Մալիին սպառնում է Աֆղանստանի ճակատագիրը

Մալիին սպառնում է Աֆղանստանի ճակատագիրը

Խմբավորումները, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ, նախորդ տարվա ապրիլից վերահսկվող տարածքներում թալիբների սցենարով շարիաթ են հաստատում

Վերջին 200, անգամ 300 տարիների ընթցաքում Աֆրիկան միշտ շատ անհանգստություն է պատճատել գերտերություններին: Գաղութականությունն, իհարկե, վատ է, սակայն այն արիկացիներին, բացի բազմաթիվ հիվանդություններից, տվել է կարդալու, գրելու և պետությունն ինչ-որ կերպ կառավարաելու կարողություն: Այն, որ գերտերությունները վաղ թե ուշ հեռանալու էին, անագմ չէր էլ քննարկվում:

PanARMENIAN.Net - 1960թ սեպտեմբերին Ֆրանսիան Մալիի հանրապետությանն անկախություն շնորհեց: Նույն տարում անկախացան գրեթե բոլոր մյուս գաղութները: Եվ այստեղ հասկանալի դարձավ, որ սովորեցնելը սովորեցրել են, սակայն գործընթացը մինչև վերջ չի տարվել: Գրեթե միանգամից սկսվեց միջցեղային և միջկրոնական պատերազմ: Իսկ եթե հաշվի առնել այն, որ Աֆրիկայում բավարար քանակությամբ զենք կար, ապա Մալիիի ներկայիս իրադարձություններիը միանգամայն բնական են ճիշտ այնպես, ինչպես մինչ այդ Սոմալիում, Եթովպիայում, Ռուանդայում, Նիգերիայում: Ցուցակը կարելի է շարունակել. աֆրիկյան ցանկացած պետությունում բազմաթիվ խնդիրներ կան ՝ աղքատություն, սով, հիվանդություններ: Հենց դրանք են հիմնականում դառնում պատերազմների պատճառ: Հավելենք նաև կրոնական գործոնը, որը վերջին տարիներին գերակա է դարձել:

Մալիի բնակչության 90 տոկոսը սունի-մահմեդականներ են՝ իրենց հավատքում աֆրիկյան և հեթանոսական բնույթի հավատալիքներով, 3 տոկոսը՝ կաթոլիկ-քրիստոնյաներ, 2 տոկոսը՝ տարբեր բողոքական ուղղությունների քրիստոնյաներ, 5 տոկոսը՝ աֆրիկյան ցեղային հավատալիքների կրողներ: Մալիի բնակչությունն իրեն համարում է խորը կրոնական հավատ ունեցող և հպարտանում են դրանով: Մալին պաշտոնապես համարվում է «աշխարհիկ մահմեդական պետություն»:

Իսլամիստները Աֆրիկայում ևս մնում են իսլամիստներ: Նախորդ տարի նրանք ոչնչացին Թիմբուքտուն: Հիշեցնենք, որ վերջինս հանդիսանում է ՅՈւՆԵՍԿՈՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ, որտեղ տեղակայված են մահմեդական սրբերի հնագույն դամբարանները, որոնք պաշտամունքային են իսլամում սուֆիզմի հետևորդների համար: «Ալ-Քաիդայի» հետ կապված «Անսար Դին» խմբավորումը դավանում է իսլամիզմի ֆունդամենտալիստական ձևին և սրբերի պաշտամունքը համարում են կռապաշտություն: Խմբավորման անդամներն արդեն կործանել են Թիբուքտուի մի քանի հինավուրց դամբարաններ: ՄԱԿ-ի ԱԽ-ը քննադատել է դամբարանների ոչնչացումը՝ նախազգուշացնելով, որ գործը կարող է փոխանցվել Հաագայի Միջազգային քրեական դատարանին: Թիմբուքտուն կոչվում է «333 սրբերի քաղաք»: Մահմեդականները, որոնք դավանում են իսլամի ավանդական ճյուղեր, մասնավորապես, սուֆիաները, սրբերի պաշտամունքը նորմալ են համարում:

Սահարայի գրեթե անմարդաբնակ հատվածը նախ գրավվել էր Քադդաֆիի ռեժիմի անկումից հետո Լիբիայից փախուստի դիմած քոչվոր-տուարեգների կողմից: Հետո վերջիններս ստիպված էին նահանջել արմատական իսլամիստների դեմ պայքարում: Խմբավորումները, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ, նախորդ տարվա ապրիլից վերահսկվող տարածքներում թալիբների սցենարով շարիաթ են հաստատում՝ ոչնչացնելով հին հուշարձանները, արգլելով արևմտյան կենսակերպը և հրապարակայնորեն մահապատժի ենթարկելով նրանց, ովքեր հրաժարվում են հնազանդվել:

Հենց այն մտավախությունների պատճառով, որ Մալին ֆրանսիական շահերի տարածաշրջանում կդառնա երկրորդ Աֆղանստան, Ֆրանսուա Օլլանդը ներխուժման որոշում կայացրեց: Հրամանը տրվել է 5 օր առաջ՝ առանց խորհրդարանի հետ համաձայնեցվելու, ինչը Սահմանադրության շրջանակներում է: Իր համբավը կորցնող Ֆրանսիայի նախագահը, որին հակառակորդները մեղադրում են անվճռականության մեջ, առաջին անգամ դրսևորեց իրեն որպես գերագույն հրամանատար:

«Եթե ես այդ որոշումը չկայացնեի, ապա չափազանց ուշ կլիներ, երկիրն ամբողջությամբ կգրավվեր ահաբեկիչների կողմից, որոնք այնտեղ կհաստատեին իրենց բարքերն ու կկարողանային իրենց ազդեցությունը տարածել տարածաշրջանի հարևան պետությունների վրա: Այս որոշումն օրինական է. այն ընդունվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների և միջազգային օրենքի շրջանակներում»,-հայտարարել է Օլլանդը:

Մալիի ահաբեկիչներին հարվածելը ֆրանսիացի զինվորականները կոչել են «Սերվալ»: Առաջին մարտերը սկսվել են երկրի մայրաքաղաք Բամակոյից 400կմ դեպի հյուսիս: Այդ տարածքներն արդեն մեկ տարի է չեն կառավարվում հյուսիսաֆրիկայն երկրի իշխանությունների կողմից:

«Մեզ դիմակայում են ամենադաժան, ֆանատիկ և լավ կազմակերպված ահաբեկչական խմբավորումները: Մենք հենց ամենասկզբից էլ գիտեինք, որ օպերացիան հեշտ չի լինելու: Մեր դեմ պայքարում են հազարից ավելի լավ զինված գրոհայիններ»,-հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

Մալիում արդեն բնակեցվել են մոտ 800 ֆրանսիացի զինվորականներ, առաջիկայում կոնտինգենտը կհասնի մինչև 2.5 հազարի: Ֆրանսիական զորքերին օգնության կհասնեն հարևան աֆրիկյան պետությունների ԶՈւ-ը: ՆԱՏՕ-ի դաշնակիցներն արդեն ապահովում են տրանսպորտն ու հեռահաղորդակցումը:

Մալիում ռազմական օպերացիայի իրականացումը ՄԱԿ-ը հիմնավորում է նրանով, որ ներկայումս անհնար է բանակցություններ վարել զինված խմբավորումների հետ: Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Իրավիճակը Մալիում սրվել է վերջին շաբաթներին. ծայրահեղական խմբավորումների գրոհայինները հարձակումներ են սկսել երկրի կենտրոնում տեղակայված կառավարական զորքերի դիրքերի վրա: Հունվարի 10-ին Մալիի զորքերին օգնության են շտապել ֆրանսիացի զինվորականները: Ներկայումս երկրի տարածքում գտնվում են մոտ 2 հազար ֆրանսիացի զինծառայողներ: Օպերացիային արդեն մասնակցում են նաև ԷԿՕՎԱՍ-ի անդամ-պետությունները:

Ինչպես հայտնի է, հակամարտությունը Մալիում սկսվել է 2012թ գարնանը, երբ մի խումբ զինվորականներ ապստամբել էին Բամակոյում: Խառնաշփոթից օգտվել էին տուարեգներն ու իսլամիստների զինված խմբավորումները, որոնք գործում էին երկրի հյուսիսում: Նրանք արագ իրենց վերահսկողության տակ են վերցրել և շարունակում են պահպանել հսկայական տարածք՝ Թիմբուքտու կենտրոնով:

Ներկայումս Բամակոյի իշխանությոններին դիմակայում են ծայրահեղական դաշինքի գրոհայինները:

Մինչ այդ, Եվրամիությունը կֆինանսավորի ԷԿՕՎԱՍ-ի կոնտինգենտի տեղակայումը Մալիում: Նախագիծը կարժենա 50 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, Մալիում երկրի հյուսիսը գրաված իսլամիստների դեմ կառավարական բանկին աջակցելու համար 5800 աֆրիկյան զինվորների տեղակայման առաքելությունը կարժենա առնվազն 500 մլն դոլար: 2012թ դեկտեմբերին ԵՄ-ն արդեն 20 մլն եվրո էր տրամադրել փախստականներին: Դրանից հետո իրավիճակը վատացել է: Իսլամիստ գրոհայինների և Մալիի բանակի միջև մարտերը մոտեցել են երկրի հարավին, ինչը լրացուցիչ օգնություն է պահանջում: Այդ պատճառով որոշում է կայացվել ևս 20 մլն եվրո տրամադրել: Գումարը կծախսվի 150 հազար մարդու համար պարենմթերք և առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելու համար: Նախորդ տարի ԵՄ-ը այս աֆրիկյան պետությանը տրամադրել էր 11 մլն եվրո արժողությամբ օգնություն:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---