Հայկական ֆուտբոլի վերածնունդն ու «Արարատի» ոսկե ժամանակաշրջանը

Հայկական ֆուտբոլի վերածնունդն ու «Արարատի» ոսկե ժամանակաշրջանը

Սիմոնյան. Այս ֆուտբոլիստների հետ ամենածանր առաջադրանքներն էլ լուծելի են

Դեռ մի քանի տարի առաջ, երբ առաջին անգամ հարցազրույց ունեցանք լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանի հետ, միանգամից որոշեցինք, որ պետք է անպայման մեծ շարք անել «Արարատ» կոչվող ֆուտբոլային հրաշքի հետ:

PanARMENIAN.Net - Ամեն ինչ սկսվեց դեռ անցած տարի, երբ PanARMENIAN.Net ը ներկայացրեց «Հրազդան» մարզադաշտի պատմությունը: «Մյուս տարի էլ «Արարատի» հրաշալի հաղթանակների 40-ամյակն է, սկսենք պատրաստվել այս լավ իրադարձությանը»,- մտածեցինք մենք ու սկսեցինք:

40 տարի առաջ. Ողջ աշխարհի հայությունն է ցնծում «Արարատի» հաղթանակներով.

Իսկ համահայկական տոնը սկսվել էր դեռ վաղուց: «Արարատը» 1966 թվականին սկսեց հանդես գալ ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում: 1971-ին թիմը տիրացավ առաջնության արծաթե մեդալներին:

Ի դեպ, շատերը, այդ թվում նաև «Արարատի» ֆուտբոլիստները, խոստովանում են, որ այդ ժամանակ թիմն ավելի գեղեցիկ ու տեխնիկապես հարուստ խաղ էր ցույց տալիս:

Սա հայկական ֆուտբոլի առաջին լուրջ հաջողությունն էր, և այդ թվականին էլ թիմի վեց խաղացողներ տեղ գրավեցին ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:

Մեկ տարի անց էլ «Արարատը» նորամուտը նշեց Եվրագավաթի խաղարկությունում:

«Արարատի» հետ հաշվի էին նստում առաջնության բոլոր թիմերը.

Եկավ 1973 թվականը: «Արարատի» հետ հաշվի էին նստում առաջնության բոլոր թիմերը` վերջինիս համեմատելով Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականների հետ:

Թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց հայտնի մասնագետ Նիկիտա Սիմոնյանը:

Ապրիլի 7-ին մեկնարկեց 1973 թվականի ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությունը, որն անցկացվում էր 35-րդ անգամ: «Արարատն» առաջին իսկ խաղում սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ տարավ Կիևի «Դինամոյի» նկատմամբ:

Առաջնությունից ընդամենը 9 տուր հետո Սիմոնյանն ասաց. «Գոհ եմ թիմի տակտիկա-տեխնիկական մակարդակից: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ «Արարատն» այն թիմն է, որը բոլոր հիմքերն ունի պայքարելու մրցանակային տեղի համար»:

Այդպես էլ եղավ, արդեն տարվա վերջին «Արարատը» դարձավ նախ ԽՍՀՄ գավաթակիր, ապա` նաև առաջնության չեմպիոն:

Ընդանուր առմամբ, առաջնության 30 խաղերում երևանյան թիմը տոնեց 21 հաղթանակ, 9-ն անգամ էլ պարտություն կրեց: «Արարատը» նաև ցույց տվեց առաջնության ամենալավ արդյունքը` 52 անգամ գրավեց մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով 26 գնդակ:

Այսպիսի մեծ հաջողությունից հետո էլ Սիմոնյանն ասաց, որ թիմը պատրաստ էր չեմպիոն դառնալուն, ու իր ներդրումն այդքան էլ մեծ չէ. «Ինձանից առաջ աշխատած մարզիչները լավ սերմեր էին ցանել` ստեղծելով բեղմնավոր աշխատանքի հիանալի պայմաններ: Նման ֆուտբոլիստների հետ աշխատելը հաճելի է, ամենածանր առաջադրանքներն էլ թվում են լուծելի»:

Նման ֆուտբոլիստների ու մարդկանց հետ հաճելի է նաև պարզապես զրուցել ու նրանց հետ վերապրել հայկական ֆուտբոլի ոսկե ժամանակաշրջանը: Իսկ 1973-ի հաջողությունների ավելի ամբողջական անդրադարձը կներկայացնենք հաջորդ հոդվածում:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---