Շախմատային ինը օր. Գեղեցիկ հաղթանակներ, տխուր պարտություներ ու «ընկերական» ոչ ոքիներ

Շախմատային ինը օր. Գեղեցիկ հաղթանակներ, տխուր պարտություներ ու «ընկերական» ոչ ոքիներ

Հունվարի 21-ին ավարտվեց Հայաստանի, թերևս, ամենահետաքրքիր առաջնությունը` շախմատի բարձրագույն խումբը:

Ընդամենը ինը օր մենք հետևեցինք այս առաջնությանը, սակայն այդ օրերը որքան լիքն էին հետաքրքիր ու լարված հանդիպումներով, գեղեցիկ հաղթանակներով, տխուր պարտություններով ու «ընկերական» ոչ ոքիներով:

PanARMENIAN.Net - Անչափ լարված էր այս առաջնությունը, միայն վերջին տուրում մենք իմացանք չեմպիոնի անունը: Ավելի քան հինգ ժամ տևեց չեմպիոնական պարտիան, իսկ լեփ- լեցուն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը սրտատրոփ հետևում էր ամեն մի քայլի:Մեր շախմատային գերհզոր երկիրն արդեն 73-րդ տարին է, ինչ կազմակերպում է տղամարդկանց առաջնություն, իսկ կանայք երկրի առաջնություններին մասնակցում էին 68-րդ անգամ:

Չեմպիոնայան մրցավազք մինչև վերջին տուրը.

Առաջնության հենց սկզբից գործող չեմպիոն գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ցույց տվեց, որ շատ լավ է պատրաստվել այս մրցաշարին և մտադիր է պաշտպանել կոչումն ու կրկին տեղ գտնել Հայաստանի հավաքականի կազմում:

Պետրոսյանը 9 տուրերում չկրեց և ոչ մի պարտություն. նա 5 անգամ հաղթանակ տոնեց մրցակիցների նկատմամբ, իսկ 4 պարտիա էլ ավարտեց ոչ ոքի: Արժե նշել, որ երկու ոչ ոքի նա արել է առաջնության արծաթե մեդալակիր Ավետիք Գրիգորյանի և բրոնզե մեդալակիր Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:

Իհարկե, չի կարելի չխոսել Գրիգորյանի մասին: Նա 2010 թվականին արդեն դարձել էր երկրի չեմպիոն, բայց այս տարի ևս շատ մոտ էր այդ պարգևին: Նա վերջին տուրում, եթե կարողանար սպիտակներով առավելության հասնել Պետրոսյանի նկատմամբ, կտիրանար ոսկե մեդալի: Սակայն երկար ու բարդ պարտիայում նա չկարողացավ անլուծելի խնդիրներ առաջարկել մրցակցին, ինչի արդյունքում միավորներ կիսեց նրա հետ ու մնաց երկրորդը:

Կրկին լավ հանդես եկավ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 2011-ի չեմպիոնն է ու հավաքականի կազմում էլ դարձել է աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալակիր:

Հովհաննիսյանը, ինչպես և նախորդ երկու առաջնություններում, մասնակցում էր մեդալների համար մղվող պայքարին: Մի պահ հիշենք 2012 թվականի առաջնությունը: Այն անգամ էլ չեմպիոնի անունը պարզ դարձավ վերջին տուրում և միմյանց հետ մրցեցին այդ տիտղոսի հավակնորդները` Պետրոսյանն ու Հովհաննիսյանը: Այն անգամ էլ Պետրոսյանը ուժեղ գտնվեց ու հաղթեց:

Ի տարբերություն նախորդ առաջնության, այս անգամ Հովհաննիսյանը գրավեց երրորդ տեղը: Ինչևէ, այս երիտասարդ շախմատիստը կրկին ուրախացրեց շախմատասերներին իր գրագետ, կազմակերպված ու նպատակասլաց խաղով:

Այս առաջնությունը նաև աչքի ընկավ նրանով, որ առաջին անգամ մասնակցեց Ստեփանակերտը ներկայացնող միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: Ի դեպ, նա բավականին հաջող ելույթ ունեցավ և կարողացավ լրացնել գրոսմայստերի նորմա:

Կանանց մրցաշարի ընդգրկուն աշխարհագրությունը.

Կանանց մրցաշարի աշխարհագրությունն ավելի ընդգրկուն էր` մասնակցում էին Հայաստանի յոթ քաղաքներից և ուկրաինական Խարկովից:

Ի տարբերություն տղամարդկանց պայքարի, այստեղ առաջատարը չկարողացավ պահել իր դիրքերը: Նարինե Գասպարյանը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն Աննա Հայրապետյանը սկսեց ավելի հավաքված ու հաղթական պարտիաներ անցկացնել, ինչի արդյունքում էլ վաստակեց յոթ միավոր և առաջին անգամ նվաճել ոսկե մեդալը:

Երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին Արմինե Բաբայանն ու Նարինե Գասպարյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշով արծաթը նվաճեց Բաբայանը:

P.S. Արդեն չորս տարի է, ինչ հետևում ենք Հայաստանի շախմատի առաջությանը և ամեն անգամ համոզվում ենք, որ այն անցնում է անչափ ուժեղ ու հետաքրքիր: Անկախ մեզնից մենք էլ սկսում ենք վերլուծել պարտիաները, առաջարկել մեր տարբերակները, իսկ առաջնության ավարտին ուրախանալ ու տխրել հաղթողների ու պարտվողների հետ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մեր ընտրանին շատ բան ապացուցեց ոչ միայն երկրպագուներին, այլև հենց իրեն
Այս մրցաշարով ոչինչ ավարտված չէ, իսկ աշխարհի չեմպիոնի կոչումն էլ անհաղթահարելի չէ
Մենք շարունակելու ենք անդրադառնալ այլ մարզաձևերի խնդիրներին ու ցույց տալ այն ամենը, ինչի վրա շատերն են աչք փակում
Խիթարյան. Մարզաձևի զարգացման համար պետք է լինի պետական մոտեցում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հաջողություն, Բրազիլիա, գուցե հանդիպենք Ֆրանսիայում Հանդիպումներից առաջ ֆուտբոլիստերի հայտարարությունը, թե միայն երեք միավորի համար են պայքարելու, ոչ մի կերպ չի երևում նրանց ցուցադրած խաղից
«Արարատում» չկար «պարտություն» բառը. նա մինչև վերջին վայրկյանը պայքարում էր Ֆուտբոլիստներն իսկական հերոսներ են, ովքեր, սակայն, չդադարեցին մնալ հասարակ մարդիկ
1973 թվականն «Արարատի» աստեղային ժամն էր, ու հաղթանակները ձեռքից բաց չթողեց Երբ գնդակն «Արարատի» մոտ էր, բոլորը հարձակվում էին, կորցնելու դեպքում` պաշտպանվում