Ռուսաստանը Հայաստանին վերազինում է իր համա՞ր

Ռուսաստանը Հայաստանին վերազինում է իր համա՞ր

ԱՀԿ զարգացման վերաբերյալ որոշումը Ադրբեջանում Գաբալայի ՌԼԿ-ի փակման հետ կապված պատմության շարունակությունն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտոնել է ՌԴ կառավարության նախաձեռնությունը՝ Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր կնքելու վերաբերյալ: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի հրամանի համաձայն, բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել է Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել: Ռուսական ռազմաբազան տեղակայված է Գյումրի քաղաքում՝ 1995թ Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ համաձայնագրի կնքվելուց հետո: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին արձանագրությունը նախատեսում է, մասնավորապես, 25-49 տարով երկարաձգել հանրապետությունում դրա տեղակայման ժամանակահատվածը, ինչն ավտոմատ կերպով տեղի կունենա յուրաքանչյուր 5 տարի մեկ: Բազան նախատեսված է խաղաղապահական խնդիրների իրականացման, ինչպես նաև ՀՀ ԶՈւ-ի հետ համատեղ հնարավոր արտաքին ագրեսիան զսպելու համար:

ԱՀԿ զարգացման վերաբերյալ որոշումը Ադրբեջանում Գաբալայի ՌԼԿ-ի փակման հետ կապված պատմության շարունակությունն է: Ռուսաստանին շտապ անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասում ունենա վստահելի և հնարավորինս ուժեղ դշնակից՝ տարածաշրջանում հնարավոր ռազմական գործողություններ սկսվելու դեպքում: Եվ Ղարաբաղի, և Իրանի վրա հարձակման պարագայում Ռուսաստանը պարտավոր է միջամտել ոչ թե Հայաստանի հանդեպ ունեցած բարյացկամ վերաբերմունքից, այլև Հարավային Կովկասում իր ներկայությունը ցանկացած գնով պահպանելու ցանկությունից ելնելով:

Հարկ է նշել նաև, որ արդեն վերականգնվել է Ռուսադստանի և Վրաստանի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը և շատ հնարավոր է, որ Թբիլիսին հետագայում ևս աշխատի ընդլայնել իր կապերը Մոսկվայի հետ: Միմյանց հետ լիովին հաշտվելուն դեռ շատ կա, սակայն Իվանիշվիլիի կառավարությունը բավականին լավատեսորեն է տրամադրված: Ճիշտ է, եթե չլինեին Աբխազիան և Հարավային Օսեթիան, ամեն ինչ շատ ավելի արագ տեղի կունենար, սակայն Սահակաշվիլիի ավանտյուրաները Վրաստանը դեռ երկար են «կրծելու»:

Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը տհաճ անակնկալ էր Բաքվի համար, որքան էլ որ այնտեղ ձևացնեն, որ այդ ամենն իրենց չի վերաբերում: Ի պատասխան, Ադրբեջանը պատրաստվում է ընլայնել համագործակցությունը Իսրայելի հետ, թեև դա բավականին խնդրահարույց է՝ նկատի ունենալով Թուրքիայի և Իսրայելի վատացած հարաբերությունները, ինչպես նաև Իրանի սպառանլիքները, որ կռմբակոծի ցանկացած երկիր, որտեղից ինքնաթիռները կփորձեն ներխուժել Իսլամական Հանրապետության տարածք: Պետք չէ մոռանալ նաև կրոնական խնդիրը. շիա Ադրբեջանը չի կարող բարեկամ լինել Իսրայելին, ավելին՝ դառնալ ռազմավարական դաշնակից:

Սակայն այս ամենն իրականում Ալիևի «պետություն խաղալու» ներկայացումն է, որն իրականում ոչ ոքի չի հուզում: Շատ ավելի կարևոր հանգամանք կա: Վլադիմիր Պուտինի հրամանի մեջ ոչ մի արտասովոր բան չկա, սակայն այն, որ դա արվել է Հայաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին, շատ բան է ասում: Բնական է, որ ՌԴ-ն ոչ մի կերպ չի պատրաստվում միջամտել ընտրական գործընթացին. սեփական խնդիրներն էլ շատ են: Սակայն այն, որ ներկայիս նախագահը գոհացնում է և Մոսկվային, և Վաշինգտոնին, միանշանակ է: Ամենայն հավանականությամբ, նախքան նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ԱՄՆ-ից ևս ինչ-որ հայտարարություն կստացվի, որով անուղղակիորեն կարտահայտվի Սարգսյանին աջակցելու հանգամանքը:

Նկատենք նաև, որ ամբողջ աշխարհում հակաիսլամական տրամադրության պագայում տարածաշրջանի քրիստոնյա երկրենրը կարող են ավելի բարենպաստ դիրքում հայտնվել: Ըստ էության, Հայաստանն ու Վրաստանը կարող են որոշ առավելություններ ստանալ բոլոր շահագրգիռ կողմերից, ովքեր արդեն հոգնել են այրված ավտոմեքենաներից, դեմոգրաֆիական աճից և իսլամական ֆունդամենտալիզմի ամրապնդումից:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---