10 օր անց. Թեկնածուների քարոզարշավն ու էլեկտորատը. մաս 2

10 օր անց. Թեկնածուների քարոզարշավն ու էլեկտորատը. մաս 2

Այս մարդիկ 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են, քարոզարշավի 10 օրն էլ մեկը հացադուլի մեջ է անցկացրել, երեքն էլ մի մամուլի ակումբից մյուսն են շտապել

Անիմաստ կամ իմաստավորված նախագահական ընտրությունների քարոզարշավը շարունակվում է և դեռ 18 օր էլ տևելու է: Ինչ են իրականում անում թեկնածուները, հերթական բեմադրության արա՞ր է սա, թե` ոչ, ցույց կտա ժամանակը:

PanARMENIAN.Net - Քարոզարշավի ընթացքում բեմադրությունների, թատրոնների ու խաղերի մասին խոսելիս, քաղաքագետները հատկապես նշում էին նախագահի թեկնածուների վերջին չորսին, ովքեր ակտիվ քարոզարշավ այդպես էլ չեն անում, և բավարարվում են միան մամուլի ասուլիսներ հրավիրելով: Անդրիաս Ղուկասյան, Վարդան Սեդրակյան, Արամ Հարությունյան և Արման Մելիքյան: Այս մարդիկ 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են, քարոզարշավի 10 օրն էլ մեկը հացադուլի մեջ է անցկացրել, երեքն էլ՝ մի մամուլի ակումբից մյուսն են շտապել: Վարդան Սեդրակյանն անգամ խոստովանել է, որ դժվարությամբ է գումար ծախսում ու նախընտրում է իր դրամական միջոցները խնայել, մարդկանց հետ շփվել ԶԼՄ-ների միջոցով: Երեկ Հայաստանի գլխավոր կումունիսը անկեղծ խոստովանեց, որ պայքարը անիմաստ է համարել, դրա համար էլ թեկնածու չեն առաջադրել: Բացի այդ, չեն ուզել փողերը քամուն տալ, չնայած չունեն էլ, որ տան: Սա`ի միջիայլոց: Ամենամեծ հարցը այս ամբողջ քարոզարշավի ընթացքում` ինչի՞ համար են այս թեկնածուները, ո՞րն է նրանց առաքելությունը:

Այս խմբի թեկնածուներն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, կարող են 1-2 % ձայներ ունենալ: «Նրանց վրա լուրջ ուշադրություն դարձնելն իմաստ չունի: Մեր անկետաներում նրանք դժբախտաբար տեղ են գրավում և մենք ստիպված ֆիքսել ենք»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց սոցիոլոգը:

«Նրանց ճանաչվածությունը 10%-ը դեռ չի անցել, լավագույն դեպքում կարող է դառնալ 20%: Նրանց նայել և լսել ոչինչ չի նշանակում, որովհետև Վերին Ներքնաշենի բնակիչը, երբ հեռուստացույցով դիտում է այդ հացադուլավորին, ոչինչ չի հասկանում: Այն ինչ իրենց պետք է նրանք արդեն գիտեն և ավել ինֆորմացիայի պահանջ չունեն: Եթե որոշել են ձայնը տալ Հայրիկյանին կամ գործող նախագահին, նրանց համար միևնույնն է, թե մյուսներն ինչ են ասում: Նրանցով հետքրքրվող մարդիկ նրանք են, ովքեր նոր են մտնում քաղաքականություն, դիտարկումներ են անում, նոր բաներ փնտրում: Իսկ այդ մարդիկ շատ քիչ տոկոսներ են կազմում»,- պարզաբանեց Ահարոն Ադիբեկյանը:

Այն, որ հասարակության մեջ արդեն կան որոշ կարծրատիպեր, որոնցով առաջնորդվում են մարդիկ, ասում է նաև քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Ըստ նրա` այս թեկնածուները որևէ բանով աչքի չեն ընկնում և չեն էլ կարող ընկնել: «Մամուլի ասուլիս տալը չի նշանակում, որ Ամասիայի հեռավոր շրջանի բնակիչը նստած նրանց է լսում: Հնարավոր է մի պահ լսեն, հետո փոխեն հեռուսատցույցի ալիքը: Իսկ թե իրականում ինչ են անում նրանք, իրենք կարող են ասել: Այս գործընթացի մեջ նրանք ինչ էլ անեն, զրոյական նշանակություն կունենան»,- նկատեց փորձագետը:

Արմեն Բադալյանն էլ է թեկնածուներին երկու խմբի բաժանում, սակայն ըստ այս բաժանման, նա առաջին խմբում դնում է գործող նախագահին, երկրորդում` մյուս 7 թեկնածուներին: «Կա հիմնական թեկնածու և մյուսները, որ այսպես ասած «դամ» են պահում մինչև փետրվարի 18-ը: Այսօր Հայաստանում կա քանակական մրցակցություն, որոկական մրցակցություն չկա: Անհավասար ռեսուրսների դեպքում նոր գաղափարներ չեն կարողանում արտահայտել: Շատ դեպքերում անհասկանալի է դառնում, որ մարդը կարող է 8 մլն դրամ մուծել և հացադուլ հայտարարել: Ափսո՞ս չէր այդ փողը: Նրանցից մեկը փորձում է «բացահայտումներ» անել և հայտարարել, որ պայքարից դուրս է գալիս: Միգուցե, դա նրանց հոբբին է, թակնարժեք հոբբի է»,- ասաց նա:

Հ.Գ. Եթե հոբբի է` վատ չէ: Գոնե ինչ-որ խելքին մոտ բացատրություն կլինի այս ամենին:

Մարի Թարյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 կազմակերպություններ
Ընտրություններին մասնակցող կուսակցություններից ամենահարուստը ՀՀԿ-ն է, նրան հաջորդում է ԲՀԿ-ն, համեստ են ՀԱԿ-ի և «Բարև, Երևան»-ի ֆինանսական միջոցները
Մինչև աշուն հին նոր ՀՀՇ-ն դեռ շատ անելիքներ ունի, կգտնի՞ այն իր տեղը հայրենի քաղաքական արևի տակ, ցույց կտա ժամանակը
Անիմաստ կամ իմաստավորված քարոզարշավը շարունակվում է և դեռ 18 օր էլ տևելու է
Partner news
 Ուշադրության կենտրոնում
Նախախորհրդարան. 88-ի պես շարժումը սկսում ենք կամավորներից ու առաջամարտիկներից

Նախախորհրդարան. 88-ի պես շարժումը սկսում ենք կամավորներից ու առաջամարտիկներից Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները

 Բաժնի այլ նյութերը
Խոսում է Ռագըփ Զարաքօլուն. Հետաքրքիր է` Մինսկի խումբն ի՞նչ է մտածում Թուրք մտավորականի կարծիքով իր երկիրը պետք է փոխի քաղաքականությունն ու խաղաղության համար աշխատի
Ապահով Հայաստան, մնայուն արժեքներ ու աստվածներ. Թեկնածուների կարգախոսների հոգեբանական կողմը Այսօրվանից մեկնարկոմ է ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը
Հասարակ գործազուրկից մինչև միլիոնատեր. ՀՀ նախագահի թեկնածուների գույքն ու եկամուտները Նախօրեին ավարտվել է ՀՀ նախագահի թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը