Բաքուն զինվում է, քանի դեռ նավթ կա

Բաքուն զինվում է, քանի դեռ նավթ կա

Մեծ Կովկասում սպառազինության ավելցուկը երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել

Ադրբեջանը «հպարտության» ևս մեկ պատճառ ունի. այս երկիրը ճանաչվել է աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկը: Բոնի կոնվերսիայի միջազգային ինստիտուտի կողմից կազմվող ամենամյա վարկանիշում Ադրբեջանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Գլխավոր ցուցանիշը, որի հիման վրա կազմվում է վարկանիշը, ռազմական ծախսերի հարաբերությունն է ՀՆԱ-ի մակարդակի նկատմամբ: ԱՄՆ-ն, որը մյուս բոլոր երկրներին աջակցում է ռազմական ծախսերի հարցում, ընդամենը 30-րդ հորիզոնականում է: Հաշվարկների ժամանակ հաշվի առնվող ևս մեկ ցուցանիշ է պահեստային զինծառայողների քանակությունը:

PanARMENIAN.Net - Վարկանիշի առաջին հորիզոնականում է Իսրայելը, ինչը զարմանալի չէ: Տպավորիչ է պահեստայինների քանակը, որոնք առնվազն մեկ ժամվա ընթացքում պատրաստ են ծառայել համապատասխան ստորաբաժանումներում: Իսրայելում կա մոտավորապես 400 հազար պահեստային:

Իսրայելին հաջորդում է Սինգապուրը: Բացարձակապես անհասկանալի է, թե քաղաք-պետության ինչին է պետք այդքան սպառազինություն: Սակայն, երևի, Չինաստանին մոտ ապրելը հանգիստ չի տալիս: Երրորդ հորիզոնականում է Սիրիան, 4-րդում` Ռուսաստանը, ինչը միանգամայն նորմալ է և բացատրության կարիք չունի: Ռուսաստանին հաջորդում է Հորդանանը, Կիպրոսը և Քուվեյթը, 8-րդ հորիզոնականում է Ադրբեջանը: Տասնյակը եզրափակում են Բահրեյնն ու Սաուդյան Արաբիան:

Վերադառնանք Ադրբեջանին: Այս տարի այդ երկրի ռազմական ծախսերը կազմել են 3.2 մլրդ դոլար, իսկ ՀՆԱ-ն` 67.5 մլրդ: Նախորդ տարի Ադրբեջանը 1.6 մլրդ դոլար արշողությամբ խոշորագույն ռազմական գործարք է կնքել Իսրայելի հետ: Բացի այդ, սպառազինության մեծ պարտիաներ են գնվել Ռուսաստանից և այլ երկրներից: Թե ում դեմ կռվելու համար է նախատեսված այս ամբողջ սպառազինությունը, միանգամայն հասկանալի է. ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի, եթե վերջինիս դեմ պատերազմն, այնուամենայնիվ, սկսվի: Նաև միանգամայն հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում այդքան սպառազինության կարիք չի լինի: Սակայն այն ուժերը, որոնք Ադրբեջանը վերածում են վառոդով լցված տակառի, մեծ ռիսկի են դիմում: Հանրապետությունում սոցիալական լարվածությունը կարող է ուղղվել հենց Ադրբեջանի դեմ: Հմուտ ձեռքերում այդ պայթյունը կարող է ուղղվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Ճիշտ է, էյֆորիայից հետո սթափություն կտիրի և այդ ամենը կարող է շրջվել Ալիևի կլանի դեմ:

Մինչ այդ, ինչպես բազմիցս գրել ենք, Ադրբեջանում նավթի հանույթը շարունակաբար անկում է ապրում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ «Ազերի»-«Չիրագ»-«Գյունեշլի» նավթահանքերի պահուստները նվազելու են, իսկ էներգետիկ սեկտորի եկամուտներն արդեն կրճատվել են: Այս առնչությամբ նա ընդգծել է ադրբեջանական տնտեսության դիվերսիֆիկացման նշանակալիությունը: Անդրադառնալով նավթային սեկտորի զարգացմանը, դեսպանն ընդգծել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Ադրբեջանը պետք է ազատվի նավթագազային կախվածությունից: Այնպես որ Իլհամ Ալիևին, եթե նրա կլանը ևս 10 տարի իշխանություն ունենա, սնանկություն է սպասվում` ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյական: Ամենայն հավանականությամբ Բաքուն բարեհաջող գնում է թանկարժեք խաղալիքներ` հաստատ իմանալով, որ առաջիկայում չի կարողանա գնել անգամ ԱԿ-47: Սա իհարկե չափազանցեցված է, սակայն ամեն ինչ մոտռավորապես այդպես է և վարկանիշում 8-րդ հորիզոնականը չպետք է որ դառնա Բաքվի համար հպարտության առարկա:

Հարկ է ասել նաև, որ Մեծ Կովկասում սպառազինության ավելցուկը երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել: Երբեք: Ոչ նրանց համար, ովքեր ձեռք են բերել սպառազինությունը, ոչ էլ նրանց` ովքեր մատակարարել են այն: Հանկարծ այնպես չստացվի, ինչպես երգում. «Մեր զրահը ամուր է և մեր տանկերն արագընթաց են», սակայն իրականում նահանջում էին մինչև Մոսկվա…

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ադրբեջանը Թուրքիայից ակնկալում է բացատրություններ Վան-Երևան չվերթի բացման վերաբերյալ
ԱՀԿ զարգացման վերաբերյալ որոշումը Ադրբեջանում Գաբալայի ՌԼԿ-ի փակման հետ կապված պատմության շարունակությունն է
Վրաստանի նախագահին հասկանալ կարելի է. այն ամենը, ինչ նա «դասավորում էր» իր մահմեդական հարևանների համար, աչքի առջև փլուզվում է
Partner news
 Ուշադրության կենտրոնում
Այս շաբաթ Ադրբեջանը մոտ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Այս շաբաթ Ադրբեջանը մոտ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց

 Բաժնի այլ նյութերը
Մարտի 1-ի զոհերի հիշատակին զուգահեռ Հայաստանը կանգնած է հետընտրական փորձառության առաջ Իշխանությունների կողմից պետք է իրականացվի հետաքննություն` պարզելու համար, թե ովքեր են խախտել ընտրական օրենսգիրքը և խոչընդոտներ ստեղծել իրենց իսկ թեկնածուի համար
Բաքվի ինչի՞ն է պետք Ղարաբաղյան Մեծ պատի կառուցումը Պատի բարձրությունը, որի շինարարությունը սկսվել է 2011թ, կլինի 3 մետր: Շինարարության հիմնական գաղափարը սահմանամերձ գյուղերի պաշտպանությունն է
Հայաստան-Արցախ անվտանգ օդային միջանցքը կարող է անխափան աշխատել. երաշխիքը մեր ՀՕՊ ուժերն են Ստեփանակերտի օդանավակայան. Թռիչքների հետաձգման պատճառներն ու Բաքվի սպառնալիքները