլ այլ պետություններում, որտեղ ԲՏԱ-Բանկից միլիարդավոր դոլարների շորթման գործով դատական գործընթացներ են ընթանում:

Նման խտրականությունը հասկանալի է. իրավապաշտպան կազմակերպություններն արդեն մեկ անգամ հանդես են եկել ի պաշտպանություն Աբլյազովի: Իսկ նա, նաև Ղազախստանի վրա արտաքին ճնշման շնորհիվ, ազատություն ստանալով, «հիմարեցրել է» միլիարդավոր մարդկանց մի շարք երկրներում, որտեղ գործում էր նրա բանկը:

Ինչ վերաբերում է Ղազախստանի հասցեին ուղղված ` Ժանաոզենի իրադարձությունների մասնակիցների նկատմամբ դատական գործում կանխակալ վերաբերմունքի մեղադրանքներին, ապա, ինչպես ընդգծում են հենց դիտորդները, դատավարության բացության մակարդակն աննախադեպ էր: Այս մեղադրանքներն առավել ևս անհիմն են, քանի որ անկարգությունների կազմակերպիչներից բացի, դատարանում են հայտնվել նաև մարդկանց մահվան անմիջական մեղավորները` ոստիկանները, ՏԻՄ ներկայացուցիչները, ովքեր անտեսել են աշխատանքային կոնֆլիկտը: «Բոլորը, ովքեր դատապարտվել են, դատապարտվել են կոնկրետ հանցագործությունների, այլ ոչ թե «ինչ-որ» բանի համար: Դատապարտվել են օրինապահ մարմինների այն ներկայացուցիչները, ովքեր չարաշահելով իրենց լիազորությունները` կրակել են մարդկանց վրա, դատապարտվել են և նրանք, ովքեր սադրել են միջադեպը»,-հայտարարել է անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես է Էրդողանի արարողակարգային ծառայությունը ներկայացնում Թուրքիայի նախագահի հյուրերին
Դենիս Դվորնիկով. Եթե մենք չստեղծենք քաղաքակիրթ ապագայի կերպար Ադրբեջանի համար, ապա ոչ ոք դա չի անի
Նորմալ ընդդիմադիրները սովորաբար փախչում են Հայրենիքից, քանի որ կոշտ առճակատման մեջ են մտնում իշխանության հետ: Ռահատ Ալիևը հեռացավ երկրից այլ դրդապատճառներով՝ նա ուղղակի ավազակ էր
 Ուշադրության կենտրոնում
ՀԱՄԱՍ խմբավորումն այսուհետ ահաբեկչական չի համարվի Եվրոպայում

ՀԱՄԱՍ խմբավորումն այսուհետ ահաբեկչական չի համարվի Եվրոպայում Եվրամիությունն ընդգրկել էր ՀԱՄԱՍ խմբավորումն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում 2003 թվականին

 Բաժնի այլ նյութերը
Հայտնիները. «Մարդկության խիղճը»՝ Մահաթմա Գանդի Սերնդակիցները նրա կերպարի մեջ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ էին տեսնում
Մերձավոր Արևելքն անկախ Քրդստանի ստեղծման շեմին է Անկարային բուֆեր է հարկավոր Իրաքի ու Թուրքիայի միջև և Հյուսիսային Քրդստանը կարող է հաջողությամբ կատարել այդ դերը
Եվրոպան ու աշխարհը վերափոխած կրակոցը Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 34 պետություն, որոնք բաժանված էին երկու կոալիցիայի՝ Եռյակ միությունը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) և Անտանտի երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Սերբիա, ավելի ուշ Ճապոնիա, Իտալիա, Ռումինիա, ԱՄՆ)