Թուրքիա և ԵՄ. հույսերը գնալով հօդս են ցնդում

Թուրքիա և ԵՄ. հույսերը գնալով հօդս են ցնդում

Եվրամիությանն անհանգստացնում է ուժի կիրառման դեպքերի կրկնությունը, ինչպես նաև իշխանական կառույցներում տիրող անպատժելիությունը

Նոր տարվա առաջին իսկ օրերից Թուրքիան կրկին սկսել է խոսել Եվամիությանն անդամակցելու մասին, ընդ որում, սկսել է խոսել՝ մեղադրելով ԵՄ-ին կանխակալության և «Մերձավոր արևելքի, ու, առհասարակ, ամբողջ աշխարհում ամենաառաջադեմ երկրի» նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ: Իսկապես, ինչ ասես, եթե այդ մասին խոսում է Թուրքիայի և ԵՄ միջև գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղիշը:

PanARMENIAN.Net - Բաղիշը համարում է, որ Եվրամիությունը չի հասկանում, թե որքան առաջադեմ են թուրքական բարեփոխումները: Այս հայտարարությունն արվել է ի պատասխան ԵՄ՝ Թուրքիայի ինտեգրացիայի վերաբերյալ զեկույցի, որը հրապարակվել է 2012թ հոկտեմբերին: Անկարան իր դիտողությունները շարադրել է պատասխան զեկույցի 270 էջերում: Բաղիշի խոսքով, այսօր Եվրոպայում չկա մի կառավարություն, որն ավելի հակված լինի բարեփոխումների, քան թուրքականը: «Մինչդեռ ԵՄ երկրները պայքարում են ճգնաժամի դեմ, մեր երկիրը ծաղկում է ապրում՝ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ արդիականացման առումով»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերյան զեկույցում ԵՄ հանձնաժողովը նշել է, որ երկիրը ձգտում է բարեփոխումներ իրականացնել: Սակայն, ԵՄ փորձագետների կարծիքով, Անկարան պետք է ավելի շատ աշխատի մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև խուսափի թուրքական արդարադատության համակարգում առկա բռնությունից: Եվրամիությանն անհանգստացնում է ուժի կիրառման դեպքերի կրկնությունը, ինչպես նաև իշխանական կառույցներում տիրող անպատժելիությունը: Հանձնաժողովը, որը վերահսկում է ԵՄ-ին՝ նոր երկրների անդամակցության գործընթացը, համարում է, որ Թուրքիան պետք է լրջորեն աշխատի երկրում խոսքի ազատաության ապահովման ուղղությամբ: Քննադատվում են քրդերի իրավունքները պաշտպանող ակտիվիստների ձերբակալությունները և պնդվում է, որպեսզի Անկարան վերանայի «ահաբեկչության» բնորոշումը:

ԵՄ հանձնաժողովի զեկույցում ոչ մի նոր բան չկա. Թուրքիայում բոլոր բացասական գործընթացները վաղուց բոլորին հայտնի են և թուրքական կառավարությունը չի էլ հրաժարվել դրանցից, իսկ ճշմարտությունը միևնույն է ի հայտ է գալիս: Չենք խոսում արդեն հայտնի գրողների և պատմաբանների, ինչպես նաև թուրքական ինտելիգենցիայի բազմաթիվ ներկայացուցիչներ մասին, ինչպիսիք են Օրհան Փամուկն ու Թաներ Ակչաման, ովքեր հեռանում են երկրից՝ չկարողանալով գրել կամ խոսել այն թեմաների մասին, որոնք մինչ օրս թուրքական հասարակությունում տաբու են հանդիսանում: Խոսքը միայն Օսմայան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին չէ, այլև, քրդական խնդրի, և առհասարակ, ազգային փոքրամասնությունների իրավունքների:

Թուրքիայի և ԵՄ հարաբերություններում ևս մեկ նրբություն կա՝ իրանական հարցը: Անկարան չի պատրաստվում միանալ իրանական նավթի և գազի մատակարարման էմբարգոյին: Այս մասին վերջերս հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայան, ով մեղադրել է Եվրոպային Թուրքիայի վրա Իրանի հետ գործարքների համար ճնշում գործադրելու մեջ: «Թուրքիան տարեկան Իարնից ներմուծում է 8-12 միլիարդ քմ գազ, ինչը կազմում է երկրի գազի ամբողջ պահանջարկի 20 տոկոսը: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 45 մլրդ դոլար: Եվ եթե ԵՄ-ի և Իրանի միջև ընտրության անհրաժեշտություն լինի, ապա Թուրքիան նախապատվությունը կտա մոտ հարևանին՝ կամ Իրանին, կամ Ադրբեջանին: Իսկ Եվրոպան…Եվրոպան արտագաղթյալների համար է, որոնք մի քանի տասնամյակ անց այն կվերածեն իսլամական երկրի»:

Ինչպես հայտնի է, Թուրքիան և ԵՄ-ն դեռևս 2005-ին բանակցություններ են սկսել Անկարայի՝ բլոկին միանալու վերաբերյալ: Այսօրվա դրությամբ համաձայնեցման ենթակա 35 կետերից միայն 13 են բաց քննարկման համար:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն դեմ են Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի և ԵՄ-ի մի շարք այլ պետությունների ազդեցիկ քաղաքական գործիչներ: Ֆրանսիան և Գերմանիան ի սկզբանե առաջադրել են նախապայմաններ, որոնց համաձայն, ԵՄ-ին ինտեգրվելու համար Անկարն պետք է երկրում ապահովի խոսքի և դավանանքի ազատություն: ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը ձգձգվում է նաև Կիպրոսի վերաբերյալ փակուղային իրավիճակի պատճառով: Կիպրոսը ներառված է Եվրամիությունում, սակայն կղզու հյուսիսային հատվածը՝ Հյուսիսային Կիպրոս թուրքական հանրապետությունը, ճանաչված է միայն Թուրքիայի կողմից և ԵՄ կազմում չէ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Անկարային բուֆեր է հարկավոր Իրաքի ու Թուրքիայի միջև և Հյուսիսային Քրդստանը կարող է հաջողությամբ կատարել այդ դերը
Դեռ նախորդ դարի 70-ականներին հայերը հանգիստ ապրում էին Մերձավոր Արևելքում, ակտիվորեն մասնակցում հյուրընկալած երկրների կյանքին
Դենիս Դվորնիկով. Եթե մենք չստեղծենք քաղաքակիրթ ապագայի կերպար Ադրբեջանի համար, ապա ոչ ոք դա չի անի
 Ուշադրության կենտրոնում
Boeing-ի կործանումը. Նոր վարկած, Պետդեպի խոստովանությունն ու մալազիական փորձագետների եզրակացությունը

Boeing-ի կործանումը. Նոր վարկած, Պետդեպի խոստովանությունն ու մալազիական փորձագետների եզրակացությունը Ի տարբերություն ՌԴ-ի, ԱՄՆ-ն մինչ օրս չի հրապարակել իր հետախուզության տվյալներն այն մասին, թե ինչ էր կատարվում հուլիսի 17-ին ավիավթարի գոտում

 Բաժնի այլ նյութերը
Եվրոպան ու աշխարհը վերափոխած կրակոցը Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 34 պետություն, որոնք բաժանված էին երկու կոալիցիայի՝ Եռյակ միությունը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) և Անտանտի երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Սերբիա, ավելի ուշ Ճապոնիա, Իտալիա, Ռումինիա, ԱՄՆ)
70 տարի առաջ Նորմանդիայում սկսվեց դաշնակիցների Overlord դեսանտային գործողությունը Overlord գործողությունը խոշորագույն դեսանտային գործողությունն է համարվում պատմության մեջ, որին մասնակցել է մոտ 3 մլն մարդ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը վաղաժամ է հեռանում երկրից՝ տեսակետներն են տարբեր Ռիչարդ Մորնինգսթարը առաջ էր տանում «դարի նախագիծը»՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և ներկա էր Nabucco-ի ստորագրմանը