«Արարատում» չկար «պարտություն» բառը. նա մինչև վերջին վայրկյանը պայքարում էր

«Արարատում» չկար «պարտություն» բառը. նա մինչև վերջին վայրկյանը պայքարում էր

Ֆուտբոլիստներն իսկական հերոսներ են, ովքեր, սակայն, չդադարեցին մնալ հասարակ մարդիկ

«Արարատը» մի գաղափարախոսություն էր, որով ապրում էին բոլորը: Ֆուտբոլիստներն իրենց հետևից տանում էին հարյուրհազարավոր երկրպագուների, իրենց ցուցադրած խաղով նրանք կարողանում էին օրեր շարունակ մեծ ուրախություն ու հպարտություն պարգևել բոլորին:

PanARMENIAN.Net - 1970-ական թվականներին բոլորն էին ապրում ֆուտբոլով` հայկական ֆուտբոլով: «Արարատը» ժողովրդին էր պատկանում, և սա ժողովրդի տրամադրությունը բարձր պահող ժամանակաշրջան էր:

Այն մարդիկ, ովքեր ներկա են եղել «Արարատի» խաղերին կամ հետևել են հեռուստատեսությամբ միաբերան ասում են. «Արարատը» շատ կոմպակտ թիմ էր, ուներ գեղեցիկ ֆուտբոլային ձեռագիր, տեխնիկապես ու տակտիկապես գրագետ խաղ էր ցուցադրում: Այստեղ հավաքված էին ֆուտբոլիստներ, որոնք ծնվել էին միմյանց հետ խաղալու համար»:

«Արարատը» մի գաղափարախոսություն էր, որով ապրում էին բոլորը: Ֆուտբոլիստներն իրենց հետևից տանում էին հարյուրհազարավոր երկրպագուների, իրենց ցուցադրած խաղով նրանք կարողանում էին օրեր շարունակ մեծ ուրախություն ու հպարտություն պարգևել բոլորին: Նրանց բոլորը սպասում էին անհամբերությամբ, որովհետև ցուցադրած խաղը բավականություն էր պատճառում: Յուրաքանչյուրն այնպես էր կազմակերպում իր աշխատանքը, որ խաղին կարողանա ներկա լինել: Նույնիսկ «Արարատի» մարզման ժամանակ հանրապետական ստադիոնը լեփ-լեցուն էր լինում:

«Արարատի» ֆուտբոլիստներն իսկական հերոսներ են, ովքեր, սակայն, չդադարեցին մնալ հասարակ ու սովորական մարդիկ:

«Արարատի» սերը դեպի ֆուտբոլ անսահման էր, նա չէր մտածում հաղթանակի մասին, իսկ հաղթանակներն ու գոլերն իրենք իրենց գալիս էին:

Հատկապես 1973-ին թիմում հավաքվել էին ֆուտբոլիստներ, ովքեր բոլորն էլ ունեին խաղային բարձր որակներ և միմյանց հասկանում էին կես քայլից: 1973-ին «Արարատ» եկավ Նիկիտա Սիմոնյանը` ինտելեկտով թիմին գլխավորեց ինտելեկտուալ մարզիչ, ասում են մասնագետները: Սիմոնյանն ուներ լավ բնավորություն, շատ կիրթ անձնավորություն էր ու կարողացավ թիմը հասցնել գագաթնակետին:

Երբ թիմը հաղթանակ էր տոնում, Սիմոնյանը շնորհավորում էր տղաներին ու ասում. «Վերջ, մոռանում ենք հաղթանակն ու այս պահից սկսած պատրաստվում հաջորդ խաղին»:

Իհարկե, «Արարատն» ունեցել է նաև պարտություններ, որոնք ֆուտբոլիստները ծանր էին տանում: Բայց հետաքրքիրն այն է, որ երկրպագուները չէին վիրավորում ու անպատվում նրանց, քանի որ դաշտում չկար մի ֆուտբոլիստ, որը գլուխ պահեր:

Բայց բոլորը տխրում էին այն ժամանակ, երբ մեր թիմը զիջում էր Թբիլիսիի «Դինամոյին» կամ էլ Բաքվի «Նևթչիին»: Սա էլ պատճառ էր հանդիսանում, որ արարատցիներն այդ խաղերին ավելի լավ ելույթ ունենան, իսկ հանդիպումներն էլ ստացվում էին անհամեմատ գեղեցիկ ու լարված:

Ինչո՞ւ էր «Արարատը» հաղթում. պատճառներից մեկն էլ այն է, որ թիմի տղաներից և ոչ մեկը պարտվել չէր սիրում:

Նույնիսկ, երբ հավաքների ժամանակ նրանք միմյանց հետ ինչ-որ խաղ էին խաղում, ապա դժվար էր լինում որոշել հաղթողին, որովհետև պարտվողը երբեք չէր ընդունում իր պարտությունը:

Այս հատկությունը գործում էր նաև խաղադաշտում: Նրանք մինչև վերջին վայրկյանը խաղում էին, պայքարում, պարտություն բառը չկար նրանց համար:

1973 թվականի ԽՍՀՄ Գավաթի եզրափակչում «Արարատը» միայն վերջին վայրկյանին գոլ խփեց ու հաղթեց Կիևի «Դինամոյին»: Նրանք նաև վերջին տուրում կարողացան ապահովել երկրի չեմպիոնական մեդալները, որը տրվեց երկար ու ծանր մրցաշրջանի արդյունքում:

PanARMENIAN.Net ն արդեն ներկայացրեց «Արարատի» հաղթանակների ու ազգային ցնծության մասին: Արդեն ժամանակն է, որպեսզի ծանոթանանք այդ լեգենդար թիմի լեգենդար ֆուտբոլիստների հետ: Իսկ դա արդեն կներկայացնենք հաջորդ անգամ:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---